ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԵՌՆԵՐԻ՝ ԼԱՍՏԱՆԱՎՈՎ (ԼԱՍՏԱՆԱՎԵՐՈՎ) ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱԽՍԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
– – 2021 ԹՎԱԿԱՆԻ N – Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԵՌՆԵՐԻ՝ ԼԱՍՏԱՆԱՎՈՎ (ԼԱՍՏԱՆԱՎԵՐՈՎ) ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱԽՍԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը և ղեկավարվելով 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը» թիվ 1902-Ա որոշման «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 5․3 կետով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- Հաստատել Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման նպատակով բեռների՝ լաստանավով (լաստանավերով) տեղափոխման դեպքում առաջացած լրացուցիչ ծախսերի նվազեցմանն ուղղված միջոցառումը՝ համաձայն հավելվածի։
- Սահմանել, որ`
1) սույն որոշման 1-րդ կետով սահմանված միջոցառումը իրականացվում է «Հարավկովկասյան երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) միջոցով, համաձայն՝ սույն որոշման 2-րդ կետի 2-րդ ենթակետով սայմանված լիազոր ու պատասխանատու մարմինների և Ընկերության միջև կնքված պայմանագրի,
2) սույն որոշման 2-րդ կետով հաստատված կարգի համաձայն՝ միջոցառումը ֆինանսավորող լիազոր մարմին է համարվում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը, իսկ միջոցառման իրականացման պատասխանատու մարմին է հանդիսանում Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը.
- Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ սույն որոշման ընդունումից հետո մեկամսյա ժամկետում ներկայացնել առաջարկություններ «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում ու լրացում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 2215-Ն որոշման մեջ համապատասխան փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
Վարչապետ Ն. Փաշինյան
Հավելված
ՀՀ կառավարության 2021 թվականի
-ի N - Լ որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ/ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԲԵՌՆԵՐԻ՝ ԼԱՍՏԱՆԱՎՈՎ (ԼԱՍՏԱՆԱՎԵՐՈՎ) ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՌԱՋԱՑԱԾ ԼՐԱՑՈՒՑԻՉ ԾԱԽՍԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
- Միջոցառման նպատակն է սեզոնային գործոնով պայմանավորված ճանապարհների փակ լինելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության տարածքից կամ Հայաստանի Հանրապետության տարածք բեռների տեղափոխմանն առնչվող լոգիստիկ ենթակառուցվածքների առավել հասանելի դարձնելը, լոգիստիկ խոչընդոտների և լրացուցիչ ծախսերի նվազեցումը։
- Սույն որոշման իմաստով լաստանավի տեղափոխման համար կատարված ծախսը համարվում է լրացուցիչ ծախս։
- Լարսի անցակետը, սեզոնային խնդիրներով պայմանավորված փակ կամ ծանրաբեռնված լինելու պարագայում, Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման կամ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման նպատակով բեռների՝ լաստանավով տեղափոխում կազմակերպելու համար Ընկերությունը վարձակալում է լաստանավ (լաստանավեր)։
- Սույն միջոցառման շրջանակում վարձակալած լաստանավով (լաստանավերով) բեռների տեղափոխման ծառայությունը Շահառուներին մատուցում է Ընկերությունը։
- Շահառուներին լաստանավով (լաստանավերով) բեռների տեղափոխման ծառայությունը տրվում է Շահառուի և Ընկերության միջև կնքված համապատասխան պայմանագրի հիման վրա։
- Շահառուներին լաստանավով (լաստանավերով) բեռների տեղափոխման ծառայության մատուցման արժեքը փոխհատուցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պայմանագրի հիման։
- Շահառուներին լաստանավով (լաստանավերով) բեռների տեղափոխման ծառայության մատուցման արժեքը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից փոխհատուցվում է սույն թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2022 թվականի ապրիլի 1-ը ընկած ժամանակահատվածի համար Շահառուներին մատուցված ծառայությունների մասով։
- Սույն միջոցառման 7-րդ կետով սահմանված ժամանակահատվածի յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Ընկերությունը Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում տեղեկատվություն Շահառուներին մատուցված ծառայությունների մասով և Շահառուներին լաստանավով (լաստանավերով) բեռների տեղափոխման ծառայության մատուցման արժեքի փոխհատուցման հայտ ՝ սույն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված պայմանագրին համապատասխան ։
- Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունն սույն միջոցառման 8-րդ կետով նշված տեղեկատվությունը ստանալուց հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն է ուղղարկում եզրակացություն համաձայն Ձև 3-ի, իսկ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն եզրակացությունը ստանալուց հետո երկու աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան գումարը վճարում է Ընկերությանը։
- Ընկերությունն ապահովում է ամսական առնվազն չորս չվերթ Փոթի - Կովկաս նավահանգիստ - Փոթի ուղղությամբ։
- Սույն միջոցառման իմաստով Շահառու է համարվում Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված և փաստացի արտադրական գործունեություն իրականացնող իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձը, որն ապահովում է ստորև թվարկված բոլոր չափանիշներին համապատասխանությունը՝
- Իրականացնում է արտահանման կամ ներմուծման գործունեություն ՀՀ տարածքից,
- Սույն հավելվածի 7-րդ կետով սահմանված ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունից Փոթի - Կովկաս նավահանգիստ կամ հակառակ ուղղություններով լաստանավով իրականացրել է ապրանքների տեղափոխում։
- Փոթի - Կովկաս նավահանգիստ - Փոթի ուղղությամբ մեկ չվերթի համար Շահառուներին լաստանավով (լաստանավերով) բեռների տեղափոխման ծառայության մատուցման արժեքի փոխհատուցման նպատակով Ընկերությանը տրամադրվող գումարի չափը կազմում է յուրաքանչյուր Շահառուի լաստանավով (լաստանավերով) բեռների տեղափոխման ծառայության մատուցման արժեքի 100 % -ը, բայց ոչ ավելի, քան մեկ շահառուի հաշվով մեկ չվերթի համար 1 մլն դրամը, իսկ մեկ ուղղության համար 0.5 մլն դրամը։
- Սույն միջոցառման շրջանակում յուրաքանչյուր Շահառու լաստանավով (լաստանավերով) բեռների տեղափոխման ծառայության կարող է ստանալ մեկից ավելի անգամ։
- Սույն միջոցառման շրջանակում լաստանավով (լաստանավերով) բեռների տեղափոխման ծառայության ստանալու նպատակով Շահառուն Ընկերությանը ներկայացնում է հայտ համաձայն Ձև 1-ի։
- Շահառուն հայտին կից ներկայացնում է հետևյալ փաստաթղթերը.
- ապրանքի արտահանումը կամ ներմուծումը հավաստող փաստաթղթեր (մաքսային հայտարարագիր, տրանզիտ տեղափոխման հայտարարագիր և այլն), բնօրինակը կամ պատճենը՝ հաստատված, որ ճիշտ է բնօրինակի հետ,
- հայտարարություն՝ համաձայն Ձև 2-ի։
- Հայտը մերժվում է, եթե այն ներկայացված է թերի և չի համապատասխանում սույն հավելվածի 15-րդ կետի պահանջներին։
- Ընկերությունը սույն հավելվածի 7-րդ կետով սահմանված ժամանակահատվածում յուրաքանչյուր ամսվա ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում Հայսատանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն է ներկայացնում հաշվետվություն պայմանագրով հաստատված ձևաչափին համապատասխան։
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար Ա. Հարությունյան
Ձև N 1
«ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԻՆԵՐ» ՓԲԸ ՏՆՕՐԵՆ
Պրն......................
ՀԱՅՏ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ/ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ Ի՝ ԼԱՍՏԱՆԱՎՈՎ (ԼԱՍՏԱՆԱՎԵՐՈՎ) ԲԵՌՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՄԱՆ
Խնդրում եմ տրամադրել իմ կողմից Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանած (Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծած) (արտահանման/ներմուծման/ տարանցիկ փոխադրման հայտարարագիր թիվ... օր/ամիս/ տարի) ապրանքների լաստանավով (լաստանավերով) բեռների տեղափոխման ծառայության Փոթի - Կովկաս նավահանգիստ (Կովկաս նավահանգիստ - Փոթի) ուղղությամբ և կնքել համապատասխան պայմանագիր։
Առդիր՝
Իրավաբանական անձի (անհատ ձեռներեցի) անվանումը (անունը) ————
Իրավաբանական անձի (անհատ ձեռներեցի) ՀՎՀՀ-ն___________________
Ձև N 2
Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Հավաստիացնում եմ, որ սույն հայտում պարունակվող տեղեկատվությունն արժանահավատ է և ամբողջական: Գիտակցում եմ, որ որևէ կեղծ փաստաթուղթ կամ տեղեկատվություն ներկայացնելը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության:
Ես համաձայն եմ իմ կողմից ներկայացված նշված տեղեկատվության որևիցէ փոփոխության դեպքում տեղեկացնել հայտն ընդունող մարմնին:
Ստորագրող _____________ |
______________________________________ |
__________________________ _____ ______________ 20__ թ. |
|
Ձև N 3
Ե Զ Ր Ա Կ Ա Ց ՈՒ Թ Յ ՈՒ Ն N________
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ/ԿԱՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ՝ ԼԱՍՏԱՆԱՎՈՎ (ԼԱՍՏԱՆԱՎԵՐՈՎ) ԲԵՌՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԱՐԺԵՔԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության ------օր/ամիս/տարի N--- որոշման համաձայն՝ «Հարավկովկասյան երկաթուղիներ» փակ բաժնետիրական ընկերության (ՀՎՀՀ`__________) կողմից թվով ---- Շահառուներին մատուցել է լաստանավով (լաստանավերով) բեռների տեղափոխման ծառայության, որի արժեքը կազմում է ------ ՀՀ դրամ։
_______________________ ՀՀ դրամ գումարը ենթակա է փոխհատուցման Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից։ Նշված գումարը ենթակա է փոխանցման Ընկերության _________________ բանկում գտնվող N___________ հաշվեհամարին:
_________________________ 20 թ.
ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
-
Discussed
20.12.2021 - 05.01.2022
-
Type
Decision
-
Area
Economy, Transport, Financial, Territorial administration and development, Economical
-
Ministry
Ministry of Economy
Views 4549
Print