«ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՈՒ ԴԻԱԿԻԶԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
-
1 - Agree
-
1 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՈՒ ԴԻԱԿԻԶԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հոդված 1. «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» 2006 թվականի փետրվարի 27-ի ՀՕ-40-Ն Օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածի 1-ին մասում «վկայական» բառից հետո լրացնել «, իսկ մահացած ծնված պտղի (մեռելածին) հուղարկավորության դեպքում` մեռելածնի ծննդի պետական գրանցման փաստը հաստատող փաստաթուղթ:» բառերը:
Հոդված 2. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությունում «ղեկավարը» բառից հետո լրացնել «, իսկ բժշկական կազմակերպությունում տեղի ունեցած նորածնային մահերի և մեռելածնության դեպքերում գործընթացն իրականացվում է սույն օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթների համաձայն:» բառերը:
Հոդված 3. 15-րդ հոդվածի
1) 1-ին մասում «անձանց» բառից հետո լրացնել «, իսկ բուժհաստատություններում` նաև մեռելածնի» բառերը:
2) 2-րդ մասում «կարգով» բառից հետո լրացնել «, իսկ մեռելածնի հուղարկավորության կազմակերպման ստանձնողներ չլինելու դեպքում դիակը կիզվում է վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման լիցենզիա ունեցող կազմակերպություններում» բառերը:
Հոդված 3. Եզրափակիչ և անցումային դրույթներ
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Discussed
29.12.2021 - 13.01.2022
-
Type
Law
-
Area
Healthcare
-
Ministry
Ministry of Healthcare
Views 6217
Print