ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 296-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 296-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1. |
Անհրաժեշտությունը |
|
Նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2020թ. մարտի 12-ի թիվ 296-Ա որոշմամբ սահմանված կարգավորումների արդիականության ավարտով: |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
Գործող կարգավորման համաձայն կորոնավիրուսային վարակի (CՕVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակում պետական կառավարման մարմինների, մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային և հիսուն տոկոսից ավելի բաժնեմաս ունեցող կազմակերպությունների, բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված կարգի 23-րդ կետի 5-րդ ենթակետի «ա» պարբերության հիման վրա մեկ անձից գնման ձևով իրականացվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման դեպքերում կարող են չկիրառվել ինչպես նույն պարբերությամբ սահմանված՝ գնման առարկայի ամբողջ ծավալով ձեռքբերման ժամկետային սահմանափակման (երեսուն օրացուցային օր), այնպես էլ Հայաստանի Հանրապետության 2017 թվականի ապրիլի 6-ի N 386-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման N 1 հավելվածի 21-րդ կետի պահանջները: Սահմանված է նաև, որ գործարքները կարող են կատարվել նաև հաշիվ ապրանքագրերի հիման վրա, իսկ վճարումները կարող են կատարվել նաև բանկային վճարային քարտերով շրջանառվող միջոցներից վճարումներ կատարելու ձևով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիշյալ կարգավորման արդիականություն ավարտվել է, նպատակահարմար է համարվում քննարկվող որոշման շրջանակում ձեռք բերվող գնման առարկաների գնման գործընթացը կազմակերպել գնումների մասին օրենսդրությամբ սահմանված ընդհանուր պայմաններով:
|
3. |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
|
Գնման գործընթացները կազմակերպել հնարավորինս թափանիցիկ և հրապարակային՝ դրանց համար սահմանված ընդհանուր կանոնների կիրառմամբ |
4. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
ՀՀ կառավարության 12․03․2020թ․ թիվ 296-Ա որոոշումն ուժը կորցրած ճանաչվելու արդյունքում, դրանով նախատեսված գնման առարկաների գնման գործընթացները կիրականացվեն ընդհանուր կարգավորումներով, այդ թվում՝ էլեկտրոնային եղանակով գնումներ կատարող պատվիրատուների կողմից գնման գործընթացները կիրականացվեն էլեկտրոնային գնումների համակարգի միջոցով |
5. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք |
|
Նախագիծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կողմից: |
6. |
Ակնկալվող արդյունքը |
|
Ապահովել գնման գործընթացների թափանցիկությունը և հրապարակայինությունը |
7․ |
Տեղեկատվություն նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության կամ բացակայության մասին |
|
Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում: |
8․ |
Տեղեկատվություն՝ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին |
|
Նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
|
9 |
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
|
|
Նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից:
|
-
Discussed
03.01.2022 - 18.01.2022
-
Type
Decision
-
Area
Financial, Economical
-
Ministry
Ministry of Finance
Views 4632
Print