Տաթևիկ Ավետիսյան
28.01.2022
Նախաձեռնությունը միանշանակ ողջունելի է։ Սակայն առաջարկվում է հստակեցնել նաև ավարտական փաստաթղթերում անցկացվող գնահատականների ստացման գործընթացը, թե որտեղից են գնահատականները վերցվելու, ինչ մեխանիզմներ են նախատեսվում գնահատականների ճշգրիտ լինելը հավաստելու համար, ինչ սկզբունքով են ընտրվելու ատեստատում անցկացվող գնահատականները, ինչպես են ընտրվելու և լրացվելու փաստաթղթում առկա առարկաների լրացման այն դաշտերը, որոնց համար առարկայի անունը նշված չէ և մի շարք նմանատիպ հարցեր։ Այս հարցերը ծագում են ՀՀ ԿԳՆ 2010 թ․հունիսի 22–ի հրամանով սահմանվող ավարտական փաստաթղթերի լրացման կարգից, որը սահմանում է, որ «22. Ավարտական փաստաթղթերում լրացվում են ուսումնական պլանով նախատեսված առարկաների տարեկան (ուսումնառության վերջին 2 դասարանների) և ամփոփիչ ատեստավորման (քննական) գնահատականները: Ավագ դպրոցի ավարտական փաստաթղթում լրացվում են ուսումնական պլանով նախատեսված, 3 տարվա ընթացքում ուսումնասիրված յուրաքանչյուր առարկայի տարեկան և ամփոփիչ ատեստավորման գնահատականները»: Եթե անգամ մշակվող այս փաստաթուղթը չի ենթադրում նման մասնավորեցում, վերոնշյալ հստակեցման անհրաժեշտությունը շարունակում է արդիական մնալ։