Under development
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի N 1177-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի N 1177-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 17․12․2021թ․ թիվ 02/16.32/44394-2021 հանձնարարականը ապահովելու, ինչպես նաև «Երեխայի զարգացման կենտրոն ՊՈԱԿ-ի վերակազմակերպման գործընթացը կազմակերպելու և կազմակերպության գործունեությունն անխափան շարունակելու անհրաժեշտությամբ։
ՀՀ կառավարության 16.07.2020թ.-ի «Երեխայի զարգացման կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպությունը համայնքային ոչ առևտրային կազմակերպության վերակազմակերպելու, գույք հետ վերցնելու և ամրացնելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի մարտի 3-ի N 461-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին թիվ 1177-Ն որոշման 1-ին կետով ՀՀ ոստիկանության ենթակայության «Երեխայի զարգացման կենտրոն պետական ոչ առևտրային կազմակերպությունը (ՊՈԱԿ) վերակազմակերպման ձևով վերակազմակերպվում է «Երեխայի զարգացման կենտրոն համայնքային ոչ առևտրային կազմակերպության (ՀՈԱԿ)՝ հիմնադրի լիազորությունները փոխանցելով Երևան համայնքին։
Նշված որոշման 3-րդ կետով նախատեսված է Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ ՀՀ ոստիկանության հաշվեկշռում հաշվառված (անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականներ N 04062020-01-0217, N 04062020-01-0099, N 04062020-01-0167)՝ Երևան քաղաքի Նալբանդյան փողոցի 106/1 շենքի 90 հասցեում գտնվող՝ 1153.3, 284.2 և 117 քառ. մետր մակերեսներով տարածքները՝ 866.200.000 դրամ ընդհանուր հաշվեկշռային արժեքով (այսուհետ` գույք), հետ վերցնել և ամրացնել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին՝ «Երեխայի զարգացման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանն անհատույց, անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրելու համար: Մինչդեռ նպատակահարմար է նշված գույքը նվիրաբերել Երևան համայնքին՝ նախադպրոցական կրթության հետագա գործունեությունը պահպանելու պայմանով։
ՊՈԱԿ-ի գործունեության անընդհատության ապահովման անհրաժեշտությունը բխում է ոստիկանության ծառայողների՝ պետական բյուջեի հաշվին՝ 120 և վճարովի հիմունքներով՝ 64 նախադպրոցական կրթություն ստացող երեխաների կրթությունը տարվա կեսից չընդհատելու, այդ ընտանիքների համար լրացուցիչ խնդիրներ չառաջացնելու, պետական ենթակայության կազմակերպության 39 աշխատակիցների աշխատավարձերի և մյուս պարտադիր ծախսերի գծով պարտքեր չկուտակելու նկատառումներից։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից։
3․ Կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի նպատակն է որոշման 3-րդ կետով նշված գույքը նվիրաբերել Երևան համայնքին՝ ՊՈԱԿ-ի գործունեության հիմնական ուղղությունը պահպանելու պայմանով։ Միաժամանակ, նախագծի նպատակն է երկարաձգել ՀՀ կառավարության 16.07.2020թ.-ի թիվ 1177-Ն որոշման 6-րդ կետում նշված ժամկետները, ինչը կապահովի «Երեխայի զարգացման կենտրոն ՊՈԱԿ-ի վերակազմակերպման և կազմակերպության գործունեության անխափան գործընթացը։
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի N 1177-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
5․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը նախապատրաստվել է ՀՀ ոստիկանության կողմից:
- 6. Ակնկալվող արդյունքը
«Երեխայի զարգացման կենտրոն ՀՈԱԿ-ի վերակազմակերպման գործընթացը կազմակերպելու և կազմակերպության գործունեությունն անխափան շարունակելու համար ՊՈԱԿ-ի գործունեության հիմնական ուղղությունը պահպանելու պայմանով ՊՈԱԿ-ին ամրացված անշարժ գույքը կնվիրաբերվի Երևան համայնքին։
-
Discussed
07.01.2022 - 22.01.2022
-
Type
Decision
-
Area
State property contribution and dedication
-
Ministry
Police
Views 4544
Print