Add to favourites

«Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 "ԸԴՎԱՅԶ բիզնես և իրավաբանական խորհրդատվություն" ՍՊԸ 16.02.2022 10:50:56 1. Չնայած «վաճառող» եզրույթի սահմանումից ենթադրվում է, որ նոր կարգավորումները նախատեսված են միայն մանրածախ առևտրի համար, սակայն քանի որ օրենքում չկա «ծառայություններ մատուցող» եզրույթի սահմանում, նպատակահարմար է հստակեցնել, որ կարգավորումները կիրառվում են միայն մանրածախ առևտրին: 2. Առաջարկվող 15.4 հոդվածում «գնի փոփոխման հետ չկապված այլ միջոցառում» եզրույթը չափից լայն է ձևակերպված, ու փաստացի կարող են ներառել ցանկացած գովազդ, ինչը չի բխում կարգավորման նպատակներից: Թեպետ 15․6 հոդվածում տրված օրինակները միանգամայն տրամաբանական են (համահունչ են կարգավորման նպատակներին), սակայն դրանց ոչ սպառիչ բնույթը խնդրահարույց է։ Առաջարկում ենք բացառել կարգավորման կիրառումը գովազդի հանդեպ, քանի դեռ որևէ նյութական առավելություն սպառողին չի առաջարկվում։ 1. Չի ընդունվել Նշված հոդվածում կիրառվում է «սպառողների շրջանում» եզրույթը, ինչը վկայում է այն մասին, որ դրույթները վերաբերելի են միայն մանրածախ առևտրին։ 2. Չի ընդունվել Հաշվի առնելով առևտրային գործունեության շրջանակում ակցիաների իրականացման բազմազանությունը՝ ապրանքի իրացման կամ ծառայության մատուցման գնի փոփոխման հետ չկապված այլ միջոցառումների սպառիչ ցանկը սահմանել հնարավոր չէ։ Ըստ այդմ, օրենքում նախանշվում են առանձին դրսևորումներ, որոնց առկայության դեպքում իրականացվող գործողությունը դիտարկվելու է որպես ակցիայի տեսակ, ինչպես օրինակ՝ նվերներ, քեշբեք, բոնուսներ, այլ շահավետ պայմաններով մեկ այլ ապրանքի կամ ծառայության ձեռքբերում և այլն։
2 "ԸԴՎԱՅԶ բիզնես և իրավաբանական խորհրդատվություն" ՍՊԸ 16.02.2022 10:50:56 3․ Առաջարկվող 15.7 հոդվածի 2-րդ մասի պահանջը մի կողմից չափազանց խիստ է (շատ բարձր շեմ է դնում «մինչև *** տոկոս» ակցիաների համար, որոնք թեպետ մոլորեցնող են, երբ առավելագույն զեղչ է կիրառվում միայն 1-2 ապրանքի համար, բայց հիմնավոր են, եթե զգալի քանակի ապրանքների վրա այդ զեղչը կիրառում է, օրինակ՝ ապրանքների 5-10 տոկոսի նկատմամբ): 4․ Առաջարկվող 15.7 հոդվածի 4-րդ մասի պահանջը «ամբողջական» տեղեկություններ հրապարակելու մասով խնդրահարույց է: Հաճախ ակցիայի բոլոր մանրամասները հնարավոր չէ հրապարակել գովազդային նյութում, ու այս պահանջը անորոշություն է ստեղծում առ այն, թե տեղեկությունները որ մասը առանձին ներկայացնելու (օրինակ՝ գովազդում նշված կայքեջում) դեպքում տեղեկությունները ալյևս չեն համարվի «ամբողջական»: Կարծում եմ իմաստ ունի առաջնորդվել արդեն իսկ օրենսդրական ամրագրում ու մեկնաբանման պրակտիկա ունեցող «մոլորեցնող» եզրույթով: 3. Չի ընդունվել Զեղչի վերաբերյալ սպառողներին իրազեկելիս որպես զեղչի կիրառման ամենաբարձր տոկոսի շեմը պայմանավորված է միջազգային փորձի ուսումնասիրության արդյունքներով, ավելին դա այն արդյունավետ շեմն է, ինչի արդյունքում տնտեսավարողները ձեռնպահ կմնան ոլորտում սպառողների իրավունքների խախտման և մոլորեցման դրսևորումներից։ Հարկ է նշել նաև, որ շեմի վերաբերյալ առարկություններ չեն ներկայացվել նաև հանրային քննարկման փուլում տնտեսավարող սուբյեկտների կողմից։ 4. Չի ընդունվել Նախագծի 15.7-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված են այն հիմնական տեղեկությունները, որոնց հասանելիությունը սպառողին տնտեսավարող սուբյեկտը պետք է ապահովի։