Add to favourites

«Հայաստանի Հանրապետության պետական սահմանը oդային տարածությունում պահպանելիս հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցների օգտագործման կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

Նախագիծ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

--- -------- 2022թ. N ---- - Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՀՊԱՆԵԼԻՍ ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտպանության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հաստատել` Հայաստանի Հանրապետության պետական սահմանը օդային տարածությունում պահպանելիս հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցների օգտագործման կարգը` համաձայն հավելվածի:
  2. Սահմանել, որ սույն որոշման կիրառման շրջանակներում իրավասու պետական մարմիններն ապահովում են Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին Կոնվենցիայի (Չիկագոյի կոնվենցիա), Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հուլիսի 3-ի N 825-Ն և 2007 թվականի հունիսի 6-ի N 737-Ն որոշումների պահանջների կատարումը:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

            ՀՀ վարչապետ

          Երևան 2022թ.                                                                                  Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված

ՀՀ Կառավարության 2022 թվականի

 --- --------- «    »- ի           որոշման

 

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԸ ՕԴԱՅԻՆ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՊԱՀՊԱՆԵԼԻՍ ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԶՈՐՔԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը օդային տարածությունում պահպանելիս հակաօդային պաշտպանության զորքերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցների օգտագործման հետ կապված հարաբերությունները:
  2. Սահմանված կանոնների խախտմամբ Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատած (հատող) օդանավերը կամ այլ թռչող սարքերը ճանաչվում են պետական սահմանի խախտողներ (այսուհետ` օդանավ-խախտողներ): Այդ օդանավերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի օդային տարածությունում պահպանությանը ներգրավված ուժերը միջոցներ են ձեռնարկում օդանավ-խախտողի պետական պատկանելության որոշման և դրա անձնակազմի հետ կապի հաստատման ուղղությամբ` հետագա գործողությունների վերաբերյալ նրանց ցուցումներ տալու համար:
  3. Օդանավ-խախտողի հետ ռադիոկապի բացակայության դեպքում օդ բարձրացված ռազմական ավիացիայի թռչող սարքերի անձնակազմերը միջոցներ են ձեռնարկում օդանավ-խախտողի հետ տեսողական կապ հաստատելու ուղղությամբ: Այդ նպատակով օդանավ-խախտողի անձնակազմին կործանիչներով տրվում են համապատասխան ազդանշաններ` նրանց համար տեսանելի հեռավորությունից:
  4. Եթե Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հատումը պայմանավորված է օդանավ-խախտողի անձնակազմի ոչ դիտավորյալ գործողություն­ներով կամ արտակարգ հանգամանքներով (օդանավի անվտանգությանը, փրկված մարդկանց տեղափոխմանը, անձնակազմին կամ ուղևորներին շտապ բժշկական օգնության ցուցաբերմանը սպառնացող դժբախտ պատահար, բնական աղետ, օդերևութաբանական պայման, տեխնիկական պատճառներով կողմնորոշման կորուստ և նմանատիպ այլ դեպքերում), ապա վերգետնյա կառավարման կետերը և ռազմական ավիացիայի թռչող սարքերի անձնակազմերը, միջազգային պրակտիկայում ընդունված ռադիոհրահանգների կամ տեսողական ազդանշանների տրմամբ` օգնություն են ցուցաբերում օդանավ-խախտողին կողմնորոշման վերականգնման և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գալու ուղղությամբ, կամ պահանջում են Հայաստանի Հանրապետության տարածքում վայրէջք կատարել համապատասխան օդանավակայանում:
  5. ՀՀ օդային տարածության պահպանումն իրականացնող հակաօդային պաշտպանության զորքերը հակաօդային պաշտպանության միջոցներն օգտագործում են միայն դրա մտադրության վերաբերյալ պարզ արտահայտված նախազգուշացումից հետո` այն օդանավ-խախտողի վրա, որի անձնակազմը ռադիոհրահանգների կամ տեսողական ազդանշանների ընդունումից հետո հրաժարվում է դրանց ենթարկվել:
  6. Ռազմական ավիացիայի թռչող սարքերի անձնակազմերը խոցման համար հակաօդային պաշտպանության միջոցներն օգտագործելուց առաջ այդ մասին զգուշացնում են օդանավ-խախտողի անձնակազմին` ռադիո և տեսողական ազդանշանների տրմամբ, իսկ թնդանոթա-հրաձգային սպառազինության առկայության դեպքում` նախազգուշական կրակ վարելով: Ռազմական ավիացիայի կիրառման անհնարինության դեպքում, օդանավի նկատմամբ օգտագործվում է վերգետնյա հակաօդային պաշտպանության միջոցները: Այդ դեպքում օդանավի նկատմամբ հակաօդային պաշտպանության միջոցի օգտագործման վերաբերյալ նախազգուշացումը կատարվում է ռադիոկապի միջոցների կիրառմամբ:
  7. Օդային տարածությունում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի խախտումը կասեցնելու համար հակաօդային պաշտպանության միջոցներն օգտագործվում են ռազմական, այդ թվում նաև սպառազինությամբ հագեցված ռազմա-փոխադրական օդանավ-խախտողների վրա:
  8. Զենք կիրառող, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օբյեկտների վրա զինված հարձակում իրականացնող օդանավ-խախտողների վրա հակաօդային պաշտպանության միջոցներն Հայաստանի Հանրապետության օդային տարածությունում օգտագործվում են առանց նախազգուշացման:
  9. Հակաօդային պաշտպանության միջոցների օգտագործումը դադարեցվում է, երբ օդանավ-խախտողի անձնակազմը սկսում է կատարել վերգետնյա կառավարման կետից կամ ռազմական ավիացիայի անձնակազմերի կողմից տրվող հրահանգները:
  10. Հակաօդային պաշտպանության միջոցների օգտագործումը տարածվում է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը խախտած հեռահար (ավտոմատ) կառավարվող և չկառավարվող ինքնաթիռների, հրթիռների, աէրոստատների, օդային գնդերի (օդապարիկների) և այլ անօդաչու սարքերի վրա, եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված չեն Հայաստանի Հանրապետության պետական սահմանի խախտումը կանխելու այլ միջոցներ:
  11. Օդային տարածությունում Հայաստանի Հանրապետության պետական սահմանը խախտած և տրված հրահանգներին ու ազդանշաններին չենթարկվելու դեպքում հակաօդային պաշտպանության միջոցներն օգտագործվում եմ սույն կարգին համապատասխան խախտում կատարող օդանավում ուղևորների բացակայության մասին տեղեկատվությունների առկայության դեպքում: Ուղևորներով օդանավերի վրա հակաօդային պաշտպանության միջոցների օգտագործվում է միայն այն դեպքերում, երբ առկա է իրական վտանգ այլ մարդկանց զոհվելու կամ էկոլոգիական աղետի առաջացման համար (պայմանով, որ սպառվել են օդանավի վայրէջքի համար անհրաժեշտ` իրադրությամբ պայմանավորված, բոլոր միջոցները): Մարդկանց զոհվելու իրական վտանգի և (կամ) էկոլոգիական աղետի առաջացման բացակայության դեպքում հակաօդային պաշտպանության մջիոցները խոցման համար չեն օգտագործվում:
  12. Այն դեպքում, երբ անբարենպաստ օդերևութաբանական պայմանների պատճառով, օդանավ-խախտողի տեսակը և (կամ) պետական պատկանելիությունը հնարավոր չէ որոշել, հակաօդային պաշտպանության միջոցները չեն օգտագործվում, այլ ձեռնարկվում են միջոցներ ռազմական ավիացիայի անձնակազմերով օդանավ-խախտողի ճանաչման և ռադիոէլետրոնային միջոցներով ուղեկցման ճանապարհով Հայաստանի Հանրապետության տարածքից այլ պետության տարածք դուրս բերելու համար:
  13. Օդային տարածությունում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանումն իրականացնող ուժերի կողմից հակաօդային պաշտպանության միջոցներն օգտագործվում են.

1) Հայաստանի Հանրապետության օդային տարածքի օգտագործման կարգի խախտման դեպքում, եթե`

ա. օդանավը չի արձագանքում վերգետնյա կառավարման կետի ռադիոհրահանգներին` դադարեցնել Հայաստանի Հանրապետության օդային տարածքի օգտագործման կարգի խախտումը, և (կամ) չի արձագանքում իրեն կլանման համար օդ բարձրացված ռազմական ավիացիայի ռադիոհրահանգներին ու տեսողական ազդանշաններին, կամ առանց որևիցէ պատճառաբանության հրաժարվում է ենթարկվել վայրէջքի պարտադրելու ճանապարհով օդանավի թռիչքի կանխման համար տրվող ռադիոհրահանգներին ու տեսողական ազդանշաններին,

բ. օդանավը չի ենթարկվում վայրէջքի պահանջներին և առկա է մարդկանց մահվան կամ էկոլոգիական աղետի առաջացման իրական վտանգ,

2) ահաբեկչական գործողությունների իրականացման համար օդանավի հնարավոր օգտագործման կամ օդանավի առևանգման և մարդկանց զոհվելու իրական վտանգի ու էկոլոգիական աղետի առաջացման մասին հավաստի տեղեկատվության առկայության դեպքում (այն պայմանով, որ սպառվել են ստեղծված իրավիճակով պայմանավորված վայրէջքի համար անհրաժեշտ բոլոր հնարավոր միջոցները):

  1. Առևանգված օդանավի կամ թռչող այլ սարքի կողմից Հայաստանի Հանրապետության պետական սահմանի խախտման կամ դրա վտանգի դեպքում վերգետնյա կառավարման կետերը և ռազմական ավիացիայի թռչող սարքերի անձնակազմերը ռադիոհրահանգների ու տեսողական ազդանշանների տրմամբ պահանջում են այդ օդանավից կամ թռչող այլ սարքից վայրէջք կատարել իրենց կողմից նշված օդակայանում կամ ստիպում են նրանց վայրէջքի:
  2. Առևանգված օդանավի կամ թռչող այլ սարքի անձնակազմի կողմից տրված հրահանգներին ու ազդանշաններին չենթարկվելու դեպքում, հակաօդային պաշտպանության միջոցներն օգտագործվում են սույն կարգին համապատասխան` օդանավում կամ թռչող այլ սարքում պատանդների բացակայության մասին տեղեկությունների առկայության դեպքում:
  3. Հայաստանի Հանրապետության օդային տարածքում ահաբեկչական գործողությունների սպառնալիքների չեզոքացման կամ այդպիսի ահաբեկչական գործողությունների կանխման համար միջոցները ձեռնարկում են հակաօդային պաշտպանության խնդիրների կատարմանը ներգրավված զորքերը (ուժերը):
  4. Ահաբեկչական գործողությունների իրականացման սպառնալիքները որոշվում են օդանավի կողմից Հայաստնաի Հանրապետության օդային տարածքի օգտագործման կարգի խախտման մասին օդային երթևեկության կազմակերպման համակարգի օպերատիվ կամ Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության դեմ պայքարն անմիջապես իրականացնող իրավասու մարմիններից ստացվող տեղեկատվության, ինչպես նաև սահմանված կարգի խախտմամբ Հայաստանի Հանրապետության օդային տարածքում թռիչք իրականացնող, այդ թվում նաև արգելված գոտու (սահմանափակ թռիչքների գոտու) սահմանին մոտեցող օդանավերի մասին ռադիոլոկացիոն (այդ թվում նաև տեսողական) հետախուզության միջոցներից ստացված տեղեկությունների հիման վրա:
  5. Խոցման համար օդանավի նկատմամբ հակաօդային պաշտպանության միջոցներ օգտագործելիս.

1) ռազմական ավիացիայի թռչող սարքի անձնակազմը, խոցման համար հակաօդային պաշտպանության միջոցներ օգտագործելուց առաջ, այդ մասին զգուշացնում է օդանավի անձնակազմին` ռադիոհրահանգների և տեսողական ազդանշանների տրմամբ, իսկ առկա թնդանոթա-հրաձգային սպառազինությամբ` նախազգուշական կրակ վարելով (անհրաժեշտ պայմանների առկայության դեպքում): Նախազգուշական կրակի վարման որոշումն ընդունում է թռչող սարքի անձնակազմը, ինչի մասին անմիջապես զեկուցում է հրամանատարական կետ,

2)  ռազմական ավիացիայի թռչող սարքերի կիրառման անհնարինության դեպքում, օդանավի նկատմամբ օգտագործվում են վերգետնյա հակաօդային պաշտպանության միջոցները: Տվյալ դեպքերում օդանավի նկատմամբ հակաօդային պաշտպանության միջոցների օգտագործման վերաբերյալ նախազգուշացումը կատարվում է ռադիոկապի միջոցների կիրառմամբ,

3) հակաօդային պաշտպանության միջոցների օգտագործումը դադարեցվում է եթե օդանավի անձնակազմի կողմից կատարվում են տրվող ռադիոհրահանգների, տեսողական ազդանշանների և (կամ) թռչող սարքի կողմից նախազգուշական կրակի վարման միջոցով տրվող հրամանի պահանջները,

4) առանց նախազգուշացման խոցման համար օդանավի նկատմամբ հակաօդային պաշտպանության միջոցները կարող են օգտագործվել, եթե առկա է հավաստի տեղեկություն` օդանավը ահաբեկչական ակտի հնարավոր  օգտագործման կամ օդանավի առևանգման մասին և առկա է իրական վտանգ մարդկանց զոհվելու կամ էկոլոգիական աղետի առաջացման համար (պայմանով, որ սպառվել են օդանավի վայրէջքի համար անհրաժեշտ` իրադրությամբ պայմանավորված, բոլոր միջոցները):

  1. Հակաօդային պաշտպանության միջոցներն օդանավի նկատմամբ օգտագործելիս ձեռնարկվում են միջոցներ.

1) օդանավի կլանման ընթացքում` թռիչքների անվտանգության ապահովման, ռազմական ավիացիայի կողմից հարակից պետությունների օդային տարածքի խախտումներն ու հարակից պետությունների տարածք խոցման միջոցների անկումը չթույլատրելու համար,

2) այլ օդանավերի խոցումը բացառելու, այդ շրջանում գտնվող մարդկանց զոհվելը և (կամ) էկոլոգիական աղետի վրահասնելը  չթույլատրելու համար:

  1. Հակաօդային պաշտպանության միջոցների օգտագործման վերաբերյալ որոշումները կայացվում են «Պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով սահմանված կարգով:
  • Discussed

    04.02.2022 - 20.02.2022

  • Type

    Decision

  • Area

    Security

  • Ministry

    Ministry of Defense

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3740

Print