Under development
ՀՀ կառավարության «Ավտոտրանսպորտային միջոցների շուկաներին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» որոշման նախագիծ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
<<ԱՎՏՈՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՇՈՒԿԱՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).
Որոշման նախագծի նպատակը «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 11-րդ մասի պահանջի կատարման ապահովումն է:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները. «Առեվտրի եվ ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանվել է տրանսպորտային միջոցների շուկան որպես առևտրի իրականացման վայր, սակայն Օրենքով տվյալ տեսակի գործունեության համար այլ չափանիշներ չեն սահմանվել։ Օրենքի 5-րդ հոդվածի 11-րդ մասով այդ լիազորությունը վերապահվել է ՀՀ կառավարությանը։
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը. Նախագիծը նախատեսում է կանոնակարգել տվյալ բնագավառում գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ:
- Կարգավորման նպատակը և բնույթը. Նախագծի նպատակն է սահմանել ավտոտրանսպորտային միջոցների շուկայի կազմակերպման համար անհրաժեշտ չափանիշներ, որոնք համապատասխանում են տվյալ ոլորտում գործող միջազգային լավագույն փորձին, գրավիչ դարձնել ԵՏՄ և այլ պետությունների քաղաքացիների համար ՀՀ տարածքում տրանսպորտային միջոցների ձեռք բերման գործընթացը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք. Նախագիծը մշակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից։
6․ Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Որոշման նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի մուտքերի էական ավելացում և նվազում չի նախատեսվում։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Ռազմավարական փաստաթղթերի հետ կապ չկա։
-
Discussed
09.02.2022 - 01.03.2022
-
Type
Decision
-
Area
Transport
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 3438
Print