Add to favourites

Under development

««ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈԻԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

 

««Հաշտարարության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի (այսուհետ՝ Նախագծեր) փաթեթով առաջարկվում են Հայաստանի Հանրապետությունում հաշտարարության ինստիտուտի բարեփոխմանն ուղղված իրավակարգավորումներ։ Մասնավորապես.

1. Առցանց հաշտարարություն հնարավորության նախատեսում,

2. Որոշ ընտանեկան գործերով պարտադիր հաշտարարության նախատեսում և անվճար չորս ժամ հաշտարարությունից հրաժարում,

3. Մինչև օրենքի փոփոխության ուժի մեջ մտնելը արտոնագրված հաշտարարների վերապատրաստում,

4. Հաշտարարների ռեեստրի և նշանակման կարգի որոշ առանձնահատկությունների վերաբերյալ կարգավորումներ,

5. Հաշտարարների ինքնակարգավորվող կազմակերպության կառավարման հարցերի և հաշտարարներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կարգի հստակեցում,

6. Արտոնագրված հաշտարարների որակավորման ստուգմանը մասնակցելու համար պետական տուրքի չափը, ինչպես նաև հաշտարարների կողմից «Հաշտարարության մասին» օրենքով սահմանված դեպքերում դատական գործի նյութերից պատճեններ ստանալու, լուսանկարներ կամ լուսապատճեններ անելու դիմումներով դատարաններում պետական տուրքի գծով արտոնությունը,

7. և այլն:

  • Discussed

    07.01.2022 - 22.01.2022

  • Type

    Law

  • Area

    Justice, Criminal procedure, Civil procedure, Mediation

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5658

Print