ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2021 թվականի հուլիսի 30-ի ՀՕ-314-Ն օրենքի 3-րդ հոդվածի վերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. Տրանսպորտի բնագավառում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնի կողմից տրանսպորտային միջոցներում թվային տախոգրաֆի շահագործման պահանջների տեսչական վերահսկողությունն իրականացվում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին, տրանսպորտային միջոցների կայանման համար նախատեսված հատուկ գրպանիկներում և ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումներ իրականացնող կազմակերպություններում, իսկ սահմանային անցման կետերում՝ վերահսկողությունն իրականացվում է սույն օրենքի 6․1․ հոդվածի 1․1․ մասով նախատեսված պետական մարմինների կողմից։»։
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
-
Discussed
08.02.2022 - 23.02.2022
-
Type
Law
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
Views 3285
Print