Add to favourites

Located in RA National Assembly

«Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

       Հոդված 1. «Հանրակրթության մասին» 2009 թվականի հուլիսի 10-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝ 

  1. 5-րդ և 6-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«5) հանրակրթության պետական չափորոշիչ` նորմատիվ փաստաթուղթ, որը սահմանում է սովորողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալները՝ ըստ կրթական աստիճանների, սովորողների գնահատման համակարգի սկզբունքները, տարրական, հիմնական և միջնակարգ հանրակրթական ծրագրերի շրջանավարտների ուսումնառության ակնկալվող  վերջնարդյունքները, և հանրակրթական միջնակարգ կրթության ծրագրի շրջանավարտին ներկայացվող որակական պահանջները` կարողունակությունները (կոմպետենցիաներ).

6) հանրակրթական ծրագիր (հիմնական և լրացուցիչ)` հանրակրթության պետական չափորոշչի հայեցակարգի հիման վրա մշակված և հանրակրթության նպատակների իրականացմանն ուղղված ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի և ուսուցման կազմակերպման ձևերի ամբողջություն.»:

  1. Լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր 6.3-րդ կետով`

«6.3) այլընտրանքային ծրագիր` հանրակրթական ծրագիր, որը մշակվել է սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված հայեցակարգից տարբերվող հայեցակարգի հիման վրա՝ ապահովելով հանրակրթության պետական չափորոշչով սահմանված պահանջները:

Այլընտրանքային կրթական ծրագրերն են՝ 

ա. հեղինակային կրթական ծրագիր՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից հեղինակած, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով երաշխավորված և հանրակրթության պետական չափորոշչին համապատասխանող հանրակրթական ծրագիր.

բ. փորձարարական կրթական ծրագիր՝ հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան և սույն օրենքով սահմանված՝ առավելագույնը տվյալ կրթական աստիճանի տևողությամբ ներդրված հանրակրթական ծրագիր.

գ. միջազգային կրթական ծրագիր` միջազգային պայմանագրի հիման վրա կամ տասը և ավելի օտարերկրյա պետություններում իրականացվող հանրակրթական ծրագիր.»։

  1. 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«10) հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության, զարգացման ապահովման համար հատուկ կրթական ծրագիր և աջակցություն իրականացնող մանկավարժահոգեբանական և այլ օժանդակող կրթական ծառայություններ մատուցող ուսումնական հաստատության տեսակ.»։

  1. 10.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«10.2) կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձ՝ խոսքի և լեզվի, հաղորդակցման, լսողության, տեսողության, ինտելեկտի (մտավոր), հուզական,  վարքի,  շարժունակության և այլ խնդիրներով պայմանավորված՝ ուսուցման հետ կապված դժվարություններ ունեցող, ինչպես նաև բացառիկ ընդունակություններ ունեցող անձ, որի կողմից հանրակրթական հիմնական ծրագրերը յուրացվելու համար անհրաժեշտ են կրթության առանձնահատուկ պայմաններ, ներառյալ՝ խելամիտ հարմարեցումներ.»։

  1. 10.7-րդ կետի գործողությունը դադարեցնել:
  2. 14.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«14.2) որակավորման տարակարգ` ուսուցչի մասնագիտական չափանիշներին համապատասխանող որակավորման աստիճան.»։

  1. Լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝3-րդ, 14.4-րդ և 14.5-րդ կետերով`

«14.3) մասնագիտական չափանիշ՝ ուսուցչի մասնագիտական զարգացման և գիտելիքների, կարողությունների, պատասխանատվության նկարագիր.

14.4) ուսումնադաստիարակչական գործառույթ՝ հանրակրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատության վարչական և մանկավարժական աշխատողների կողմից իրականացվող ուսումնական և դաստիարակչական գործընթացների մշակմանը, կազմակերպմանը, իրականացմանը և համակարգմանն ուղղված աշխատանքներ.

14.5) դասագիրք՝ հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին համապատասխան՝ տվյալ հանրակրթական առարկայի կամ դրա մի մասի հիմնական բովանդակությամբ թղթային կամ էլեկտրոնային գիրք.»:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի՝

  1. 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1. Հանրակրթության պետական չափորոշիչը ներառում է հանրակրթական հիմնական ծրագրերի`

1)   ուսումնական բնագավառներն ու կրթության բովանդակության բաղադրիչները.

2) ուսումնական պլանների ընդհանրական կառուցվածքը և առարկայացանկերի ձևավորման հիմնական սկզբունքները.

3)  սովորողների գնահատման սկզբունքներն ու ձևերը.

4) շրջանավարտներին ներկայացվող որակական պահանջները` կարողունակությունները (կոմպետենցիաներ) և ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները։»։

  1. 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«4. Հանրակրթական հիմնական ծրագրերի ուսումնական պլանի ընդհանրական կառուցվածքը ներառում է ուսումնական բնագավառները, ըստ կրթական աստիճանների՝ դրանց հատկացվող ժամաքանակները, սովորողների ուսումնական բեռնվածության նվազագույն և առավելագույն ծավալը` ըստ կրթական աստիճանների:»։

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածում՝

  1. 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«1. Հանրակրթական հիմնական ծրագրերն ուսումնական պլանների, առարկայական ծրագրերի, դրանց համապատասխան ուսուցման կազմակերպման ձևերի, միջոցների ու մեթոդների ամբողջությունն է, որն ապահովում է հանրակրթության պետական չափորոշչով սահմանված` շրջանավարտներին ներկայացվող նվազագույն որակական պահանջները, կարողունակություններն ու վերջնարդյունքներն` ըստ կրթական աստիճանների:»։

  1. 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«5. Հանրակրթական պետական ծրագրի ուսումնական պլանը կազմված է պետական, դպրոցական և անհատական (ընտրովի) հետևյալ բաղադրիչներից`

1) պետական բաղադրիչը ներառում է առարկայացանկը և դրան հատկացվող ժամաքանակները.

2)  դպրոցական բաղադրիչի ժամաքանակը հատկացվում է ուսումնական հաստատության կողմից սահմանված առարկաներին, ինչպես նաև կարող է հատկացվել պետական բաղադրիչով սահմանված առարկաներին: Ուսումնական հաստատության կողմից սահմանված առարկաների ծրագրերը սահմանված կարգով երաշխավորվում են կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից։

3) անհատական (ընտրովի) բաղադրիչով կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանվում են տվյալ դասարանի հետազոտական աշխատանքներին, խմբակներին հատկացված նվազագույն ժամաքանակները։»:

  1. Լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 5.1-ին կետով՝

«5.1. Հանրակրթական պետական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունն ուսումնական պլանի ընդհանրական կառուցվածքի հիման վրա մշակում և հաստատում է իր ուսումնական պլանը:»:

  1. 7-րդ մասի վերջին պարբերությունից հանել «Հանրակրթական ծրագրի նախորդ աստիճանը չյուրացրած սովորողին չի թույլատրվում անցնել հանրակրթության հաջորդ աստիճան:» նախադասությունը։

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածի՝

  1. 1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«3) հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն:»:

  1. 2-րդ և 3-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝  

«2. Մասնագիտացված և հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն հանրակրթական ուսումնական հաստատությունների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներին կից հանրակրթական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների գործունեությունը և դրանց առանձնահատկությունները սահմանվում են օրենքով, դրանց կանոնադրություններով և իրավական այլ ակտերով:»:

  1. Հիմնադրի որոշմամբ, այլընտրանքային հանրակրթական ծրագրերին համապատասխան, կարող են ստեղծվել այլ տեսակի ուսումնական հաստատություններ, այդ թվում՝ փորձարարական-հետազոտական:»:
  2. 4-րդ մասի գործողությունը դադարեցնել:

Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.1-ին մասով`

«6.1. Ոչ պետական ուսումնական հաստատության կառավարման համակարգի առանձնահատկությունները սահմանվում են ուսումնական հաստատության կանոնադրությամբ:»:

Հոդված 6. Օրենքի 10-րդ, 11-րդ և 12-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«Հոդված 10. Պետական ուսումնական հաստատության կառավարումը

  1. Պետական ուսումնական հաստատության կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և պետական ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով:
  2. Պետական ուսումնական հաստատությունն ունի կոլեգիալ կառավարման մարմին` խորհուրդ (այսուհետև՝ խորհուրդ): Կոլեգիալ կառավարման մարմինը կարող է ձևավորվել ինչպես առանձին հաստատության, այնպես էլ մի քանի հաստատության համար՝ օրենսդրությամբ սահմանված կարգով։
  3. Պետական ուսումնական հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ուսումնական հաստատության գործադիր մարմինը` տնօրենը և վարչատնտեսական մասի համակարգողը, որոնքնշանակվում և ազատվում են (նրանց լիազորությունները դադարում են) օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված դեպքերում և կարգով:
  4. Պետական ուսումնական հաստատությունում վարչատնտեսական գործընթացի կառավարումնիրականացվում է ուսումնական հաստատության վարչատնտեսական մասի համակարգողի կողմից: Պետական ուսումնական հաստատության վարչատնտեսական արդյունավետ կառավարման նպատակով համապատասխան լիազոր մարմնի կողմից միացյալ խորհուրդ ունեցող պետական ուսումնական հաստատությունում վարչատնտեսական գործընթացի կառավարումն իրականացվում է կենտրոնացված ձևով՝ օրենսդրությամբ սահմանված կարգով։
  5. Պետական ուսումնական հաստատությունում ուսումնադաստիարակչական գործընթացի համակարգումն ու մեթոդական ղեկավարումն իրականացվում է տնօրենի կողմից:
  6. Պետական ուսումնական հաստատության կառավարման մարմինների լիազորությունները սահմանվում են օրենքով և պետական ուսումնական հաստատության կանոնադրությամբ:
  7. Պետական ուսումնական հաստատության կրթական գործունեության արդյունավետ կազմակերպման նպատակով ձևավորվում են խորհրդակցական մարմիններ` մանկավարժական, ծնողական, աշակերտական խորհուրդներ, առարկայական մեթոդական միավորումներ, որոնց ձևավորման կարգը և իրավասությունները սահմանվում են ուսումնական հաստատությա
  • Discussed

    17.01.2022 - 01.02.2022

  • Type

    Law

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 19000

Print

Suggestions

Մարգարիտ Սարգսյան

31.01.2022

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մանկավարժության լաբորատորիա Առաջարկում ենք. Հոդված 5-ը (Օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.1-ին մասով) խմբագրել այսպես, «6.1. Կրթահամալիրի, այլընտրանքային ծրագիր իրականացնող ուսումնական հաստատության, ոչ պետական ուսումնական հաստատության կառավարման համակարգի առանձնահատկությունները սահմանվում են ուսումնական հաստատության կանոնադրությամբ:»: Հոդված 17-ում (15-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ)՝ «26.15) հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատություններում դասագրքերը և ուսումնական այլ նյութերը գործածության երաշխավորելու կարգը։»

Արայիկ Սահակյան

31.01.2022

Նախագծի 13-րդ հոդվածը առաջարկում եմ հանել, քանի որ այն համարում եմ կոռուպցիոնածին հոդված և պրակտիկայում կարող է այն կիրառվել անհամաչափ, խախտելով առողջ մրցակցության սկզբունքը։

Արայիկ Սահակյան

31.01.2022

Նախագծի 10-րդ հոդվածի 8-րդ կետում աշակերտական բառից հետո ավելացնել << և ծնողական>> բառակապակցությունը։

See more