«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի ապրիլի 5-ի №124Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
-- հունվարի 2022 թվականի №---Ն
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-Ի №124Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասը, 33-րդ և 34-րդ հոդվածները, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի ապրիլի 5-ի «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2014 թվականի հուլիսի 2-ի №235Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» №124Ն որոշման 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
«2. Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների կողմից մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահը օգտագործվող՝ 8000-8002, 8004, 8006-8012, 8020, 8030, 8038, 8040, 8048, 8050, 8055, 8058, 8060, 8070, 8084, 8201, 8203-8211, 8220, 8222, 8230, 8233, 8240, 8242, 8244, 8250, 8252, 8255, 8258, 8260, 8262, 8270, 8272, 8277, 8280, 8290, 8299-8302, 8304-8309, 8680-8685, 8689, 8780-8786, 8789, 8800-8811, 8818, 8820, 8828, 8830, 8833, 8840, 8848, 8850, 8855, 8858, 8860, 8866, 8868, 8870, 8877, 8877-8878, 8880-8890, 8895, 8898-8899, 8901, 8905, 8907, 8911-8917, 8928, 8931-8932, 8941, 8951, 8961, 8981, 8985, 8991, 8995 համարները շարունակվում են օգտագործվել մինչ այդ պահը գործող սկզբունքով:»:
- Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում կարող է բողոքարկվել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով կամ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան, և դրա բողոքարկումը չի կասեցնում որոշման գործողությունը կամ կատարումը։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ
ք. Երևան
-- հունվարի 2022թ.
-
Discussed
27.12.2021 - 12.01.2022
-
Type
Decision
-
Area
Telecommunication(electronic communication)
-
Ministry
RA Public Services Regulatory Commission
Views 4197
Print