Add to favourites

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Դավիթ Սողոմոնյան 04.01.2022 21:54:54 Նախագծի 2-րդ կետով հստակեցված չէ թե չափագրողը ներկայացնում է հողամասի փաստացի նպատակային նշանակությունը, թե իրավական ակտերով ՏԻՄ-ին կամ պետությանը փոխանցված հողամասի նպատակային նշանակությունը։
2 Դավիթ Սողոմոնյան 04.01.2022 21:54:54 Եթե հողամասը համընկնում է կադաստրային քարտեզի 2 և ավելի ծածկագրերով հողամասերի հետ, այդ պարագայում նույնպես կազմվում է համապատասխանաբար 2 և ավելի հաշվառման փաթեթներ?:
3 Դավիթ Սողոմոնյան 04.01.2022 21:54:54 Քանի որ հնարավոր են դեպքեր, երբ ինքնակամ կառույցը կառուցված է մեկ այլ շինությանը, կամ շինություններին կից, ապա առաջարկում եմ նախագծի 3-րդ կետը խմբագրել հետևյալ կերպ․ 2. Սույն կարգի 3-րդ կետում նշված աշխատանքների ավարտական փաստաթղթերին կցվում են նաև կառույցի հարկայնությունը և բոլոր կողմերը հստակ արտացոլող նվազագույնը 4, իսկ առավելագույնը 6 գունավոր լուսանկար (Եթե դա հնարավոր է):
4 Դավիթ Սողոմոնյան 04.01.2022 21:54:54 Նախագծի 5-րդ կետով սահմանվում է, որ չափագրողի և պատվիրատուի միջև կնքվում է համաձայնագիր, սակայն նշված չէ թե արդյոք այդ համաձայնագիրը պետք է մուտքագրվի առցանց գրասենյակ թե ոչ։ Եթե նկատի ունեք, որ համաձայնագիրը հանդիսանում է հաշվառման փաթեթի մաս, ապա տեղեկացնում եմ, որ 2021 թվականի ապրիլի 8-ի N 75-Ն հրամանում հաշվառման փաթեթ հասկացություն առկա չէ։
5 Դավիթ Սողոմոնյան 04.01.2022 22:01:40 Առաջարկում եմ չափագրողների առցանց գրասենյակի համար կազմել հաշվառման մասով նոր ուղեցույց և տեղադրել e-cadastre.am կայք էջում, քանի որ կարգի ուժի մեջ մտնելուց հետո շատ չափագրողների մոտ առաջանալու են բազմաթիվ հարցեր։
6 Aa Aa 07.01.2022 09:16:23 Հաշվառման ժամանակը շատ կարճ է, խնդիրները շատ։