Գայանե Խաչատրյան
20.01.2022
Այս նախագիծը, եթե կյանքի կոչվի փաստաբանության ինստիտուտը կքանդվի: Առաջարկում ենք նախագիծը հետ կանչել:
Located in RA Government
19 - Agree
82 - Disagree
Նախագիծը՝ կից ֆայլով
Discussed
13.01.2022 - 28.01.2022
Type
Law
Area
Justice
Ministry
Ministry of Justice
Views 6257
Print20.01.2022
Այս նախագիծը, եթե կյանքի կոչվի փաստաբանության ինստիտուտը կքանդվի: Առաջարկում ենք նախագիծը հետ կանչել:
20.01.2022
Հիմնավորումը շատ թույլ է: Ինչու եք ուզում փոխել գործող կառավարման մարմինների լիազորությունները: Ինչու հիմնավորումների մեջ չեն ներկայացվել այն խնդիրները, որոնք ստիպել են արդարադատության նախարարությանը փոխել արդեն կայացած համակարգը:
18.01.2022
Օրենքի նախագծի 35-րդ և 37-րդ հոդվածներով առաջարկվող փոփոխությունները չեն համապատասխանում օրենքի նախագծի 17-րդ և 34-րդ հոդվածներով նախատեսված փոփոխություններին և, ընդունվելու դեպքում, կարող են տարաբնույթ մեկնաբանությունների առիթ հանդիսանալ: Այդ կապակցությամբ առջարկում եմ. 1. Օրենքի նախագծի 35-րդ հոդվածով առաջարկվող լրացումը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4. Սույն գլխի իմաստով մասնագիտական ստաժը իրավագիտության բակալավրի կամ մագիստրոսի որակավորման աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան ձեռք բերելուց հետո իրավունքի ոլորտում իրականացված մասնագիտական գործունեությունն է:»: 2. Օրենքի նախագծի 37-րդ հոդվածով առաջարկվող 45.11-րդ հոդվածի նոր խմբագրության 1-ին մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2) իրավագիտության բակալավրի կամ իրավագիտության մագիստրոսի որակավորման աստիճան կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն իրավաբանական կրթության որակավորման աստիճան և իրավաբանի` առնվազն հինգ տարվա մասնագիտական ստաժ ունեցող անձը, բացառությամբ, եթե նա դատապարտվել է դիտավորությամբ կատարված հանցագործության համար, և նրա դատվածությունը մարված կամ հանված չէ.»: