Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2022 թվականի -ի N -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Պոլիկլինիկաների (խառը, մեծահասակների և մանկական), առանձին մասնագիտացված կաբինետների, ընտանեկան բժշկի գրասենյակների, բժշկական ամբուլատորիաների, գյուղական առողջության կենտրոնների, բուժակ-մանկաբարձական կետերի, կանանց կոնսուլտացիաների և հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական օգնության ու սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները հաստատելու մասին» թիվ 1936-Ն որոշման

1) Ամբողջ տեքստում «բժիշկ» բառը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ավագ բուժաշխատող» բառերով` համապատասխան հոլովաձևերով:

2) N 1 հավելվածի

ա. 1.9.-րդ կետի «ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ» բաժնի 1-ին կետում «բժիշկ-թոքաբան» բառերից հետո լրացնել «կամ ընտանեկան բժիշկ» բառերը:

բ. 9-րդ կետի «Հակաշոկային պրեպարատներ» բառերից հետո լրացնել «*Յուրաքանչյուր 4 կաբինետի համար` նվազագույնը մեկ առաջին բժշկական օգնության պահարան` անհետաձգելի բժշկական օգնության հավաքածուով:» բառերը:

գ. «Ընդհանուր դրույթներ»-ի 4-րդ պարբերության 45-րդ կետում լրացնել «գ» ենթակետ հետևյալ բովանդակությամբ.

« գ. նմուշառում»:

դ. «Ընդհանուր դրույթներ»-ի 5-րդ պարբերության 11-րդ կետում լրացնել «ե» ենթակետ հետևյալ բովանդակությամբ. « ե. նմուշառում»:

ե.«Ընդհանուր դրույթներ»-ի 13-րդ պարբերության «կարող են ներկայացվել մեկ օրինակ:» բառերից հետո լրացնել «Արտահիվանդանոցային` վեներաբանական տեսակով գործունեություն կարող է ծավալվել միևնույն կաբինետում միայն արտահիվանդանոցային` մաշկաբանական տեսակի հետ: Արտահիվանդանոցային` օրթոպեդիական և վնասվածքաբանական տեսակներով գործունեություն կարող է ծավալվել միևնույն կաբինետում:» բառերը:

զ.«Ընդհանուր դրույթներ»-ի 17-րդ պարբերության «լիցենզիայի առկայության դեպքում» բառերից հետո լրացնել յուրաքանչյուր կլինիկական աշխատանքային սենյակի մուտքը պետք է լինի սպասասրահից:» բառերը:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                           Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

  • Discussed

    07.02.2022 - 22.02.2022

  • Type

    Decision

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4593

Print

Related documents / links