Օրենքի նախագծով ներկայացված է առևտրային զեղչեր կանոնակարգման վերաբերյալ դրույթներ, հասկացություններ, օրենքի նախագծով ներկայացված է զեղչերի կիրառման առանձնահատկությունները:
Սահմանվել է առևտրային զեղչերի մասին օրենսդրությունը, որը իր մեջ ներառում է նաև «Սպառողների իրավունքների պաշտպանության մասին», «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքները, Հայաստանի Հանրապետության այլ օրենսդրական ակտերը
Օրենքների նախագծերի ընդունման արդյունքում Հայաստանում կձևավորվի առևտրային զեղչերի կիրառման համար բարենպաստ օրենսդրական միջավայր, թե տնտեսավարող սուբյեկտների շահերի տեսանկյունից և թե սպառողների իրավունքների պաշտպանության տեսանկյունից: