Under development
«ՀՀ կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի N 2326-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - Agree
-
1 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
« » ------- 2022 թվականի N ______Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 8-Ի ԹԻՎ 2326-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ճանապարհային երթևեկության անվտանգության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «իե․1» կետը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է՝
1․ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության պետական մարմինների ծառայողական ավտոմոբիլների հաշվառման, վերահաշվառման և հաշվառման համարանիշերի տրամադրման կարգը հաստատելու մասին» N 2326-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 4-րդ պարբերությունում «մարզպետների» բառից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն.ՓԱՇԻՆՅԱՆ
«____»_______2022թ.
ք.Երևան
-
Discussed
20.01.2022 - 04.02.2022
-
Type
Decision
-
Area
Road traffic safety
-
Ministry
Police
Views 4388
Print