«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1327-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Agree
-
1 - Disagree
Նախագծի մշակումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին 11․04․2017թ․ պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 114-րդ հոդվածով նախատեսված՝ նախնական հայտարարագրման առանձնահատկություններով հայտարարագրվող ապրանքների բացթողման համար պարզեցումների սահմանման անհրաժեշտությամբ։ Մասնավորապես, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 19.12.2017թ. Ապրանքների բացթողմանն առնչվող որոշ հարցերի մասին N188 որոշմամբ հաստատված՝ ապրանքների բացթողմանն առնչվող մաքսային գործառնությունների իրականացման կարգի 3-րդ կետի համաձայն՝ նույն կարգի 2-րդ բաժնով նախատեսված ապրանքների ավտոմատ բացթողման կիրառումը չի թույլատրվում այն ապրանքների նկատմամբ, որոնք հայտարարագրվել են Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 114-րդ և 117-րդ հոդվածներով նախատեսված առանձնահատկություններով այն դեպքում, երբ ազգային օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ։
Միաժամանակ, ապրանքների ավտոմատ բացթողման մաքսային հսկողության ընթացակարգի կիրառությունը նախատեսված է Հայաստանի Հանրապետության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի N 1327-Ն որոշմամբ, որով առաջարկվում է կատարել համապատասխան լրացում։
-
Discussed
08.02.2022 - 23.02.2022
-
Type
Decision
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
Views 3730
Print