ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 71-րդ հոդվածի 1-ին մասի`

1) 2-րդ կետում «Սույն կետով սահմանված ԱԱՀ-ի գումարները» բառերից հետո լրացնել «(մասնակի վճարման դեպքում՝ մասնակի վճարված ԱԱՀ-ի գումարները)» բառերը,

2)  2-րդ կետի «ա» ենթակետում «հաշվարկով» բառից հետո լրացնել «, եթե ԱԱՀ-ի գումարները վճարվել են մինչև մաքսային հայտարարագրի գրանցման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը ներառյալ» բառերը,

3) 2-րդ կետը լրացնել «ա.1» ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

«ա.1) ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրի գրանցման և ԱԱՀ-ի գումարների վճարման օրերը տարբեր հաշվետու ժամանակաշրջաններում ներառված լինելու դեպքում՝ դրանցից վերջինը ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով, այդ թվում՝ սույն կետի «գ» ենթակետով սահմանված դեպքերում,»:

Հոդված 2. Օրենսգրքի 78-րդ հոդվածում`

1) 5-րդ մասում «ԱԱՀ-ի գումարները» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 5.1-ին մասով սահմանված դեպքի,» բառերը,

2) լրացնել 5.1-ին մաս` հետևյալ բովանդակությամբ.

«5.1. «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ԱԱՀ-ի գումարները` որպես մաքսային մարմնին վճարվող գումարներ,  Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված` մաքսատուրքի վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման համար սահմանված  ժամկետներում` նույն հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում, որի վերաբերյալ մաքսային մարմինը ընդունում է ԱԱՀ-ի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասին որոշում: ԱԱՀ-ի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասին որոշումն ընդունելու և չեղյալ ճանաչելու կարգը սահմանում է Կառավարությունը: Սույն մասին համապատասխան հարկի գումարների վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման հնարավորությունից օգտվելու համար մաքսային մարմնի կողմից գանձվում են տոկոսներ` Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված կարգով ու ժամկետներում:»:

Հոդված 3. Օրենսգրքի 92-րդ հոդվածում`

1) 1-ի մասի 2-րդ կետում «Սույն կետով սահմանված ակցիզային հարկի գումարները» բառերից հետո լրացնել «(մասնակի վճարման դեպքում՝ մասնակի վճարված ակցիզային հարկի գումարները)» բառերը,

2)  2-րդ կետի «ա» ենթակետում «հաշվարկով» բառից հետո լրացնել «, եթե ակցիզային հարկի գումարները վճարվել են մինչև մաքսային հայտարարագրի գրանցման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը ներառյալ» բառերը,

3) 2-րդ կետը լրացնել «ա.1» ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.

«ա.1) ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրի գրանցման և ակցիզային հարկի գումարների վճարման օրերը տարբեր հաշվետու ժամանակաշրջաններում ներառված լինելու դեպքում՝ դրանցից վերջինը ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկով,»:

Հոդված 4. Օրենսգրքի 99-րդ հոդվածում.

1) 2-րդ մասում «հարկի գումարները» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 2.1-ին մասով սահմանված դեպքի,» բառերը,

2) լրացնել 2.1-ին մաս` հետևյալ բովանդակությամբ.

«2.1. «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար Oրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված ակցիզային հարկի գումարները, որպես մաքսային մարմնին վճարվող գումարներ, Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված` մաքսատուրքի վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման համար սահմանված  ժամկետներում` նույն հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում, որի վերաբերյալ մաքսային մարմինը ընդունում է ակցիզային հարկի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասին որոշում: Ակցիզային հարկի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասին որոշումն ընդունելու և չեղյալ ճանաչելու կարգը սահմանում է Կառավարությունը: Սույն մասին համապատասխան հարկի գումարների վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման հնարավորությունից օգտվելու համար մաքսային մարմնի կողմից գանձվում են տոկոսներ` Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված կարգով ու ժամկետներում:»:

Հոդված 5. Օրենսգրքի 181-րդ հոդվածում`

1) 3-րդ մասի 2-րդ կետը «բնապահպանական հարկը» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն մասի 2.1-ին կետով սահմանված դեպքի,» բառերով,

2) լրացնել 2.1-ին կետը հետևյալ բովանդակությամբ.

«2.1) «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար Oրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված բնապահպանական հարկի գումարները, որպես մաքսային մարմնին վճարվող գումարներ, Հայաստանի Հանրապետության պետական բյուջե են վճարվում Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 59-րդ հոդվածով սահմանված` մաքսատուրքի վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման համար սահմանված  ժամկետներում` նույն հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում, որի վերաբերյալ մաքսային մարմինն ընդունում է բնապահպանական հարկի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասին որոշում: Բնապահպանական հարկի վճարումը հետաձգելու կամ տարաժամկետ վճարելու մասին որոշումն ընդունելու և չեղյալ ճանաչելու կարգը սահմանում է Կառավարությունը: Սույն մասին համապատասխան հարկի գումարների վճարման ժամկետի հետաձգման կամ տարաժամկետ վճարման հնարավորությունից օգտվելու համար մաքսային մարմնի կողմից գանձվում են տոկոսներ` Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված կարգով ու ժամկետներում:»:

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը և կիրառվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կատարված ներմուծումների նկատմամբ: Սույն օրենքի 2-րդ, 4-րդ և 5-րդ հոդվածների դրույթների կիրարկումն ապահովող որոշումը Կառավարությունը սահմանում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում:

  • Discussed

    25.01.2022 - 09.02.2022

  • Type

    Law

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3635

Print

Related documents / links