Under development
«Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին լիազորություններ տալու և պետական մարմիններին ամրացված պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին հանձնված պետական սեփականություն համարվող շարժական գույքը հետ վերցնելու և այլ մարմիններին ամրացնելու կամ հանձնելու կարգը հաստատելու մասին»
-
0 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԱՄՐԱՑՎԱԾ, ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻՆ ՀԱՆՁՆՎԱԾ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՅԼ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՈՒ ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ, ՊԵՏԱԿԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Անհրաժեշտությունը և նպատակը
Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է պետական մարմիններին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին (այսուհետ՝ Մարմիններ) հանձնված պետական սեփականություն համարվող շարժական գույքի հետ վերցնելու և այլ Մարմիններին ամրացնելու և հանձնելու գործընթացը իրականացնելու, շարժական գույքի շրջանառությունն օպերատիվ, հնարավորինս կարճ ժամկետում և առանց վարչարարական քաշքշուկների իրականացնելու անհրաժեշտությամբ, ինչպես նաև նպատակ ունի ըստ անհրաժեշտության շարժական գույքի շրջանառությունն արդյունավետ ապահովելու ճանապարհով բարձրացնել պետական սեփականություն համարվող շարժական գույքի կառավարման արդյունավետությունը։ Նախագծի ընդունումը պայմանավորված է նաև ՀՀ վարչապետի 2021 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 02/16.3/35829-2021 հանձնարարականի կատարմամբ։
1.1. ներկա վիճակը և առկա խնդիրները
Ներկայումս գործող օրենսդրության համաձայն պետական մարմիններին, պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին պետական սեփականություն համարվող շարժական գույքն ամրացվում կամ հանձնվում է, ինչպես նաև անհրաժեշտության դեպքում տվյալ մարնիններից հետ են վերցվում միայն ՀՀ կառավարության որոշման հիման վրա։ Իրականացվող գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու, ՀՀ կառավարության որոշումների թվաքանակը կրճատելու և այն ավելի օպերատիվ և հնարավորինս կարճ ժամկետում իրականացնելու համար անհրաժեշտ է ոչ միայն ավելի արդյունավետ կազմակերպել շարժական գույքի շրջանառության գործընթացը, այլ նաև լուծել շարժական գույքի արդյունավետ օգտագործման խնդիրը, քանի որ գործընթացում առկա են դեպքեր, երբ օգտագործող մարմինը տվյալ գույքը օգտագործում է ոչ լրիվ ծանրաբեռնվածությամբ, իսկ միևնույն ժամանակ այլ մարմինը խիստ կարիք ունի նման գույքի։ Արդյունքում այդ խնդիրները օպերատիվ ձևով և հնարավոր կարճ ժամկետում իրականացնելու համար անհրաժեշտ է կատարել համապատասխան օրենսդրական փոփոխություններ և որոշակի արժեքային սահմաններում շարժական գույքի շրջանառությունը վերապահել Կոմիտեին։
1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Ներկայացված նախագծով նախատեսվում է լիազորել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին (այսուհետ՝Կոմիտե) ՀՀ կառավարության (որպես հիմնադիր) անունից հանդես գալու՝ Մարմիններին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված պետական սեփականություն համարվող մինչև 5 մլն դրամ հաշվեկշռային արժեք ունեցող շարժական գույքը հետ վերցնելու և այլ մարմիններին ամրացնելու կամ հանձնելու գործառույթն իրականացնելու համար։ Ընդ որում բացառություն է սահմանվում տրանսպորտային միջոցների և այն շարժական գույքի վրա, որը նախատեսված է գաղտնի աշխատանքների կատարման, ինչպես նաև շրջակա միջուկային և ճառագայթային վթարների հակազդման նպատակով նախատեսված, միջավայրի ճառագայթային մոնիթորինգ և վերահսկողության, ռադիոակտիվ նյութերի հայտնաբերում և տիպաճշտում, դոզիմետրիկ չափումներ իրականացնող սարքերի, սարքավորումների, համակարգերի համար։
Նախագծով սահմանվում է, որ Կոմիտեի կողմից մարմիններից հետ վերցնելու և այլ մարմիններին ամրացնելու կամ հանձնելու ենթակա են յուրաքանչյուր միավոր մինչև 5 մլն դրամը չգերազանցող շարժական գույքը։ Ընդ որում, մեկ տարվա ընթացքում, յուրաքանչյուր մարմնի մասով, շարժական գույքի գումարային մեծությունը չի կարող գերազանցել 20 մլն դրամը: Որի համար սահմանվել են յուրաքանչյուր մարմնի մասով, շարժական գույքի գումարային մեծության սահմանաչափերի որոշման ոչ թե սկզբունքները, այլ նախատեսվել են պայմաններ։ Ընդ որում հետ վերցվող շարժական գույքի նկատմամբ արժեքային սահմանափակումները սահմանվել են` ելնելով գույքը հետ վերցնելու և հանձնելու կամ ամրացնելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշումների քանակը հնարավորինս կրճատելու պայմանից, ինչպես նաև Մարմիններին ամրացված կամ հանձնված շարժական գույքի կազմում առավելագույն արժեք ունեցող գույքի արժեքային մեծությունից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում էականորեն կբարձրացվի պետական սեփականություն համարվող շարժական գույքի շրջանառության գործընթացը, այն կիրականացվի համեմատաբար ավելի կարճ ժամկետում և օպերատիվ ձևով, կկրճատվի ՀՀ կառավարության որոշումների թվաքանակը, արդյունքում կբարձրանա շարժական գույքի օգտագործման արդյունավետությունը և նպատակային կիրառումը, կապահովի գործարքի հրապարակայնությունը և հաշվետվողականությունը։
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից:
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
«Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին լիազորություններ տալու և պետական մարմիններին ամրացված պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին հանձնված պետական սեփականություն համարվող շարժական գույքը հետ վերցնելու և այլ մարմիններին ամրացնելու կամ հանձնելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
- 5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
«Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին լիազորություններ տալու և պետական մարմիններին ամրացված պետական ոչ առևտրային կազմակերպություններին, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին և հիմնադրամներին հանձնված պետական սեփականություն համարվող շարժական գույքի հետ վերցնելու և այլ մարմիններին ամրացնելու կամ հանձնելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 1-ի «Պետական գույքի կառավարման 2021-2023 թվականների ծրագիրը հաստատելու մասին» N 458-Լ որոշմամբ հաստատված հավելված 1-ի 8-րդ կետի 1-րդ ենթակետերի` «չօգտագործվող կամ ոչ արդյունավետ օգտագործվող պետական գույքը տնտեսական շրջանառության մեջ դնելու աշխատանքների իրականացումը» պահանջներից, ինչպես նաև միտված է ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի 6.7 «Պետական գույքի արդյունավետ կառավարում» բաժնում ամրագրված կառավարության ստանձնած հանձնառությունների իրականացմանը:
-
Discussed
17.12.2021 - 01.01.2022
-
Type
Decision
-
Area
State property management, State property alienation
-
Ministry
State Property Management Committee
Views 4220
Print