Under development
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 21-ի N1728-Ն որոշմամբ սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված բոլոր արձանագրային որոշումները մինչև 2022 թվականի հունվարի 1-ը ճանաչվում են անվավեր:
Համաձայն Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր և լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:
Ընդերքի օգտագործման և պահպանության, ինչպես նաև ընդերքօգտագործման հետ կապված՝ շրջակա միջավայրի ոլորտում օգտագործվող/կիրառվող Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի նիստի N37 արձանագրության 10-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N29-8 արձանագրային որոշումը՝ համաձայն վերը նշված կարագավորումների, ուժը կորցրած կճանաչվի, եթե չվերաձևակերպվի Կառավարության որոշման ձևաչափով, ինչի համար Կառավարությունն օրենքով լիազորված չէ:
Նախագծի մշակումը պայմանավորված է վերոնշյալ պահանջների կատարման ապահովմամբ: Նախատեսվում է կատարել լրացումներ Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում՝ ստեղծել իրավական հիմքեր լիազորելու Կառավարությանը մշակել և հաստատել Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման դրույթների կիրարկման ուղեցույցները:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման նպատակն է օրենքով Կառավարությանը վերապահել լիազորություններ հաստատելու և մշակելու Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման դրույթների կիրարկման ուղեցույցները՝ դրանք կիրառելու հետևյալ գործընթացներում.
- օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության և արդյունահանման իրավունքներ հայցելու համար ներկայացվող շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի կազմման,
- օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության և արդյունահանման իրավունքներ հայցելու համար ներկայացվող շրջակա միջավայրի վրա ազդեցության հիմնական գնահատման հաշվետվության կազմման,
- հանքի փակման ծրագրի կազմման,
- օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության և արդյունահանման իրավունքներ հայցելու համար ներկայացվող շրջակա միջավայրի վրա գումարային ազդեցության գնահատման հաշվետվության կազմման,
- օգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության և արդյունահանման իրավունքներ հայցելու համար ներկայացվող սոցիալ-տնտեսական ազդեցության գնահատման հաշվետվության կազմման,
- օգտակար հանծոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության և արդյունահանման իրավունքներ հայցելու համար ներկայացվող շրջակա միջավայրի վրա ազդեցության հիմնական գնահատման հաշվետվության լիարժեքության գնահատման
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության հողերի և ընդերքի քաղաքականության վարչության կողմից։
4.Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ստեղծել իրավական հիմքեր՝ ոլորտում կիրառվող Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հուլիսի 29-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 4-ի նիստի N37 արձանագրության 10-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N29-8 արձանագրային որոշումը՝ Կառավարության որոշման ձևաչափով վերաձևակերպելու և օգտագործելու համար:
5. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների փոփոխություն չի առաջանում:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նշված ռազմավարական փաստաթղթերի հետ կապ առկա չէ:
-
Discussed
28.12.2021 - 12.01.2022
-
Type
Law
-
Area
Nature protection
-
Ministry
Ministry of Environment
Views 4772
Print