Under development
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
1 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
Ընդունվել է 20___ թվականի _____________ ___-ին
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ մասը «զորակոչվելու պարտադիր զինվորական ծառայության՝» բառերից հետո լրացնել «և բացառությամբ սույն օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ նախադասությամբ նշված անձի:» բառերով:
Հոդված 2. «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասը «Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:» բառերից հետո լրացնել «Ինչպես նաև կարող են ազատվել պարտադիր զինվորական ծառայությունից մինչև 2021 թվականի մայիսի 1-ը տարկետման իրավունքը կորցրած այն քաղաքացիները, որոնք որպես օտարերկրյա քաղաքացի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն են ստացել սպորտային որևէ մարզաձևի Հայաստանի Հանրապետության հավաքական թիմում (որևէ տարիքային խմբի) հանդես գալու համար: »:
Հոդված 3. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Discussed
07.02.2022 - 25.02.2022
-
Type
Law
-
Area
Sport and youth
Views 3598
Print