ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 286 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
1 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2022 ԹՎԱԿԱՆԻ № - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի N 286 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- Հայաստանի Հանրապետության Կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» N 286 որոշմամբ հաստատված՝ պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի տրամադրման կարգի (այսուհետ՝ Կարգ) 2-րդ կետը լրացնել նոր՝ ժ) ենթակետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«ժ) կառուցապատման պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո պարտավորությունները պատշաճ կատարած կառուցապատման իրավունք ունեցող անձին այլ անձանց նկատմամբ` նույն տարածքի կառուցապատման իրավունքի նոր պայմանագիր կնքելու նախապատվության իրավունքի տրամադրման»:
- Կարգը լրացնել նոր 46.3-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«46.3. Սույն կարգի 46.2-րդ կետի ժ) ենթակետով նախատեսված դեպքում, եթե կառուցապատման իրավունք ունեցող անձը հրաժարվում է նախապատվության իրավունքից, ապա հողամասի կառուցապատման իրավունքը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 481-րդ հոդվածով սահմանված նորմերին և կանոններին համապատասխան` մրցութային կարգով»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Discussed
04.01.2022 - 20.01.2022
-
Type
Decision
-
Area
Territorial administration and development
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 4360
Print