Under development
<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծը:
-
1 - Agree
-
0 - Disagree
Հիմնավորում
1. Անհրաժեշտությունը. Հայաստանի Հանրապետության տնտեսության ամենահեռանկարային ոլորտներից է հանդիսանում Ճարտարագիտության ոլորտը: Հայաստանում Մեխատրոնիկա մասնագիտության զարգացման համար առկա է անհրաժեշտ ներուժ, կան ենթակառուցվածքներ, որոնք կարող են ապահովել այդ մասնագիտության կայացումը:
|
|
|
2 |
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները. |
|
|
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ <<Դատական փորձաքննություն>> և <<Մեխատրոնիկա>> մասնագիտությունները ունեն բավական բարձր վարկանիշ: Վերոնշյալ մասնագիտությունների բացումը լուրջ նախադրյալներ կստեղծի ՀՀ-ում համապատասխան ոլորտի զարգացմանը /Դատական փորձաքննություն/, ինչպես նաև նորարությանը և ստեղծարարությանը /Մեխատրոնիկա/, ինչը ժամանակի հրամայականն է: |
|
3 |
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը. |
|
|
Գործող քաղաքականության փոփոխություն չի նախատեսվում: |
|
4 |
4. Կարգավորման նպատակը և բնույթը. |
|
|
Նախագծի նպատակն է Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկում ներդնելու <<Դատական փորձաքննություն>> և <<Մեխատրոնիկա>> մասնագիտությունները և համապատասխան որակավորումները: |
|
5 |
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. |
|
|
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն: |
|
6 |
6. Ակնկալվող արդյունքը. |
|
|
Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկում նոր <<Դատական փորձաքննություն>> և <<Մեխատրոնիկա>> մասնագիտությունների և համապատասխան որակավորումների ընդգրկումը: |
|
|
|
|
Տեղեկանք
<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2014թհոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման բյուջեների վրա ազդեցության մասին |
|
Որոշման ընդունման կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն սպասվում: |
||
Տեղեկանք
<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2014թ. հոկտեմբերի 23-ի N 1191-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին |
|
1 |
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մասին ընդունման առնչությամբ այլ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չկա: |
2 |
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը չի հակասում միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին: |
-
Discussed
31.08.2017 - 18.09.2017
-
Type
Decision
-
Area
Education and science
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 8141
Print