«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի նոյեմբերի 29-ի N 81-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ
-
0 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի նոյեմբերի 29-ի N 81-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի նոյեմբերի 29-ի N 81-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հրատարակչությունների կողմից հանրակրթական ուսումնական հաստատություններին դասագրքերի բաշխման գործընթացում հնարավոր ռիսկերի բացառմամբ:
- Ընթացիկ իրավիճակը, կարգավորման նպատակը, Ակնկալվող արդյունքը
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի նոյեմբերի 29-ի N 81-Ն հրամանի գործող 17-րդ կետով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետության «Գնումների մասին» օրենքին համապատասխան իրականացված դասագրքերի հրատարակման մրցույթում հաղթած կազմակերպությունները դասագրքերը բաշխում են հաստատություններին մինչև օգոստոսի 20-ը, որի վերաբերյալ 3-օրյա ժամկետում Նախարարությանը ներկայացնում են հաշվետվություն: Դասագրքերի բաշխումն իրականացվում է հանձնման և ընդունման ակտով: Նախագծով առաջարկվող կարգավորմամբ ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովման գործընթացը կդառնա ավելի համակարգված՝ բացառելով ամեն տեսակ ռիսկերը՝ ֆորսմաժորային իրավիճակներ, մատակարարման և սովորողներին դասագրքերով ապահովման ժամկետների խախտում, տրանսպորտային միջոցների պակաս, վառելանյութի համար հատկացվող լրացուցիչ ծախսեր, դասագրքերի միավորային արժեքի բարձրացում:
- Ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը
«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի նոյեմբերի 29-ի N 81-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը հիմնավորված է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի նոյեմբերի 29-ի N 81-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի նոյեմբերի 29-ի N 81-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունմամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտությունը բացակայում է:
-
Discussed
30.12.2021 - 14.01.2022
-
Type
Order Decision
-
Area
Education and science
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 4524
Print