Under development
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ
-
0 - Agree
-
1 - Disagree
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի ընդունման
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածն ամրագրում է օրինականության սկզբունքը, որի համաձայն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:
«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ քրեական նոր օրենսգրքով թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանելու վերաբերյալ ՀՀ կառավարությանը լիազորող նորմ սահմանելու անհրաժեշտությամբ։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագծի ընդունումը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։
- Առաջարկվող կարգավորման բնույթը
ՀՀ քրեական նոր օրենսգրքի 393-րդ հոդվածն առաջարկվում է լրացնել նոր կետով՝ հետևյալ բովանդակությամբ․
«6․1․ Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի զգալի, խոշոր և առանձնապես խոշոր չափերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը՝ հիմք ընդունելով սույն հոդվածի 4-րդ, 5-րդ և 6-րդ մասերով սահմանված չափորոշիչները:»։
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունման պարագայում լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի Սահմանադրության 6-րդ հոդվածի պահանջը։
-
Discussed
07.01.2022 - 22.01.2022
-
Type
Law
-
Area
Criminal legislation
-
Ministry
Police
Views 4290
Print