Under development
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 2001 թվականի մայիսի 2-ի Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 36-րդ հոդվածի 5-րդ մասում՝
1) 1-ին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հողի բերրի շերտի վաճառքն արգելվում է՝ բացառությամբ շինարարական և Սևանա լճի մակարդակի բարձրացման արդյունքում ջրածածկ և (կամ) ջրածածկման ենթակա տարածքներում մաքրման աշխատանքներ կատարելու հետևանքով հանված հողի բերրի շերտի:,
2) 2-րդ նախադասությունում և օգտակար հանածոների արդյունահանման բառերը փոխարինել , օգտակար հանածոների արդյունահանման և Սևանա լճի մակարդակի բարձրացման արդյունքում ջրածածկ և (կամ) ջրածածկման ենթակա տարածքներում մաքրման բառերով,
3)լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 2-րդ պարբերություն.
Սևանա լճի մակարդակի բարձրացման արդյունքում ջրածածկ և (կամ) ջրածածկման ենթակա տարածքներում մաքրման աշխատանքների հետևանքով առաջացած հողի բերրի շերտի վաճառքի կարգը սահմանվում է Կառավարության որոշմամբ::
Հոդված 2. Անցումային դրույթներ
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
- Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում Կառավարությունը սահմանում է սույն օրենքի 1-ին հոդվածում նշված կարգը:
-
Discussed
07.02.2022 - 22.02.2022
-
Type
Law
-
Area
Nature protection
-
Ministry
Ministry of Environment
Views 3551
Print