Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 189.7-րդ հոդվածում՝

  • առաջին պարբերության «տասնապատիկից» բառը փոխարինել «երեսնապատիկից» բառով, «հիսնապատիկի» բառը փոխարինել  «յոթանասունապատիկի» բառով.
  • երկրորդ պարբերության «հիսնապատիկից» բառը փոխարինել «հարյուրապատիկից» բառով, «հարյուրապատիկի» բառը փոխարինել  «հարյուրհիսնապատիկի» բառով:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող քսաներորդ օրը:

  • Discussed

    20.01.2022 - 04.02.2022

  • Type

    Law

  • Area

    Justice

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6434

Print

Suggestions

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

04.02.2022

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 1897` հոդվածը պատասխանատվություն է նախատեսում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական հիմնարկների, բյուջեներից ֆինանսավորվող կազմակերպությունների, ինչպես նաև հանրային նշանակության կազմակերպությունների (տեղեկատվություն տնօրինողներ) պաշտոնատար անձանց կողմից օրենքով նախատեսված տեղեկությունը ապօրինաբար չտրամադրելու համար։ Հոդվածը, ինչպես արդարացիորեն արձանագրվում է Նախագծի հիմնավորումներով, սահմանում է չափազանց մեղմ պատասխանատվություն, սակայն դրանից բացի պետք է արձանագրենք, որ այն ունի մի շարք այլ թերություններ, մասնավորապես․ 1/ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում միայն հայցված տեղեկատվությունը չտրամադրելու համար և պատասխանատվություն չի նախատեսում այդ տեղեկատվությունը ապօրինաբար ոչ լրիվ ծավալով տրամադրելու, ինչպես նաև սահմանված ժամկետում չտրամադրելու համար, 2/ պատասխանատվություն չի նախատեսում իրականությանը չհամապատասխանող, կեղծ տեղեկատվություն տրամադրելու համար (այն դեպքերում, երբ պաշտոնատար անձի գործողություններում բացակայում է պաշտոնեական կեղծիքի հանցակազմը), 3/ պատասխանատվություն չի նախատեսում օրենքի ուժով հրապարակման ենթակա տեղեկատվությունը չհրապարակելու համար, ինչը նվազ կարևոր չէ, քան հայցված տեղեկատվությունը տրամադրելը։ Գտնում ենք, որ տեղեկատվության ազատության իրավունքը՝ վերը նշված եղանակներով խախտելու համար պատասխանատվություն չնախատեսելը որևէ կերպ արդարացված չէ, քանի որ չկա դրա համար որևէ ողջամիտ և օբյեկտիվ հիմք։ Այս տեսանկյունից հատկանշական է և նախորդ պնդումը հիմնավորող է այն, որ ի տարբերություն քննարկվող զանցակազմի, ՎԻՎ օրենսգրքի 18910 հոդվածով նախատեսված զանցակազմի դեպքում օրենսդիրը նախատեսել է պատասխանատվություն, ոչ միայն պետական մարմնին (պաշտոնատար անձին) իր օրինական գործունեության համար անհրաժեշտ օրենքով նախատեսված տեղեկությունը չտրամադրելու համար, այլ նաև համապատասխան տեղեկությունը սահմանված ժամկետում չտրամադրելու, ինչպես նաև ոչ լրիվ ծավալով տրամադրելու կամ աղավաղված տեսքով տրամադրելու կամ կեղծ տվյալ տրամադրելու համար, ընդ որում՝ նշված հոդվածով ավելի մեծ դրամական պատասխանատվություն է նախատեսված (100.000 ՀՀ դրամ) համեմատ և գործող 1897 հոդվածի 1-ին մասով սահմանված պատասխանատվության (10.000-50.000 ՀՀ դրամ) և Նախագծի փոփոխություններով սահմանված պատասխանատվության (30.000-70.000 ՀՀ դրամ)։ Վերոգրյալի հետ մեկտեղ, գտնում ենք, որ տեղեկատվության ազատության խախտման համար պատասխանատվության խստացման միասնական քաղաքականության ապահովման տեսանկյունից տրամաբանական և անհրաժեշտ է փոփոխություններ իրականացնել ոչ միայն ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 1897 հոդվածում, այլ նաև ՎԻՎ օրենսգրքի 975 և 976 հոդվածներում, որոնք պատասխանատվություն են նախատեսում վթարի փաստը թաքցնելու, վթարի վերաբերյալ տեղեկությունների հաղորդման կարգը խախտելու, ճառագայթային իրավիճակի վերաբերյալ սխալ տեղեկություններ հաղորդելու, միջուկային և ճառագայթային անվտանգության վերաբերյալ տեղեկությունները թաքցնելու կամ աղավաղելու համար։ Ինչպես բխում է նշված հոդվածների դիսպոզիցիաներից, դրանք կարգավորում են միջուկային և ճառագայթային անվտանգությանն առնչվող տվյալների տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները, որոնք խիստ կարևոր նշանակություն ունեն մարդկանց կյանքի և առողջության, շրջակա միջավայրի անվտանգության ապահովման համար: Ուստի նշված տեղեկատվությունը թաքցնելն ու աղավաղելը պարունակում է խիստ վտանգավոր հետևանքների վրա հասնելու մեծ ռիսկ, և ակնհայտ է, որ նշված հոդվածներով սահմանված վարչական պատասխանատվությունը նույնկերպ համաչափ չէ և չի կարող ապահովել այս բնագավառում իրավախախտումները կանխարգելելու նպատակի իրականացումը: Հետևաբար, ինչպես և ՎԻՎ օրենսգրքի 1897 հոդվածի դեպքում, անհրաժեշտ է խստացնել նշված իրավախախտումների համար պատասխանատվությունն ու մեծացնել սահմանված պատժաչափերը, ընդ որում, պայմանավորված պաշտպանվող իրավահարաբերության առավել կարևորությամբ, դրանք պետք է լինեն ավելի խիստ, քան այլ տեսակի տեղեկատվության տրամադրման պարտականությունները խախտելու համար / հոդված 1897 /: Առաջարկություններ․ Վերոգրյալի հիման վրա առաջարկում ենք լրացնել Նախագիծը և․ 1) ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 1897 հոդվածով սահմանել պատասխանատվություն նաև տեղեկատվությունը ապօրինաբար ոչ լրիվ ծավալով տրամադրելու, իրականությանը չհամապատասխանող/կեղծ տեղեկատվություն տրամադրելու (այն դեպքերում, երբ պաշտոնատար անձի գործողություններում բացակայում է պաշտոնեական կեղծիքի հանցակազմը), տեղեկատվությունը սահմանված ժամկետում չտրամադրելու, ինչպես նաև օրենքի ուժով հրապարակման ենթակա տեղեկատվությունը չհրապարակելու համար։ 2) Էապես խստացնել ՀՀ ՎԻՎ օրենսգրքի 975 և 976 հոդվածներով սահմանված պատժաչափերը։ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ «Թումանյան» փաստաբանական գրասենյակ

See more