ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1910-Ն ԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1301-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
1 - Disagree
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն և 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1301-Ն որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
- Անհրաժեշտությունը
ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն և 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1301-Ն որոշումնների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է 2021 թվականի մայիսի 27-ին ընդունված ««Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-228-Ն ՀՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք), ինչպես նաև 2021 թվականի մայիսի 27-ին ընդունված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-229-Ն ՀՀ օրենքով կատարված լրացումներով և փոփոխություններով։
Օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված է, որ Օրենքի ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում անհրաժեշտ է լրացումներ և փոփոխություններ կատարել հիշյալ իրավական ակտերում (Օրենքն ուժի մեջ է մտել 2022 թվականի հունվարի 1-ից)։
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի ««Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կարգերը, կանոնները և գերեզմանի վկայականի ձևը սահմանելու մասին» N 1910-Ն որոշման և ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի «Սանիտարահամաճարակային իրավիճակի վտանգ առաջանալու դեպքում մահացածների մարմինների դիակիզման, գերեզմանատների վնասազերծման և տեղափոխման ու վրահուղարկավորման կարգերը հաստատելու մասին» N 1301-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ խնդիր է առաջացել հիշյալ իրավական ակտերը համապատասխանեցնել ««Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-228-Ն ՀՀ օրենքով և 2021 թվականի մայիսի 27-ին ընդունված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀայաստանիՀանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-229-Ն ՀՀ օրենքով կատարված փոփոխություններին և լրացումներին։
Օրենքներով կատարվել են հիմնականում հետևյալ փոփոխությունները՝
- մտցվել է գերեզմանօգտագործող և ընտանիքի անդամներ հասկացությունները.
- Սահմանվել է նոր գերեզմանատների և գերեզմանների կառուցապատման և բարեկարգման տիպային ձևերը հաստատելու պահանջը․
- հստակեցվել է հուղարկավորությունների իրականացման վայրերի շրջանակը (գերեզմանատեղի տրամադրումը)․
- հանվել է գերեզմանատներում վճարովի հիմունքներով հողատարածքի տրամադրումը։ Գերեզմանատներում հողատարածքը տրամադրվում միայն անվճար հիմունքներով․
- հստակեցվել է տրամադրվող հողատարածքի չափերը՝ մեկ գերեզմանի համար 2.5 քառակուսի մետր հողատարածք (2.5x1.0 մետր չափերով) և ընտանեկան գերեզմանի համար մինչև 12.5 քառակուսի մետր հողատարածք (2.5x5 մետր չափերով)․
- խստացվել է գերեզմանատան կազմակերպման համար նախատեսված վայրերից դուրս հուղարկավորության իրականացումը։
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն և 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1301-Ն որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում այն կհամապատասխանեցվի վերոհիշյալ օրենքներով կատարված լրացումներին և փոփոխություններին:
- Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին
Նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-Լ որոշմամբ հաստատված միջոցառումների ծրագրի «Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն» բաժնի 3-րդ կետի պահանջներից։
- Կարգավորման նպատակը և բնույթը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն և 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1301-Ն որոշումնների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կկարգավորվի 2021 թվականի մայիսի 27-ին ընդունված ««Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-228-Ն ՀՀ օրենքով և 2021 թվականի մայիսի 27-ին ընդունված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-229-Ն ՀՀ օրենքով կատարված լրացումների և փոփոխությունների համապատասխանության հարցը։
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման ակնկալվող արդյունքը՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն և 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1301-Ն որոշումնները համապատասխանեցնել գործող օրենսդրության պահանջներին:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:
- Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և /կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չկա:
9․ Նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին
Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում եկամուտների և ծախսերի էական ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն չի առաջանում։
-
Discussed
14.01.2022 - 30.01.2022
-
Type
Decision
-
Area
Territorial administration and development
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 3973
Print