«Էլեկտրոնային ծառայությունների ցանկը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը
-
0 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
________________ 202 թվականի N _______ – Ն
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 48-րդ կետի բ ենթակետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել էլեկտրոնային ծառայությունների ցանկը՝ համաձայն N1 հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:
Հավելված N 1
ՀՀ կառավարության 202 թվականի
_____________ -ի N____-Ն որոշման
ՑԱՆԿ
ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
1․ Սույնով սահմանվում է Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 48-րդ կետի բ ենթակետին համապատասխան էլեկտրոնային ծառայությունների ցանկը։
2․ Էլեկտրոնային ծառայություններ են համարվում տեղեկատվական-հեռահաղորդակցման կապի, այդ թվում՝ ինտերնետի միջոցով մատուցվող հետևյալ ծառայությունները՝
1) ծրագրային ապահովման (այդ թվում՝ էլեկտրոնային հարթակների) մշակումը, նորացումը և ընթացիկ սպասարկումը.
2) ծրագրային ապահովման (այդ թվում՝ էլեկտրոնային հարթակների), համակարգչային և օնլայն խաղերի օգտագործման իրավունքի տրամադրումը.
3) տվյալների բազաների օգտագործումը, հեռահար հասանելիության ապահովումը, նորացումները և լրացուցիչ ֆունկցիոնալ հնարավորությունների տրամադրումը.
4) էլեկտրոնային գրքերի և այլ էլեկտրոնային հրապարակումների, տեղեկատվական, կրթական նյութերի, գրաֆիկական պատկերների, երաժշտական ստեղծագործությունների, տեքստով կամ առանց դրա աուդիվիզուալ ստեղծագործությունների օգտագործման իրավունքի, այդ թվում դրանց հեռավար օգտագործման իրավունքի տրամադրումը.
5) գովազդային ծառայությունների մատուցումը, գովազդային հարթակների տրամադրումը․
6) խորհրդատվության տրամադրումը․
7) մշակույթի, արվեստի, ուսուցման (կրթության), գիտության, առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի, զբոսաշրջության, հանգստի և սպորտի ոլորտի ծառայությունները․
8) ապրանքների (աշխատանքների, ծառայությունների), գույքային իրավունքների ձեռքբերման (օտարման), այդ թվում` գույքի վարձակալության (օգտագործման) առաջարկությունների տեղադրման ծառայությունները․
9) տվյալների որոնման, դրանց ընտրության և ըստ պահանջների տեսակավորման ավտոմատացված ծառայությունների տրամադրումը,
10) պատվիրատուի համար պոտենցիալ գնորդներ գտնելու և պատվիրատուին ներկայացնելու ծառայությունները.
11) վաճառողի և գնորդի միջև գործարար կապերի հաստատման և պայմանագրերի կնքման նպատակով տեխնիկական, կազմակերպչական, տեղեկատվական և այլ հնարավորությունների մասով ծառայությունների մատուցումը (ներառյալ ինտերնետում առցանց ռեժիմով աշխատող առևտրային հարթակի տրամադրումը, որում պոտենցիալ գնորդները առաջարկում են իրենց գինը ավտոմատացված պրոցեսի միջոցով և կողմերը ծանուցվում են վաճառքի մասին ավտոմատ գեներացվող հաղորդագրության միջոցով).
12) կոմերցիոն կամ անձնական ներկայացվածության ապահովումը և (կամ) պահպանումը, օգտագործողների էլեկտրոնային ռեսուրսների (ինտերնետում կայքերի և (կամ) կայքերի էջերի) պահպանումը, այլ օգտագործողների հասանելիության ապահովումը, օգտվողներին դրանց մոդիֆիկացման հնարավորության ընձեռումը.
13) տեղեկատվության պահպանումը և մշակումը, եթե անձը, ով տրամադրել է տեղեկատվություն, ունի դրան հասանելիություն տեղեկատվական-հեռահաղորդակցման կապով, այդ թվում՝ ինտերնետով,
14) առցանց ռեժիմով հաշվողական հզորության տրամադրումը տեղեկատվական համակարգում տեղեկատվություն տեղադրելու համար.
15) դոմենային անվանումների տրամադրումը, հոսթինգային ծառայությունները.
16) որոնողական համակարգերի հասանելիության ապահովումը տեղեկատվական-հեռահաղորդակցման կապում, այդ թվում՝ ինտերնետում,
17) տեղեկատվական համակարգերի կառավարման ծառայությունների տրամադրումը.
18) ինտերնետային կայքերում վիճակագրության վարումը։
- Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 48-րդ կետի բ ենթակետի կիրառման իմաստով էլեկտրոնային ծառայություններ չեն համարվում`
1) ապրանքների մատակարարումը, աշխատանքների կատարումը, ծառայությունների մատուցումը, եթե ինտերնետով պատվերի արդյունքում դրանց տրամադրումը իրականացվում է առանց ինտերնետ կապի․
2) էլեկտրոնային հաշվողական մեքենաների համար ծրագրերի օտարումը (ներառյալ համակարգչային խաղերը), եթե դրանց փոխանցումը կատարվում է նյութական կրիչներով․
3) ինտերնետ հասանելիության ապահովման ծառայությունների մատուցումը:
-
Discussed
21.12.2021 - 05.01.2022
-
Type
Decision
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
Views 4288
Print