«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐ
-
1 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ
ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը ևիրավականակտի ընդունման անհրաժեշտությունը.
ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշմամբ հաստատվել է Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ ստեղծելու, դրա շահագործման կարգը և համակարգից օգտվող մարմինների ցանկը:
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ` Քննչական կոմիտե) կազմավորումից ի վեր իրականացվում են միջոցառումներ Քննչական կոմիտեում տարվող աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ: Իրականացվող միջոցառումների շարքում կարևորվում են կառույցի կողմից համապատասխան տեղեկատվական բազաների հասանելիության ապահովման հետ կապված հարցերի կարգավորմանն ուղղված գործողությունները:
ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշման N 2 հավելվածով սահմանվել է ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից (այսուհետ` ՍԷԿՏ) օգտվողների ցանկը, որում ընդգրկված է 17 պետական մարմին, որում սակայն բացակայում է Քննչական կոմիտեն, ինչի արդյունքում նշված նախաքննական մարմինը զրկված է քրեական վարույթի համար անհրաժեշտ տեղեկություններն առցանց ստանալու հնարավորությունից, որն էապես խոչընդոտում է քննության արագությանը և արհեստական դժվարություններ է ստեղծում առավել կարճ ժամկետներում պլանավորված նախաքննության իրականացման հարցում:
2015 թվականի փոփոխություններով Սահմանադրության և դրանից բխող «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի ընդունմամբ (2018 թվական) ՀՀ կառավարության կողմից ընդունված այն որոշումները, որոնցում բացակայում են լիազորող նորմը, շարունակում են իրենց գործողությունը, սակայն դրանցում փոփոխություններ և լրացումներ չեն կարող կատարվել:
Մասնավորապես՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է, որ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտը ունենում է նախաբան, որում նշվում է օրենսդրական իրավական ակտի հոդվածը կամ մասը, որը ներառում է Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված լիազորող նորմեր:
ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված է, որ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:
Համաձայն ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշման՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հանդիսանալով ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգը (այսուհետ` ՍԷԿՏ) համակարգող մարմին, իրականացնում է Հայաստանի Հանրապետության ՍԷԿՏ համակարգի շահագործումը և սպասարկումը, ինչպես նաև ՍԷԿՏ համակարգից օգտվողներին մուտքի իրավունքների տրամադրումը:
Ներկայումս գործող որոշ նորմատիվ իրավական ակտեր ընդունվել են այս կամ այն իրավահարաբերությունները կանոնակարգելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ առանց նախաբանում նշում պարունակելու, թե որ նորմատիվ իրավական ակտի, դրա մասի համաձայն կամ ի կատարումն է ընդունվում ակտը: Այդ ակտերի թվում է նաև ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշումը:
Հաշվի առնելով, այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի N 884-Ն որոշման նախաբանում բացակայում է լիազորող նորմը, ուստի անհրաժեշտություն է առաջացել լրացնել վերը նշված բացը, «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացում կատարելու ճանապարհով՝ հետագայում դրանում այլ լրացումներ և փոփոխություններ կատարելու համար:
- Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծերով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ ստեղծելու, դրա շահագործման կարգը և համակարգից օգտվողների ցանկը սահմանելու մասին» N 884-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից օգտվողների ցանկում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն ներառելու հանգամանքով պայմանավորված և ՀՀ Սահմանադրության ու «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի համապատասխան դրույթների կատարումն ապահովելու նպատակով «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքներում կատարել համապատասխան լրացումներ:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է ՀՀ քննչական կոմիտեի կողմից:
- Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդուման արդյունքում ակնկալվում է «Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների մասին» և «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքներում լրացում կատարելու միջոցով ապահովել ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի պահանջների կատարումը, դրանով իսկ հիմք ստեղծելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ ստեղծելու, դրա շահագործման կարգը և համակարգից օգտվողների ցանկը սահմանելու մասին» N 884-Ն որոշմամբ հաստատված ՍԷԿՏ համակարգից օգտվողների ցանկում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի, ի թիվս այլ պետական մարմինների, ընդգրկվելու համար՝ ապահովելով սեղմ ժամկետներում և օպերատիվ կերպով հարցումների պատասխաններն ստանալը:
5.Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է. ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
- «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
Օրենքի նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից։
ՀՀ քննչական կոմիտե
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
«Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման դեպքում անհրաժեշտություն կառաջանա լրացում կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 22-ի «Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգ ստեղծելու, դրա շահագործման կարգը և համակարգից օգտվողների ցանկը սահմանելու մասին» N 884-Ն որոշման մեջ:
ՀՀ քննչական կոմիտե
-
Discussed
13.01.2022 - 29.01.2022
-
Type
Law
-
Area
Justice
-
Ministry
RA Investigative Committee
Views 5026
Print