Add to favourites

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ – ՏԵՂԵԿԱՆՔ       

 

ՀՀ վարչապետի «Աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատանքային խմբի աշխատակարգը հաստատելու մասին» որոշման նախագծի

 

 Անհրաժեշտությունը

ՀՀ վարչապետի Աշխատանքային խումբ ստեղծելու մասին» որոշման նախագիծը մշակվել է հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին»  122-Ն որոշման 2-րդ հավելվածի 20-րդ կետը:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Հաշվի առնելով Հուավեյ Տեքնոլոջիս Կո. ՍՊԸ-ի կողմից «Խելացի քաղաքի» պիլոտային ծրագրի իրականացման համար բարենպաստ պայմանների ապահովումը անհրաժեշտություն է առաջացել ստեղծել աշխատանքային խումբ:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության և Հուավեյ Տեքնոլոջիս Կո. ՍՊԸ-ի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր «Խելացի քաղաքի» պիլոտային ծրագրի իրականացման նպատակով:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Որոշման նախագծով ստեղծվելու է աշխատանքային խումբ, որի նպատակն է «Խելացի քաղաքի» պիլոտային ծրագրի իրականացման համար անխոչնդոտ պայմանների ապահովումը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվայնացման վարչության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Որոշման նախագծի ընդունմամբ հնարավոր կլինի առանց որևէ բարդությունների իրականացնել «Խելացի քաղաքի» պիլոտային ծրագիրը:

  1. Այլ տեղեկություններ

Չկան:

 

  

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 ՀՀ վարչապետի «Աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատանքային խմբի աշխատակարգը հաստատելու մասին» որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության մասին

 

 ՀՀ վարչապետի «Աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատանքային խմբի աշխատակարգը հաստատելու մասին» որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

 

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 ՀՀ վարչապետի «Աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատանքային խմբի աշխատակարգը հաստատելու մասին»  որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացման կամ նվազեցման մասին

 ՀՀ վարչապետի «Աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատանքային խմբի աշխատակարգը հաստատելու մասին» որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում:

 

 Ց Ա Ն Կ

ՀՀ վարչապետի «Աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատանքային խմբի աշխատակարգը հաստատելու մասին»  որոշման նախագծի հեղինակների (մշակողների)

 ՀՀ վարչապետի «Աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատանքային խմբի աշխատակարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության աշխատակազմի տեղեկատվական տեխնոլոգիաների և տեղեկատվայնացման վարչության կողմից:

      

  

Ց Ա Ն Կ

Իրավական ակտերի, որոնց հիման վրա կամ որոնցից օգտվելով մշակվել է ՀՀ վարչապետի «Աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատանքային խմբի աշխատակարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը

      

ՀՀ վարչապետի «Աշխատանքային խումբ ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատանքային խմբի աշխատակարգը հաստատելու մասին» որոշման նախագիծը մշակվել է Իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի  հիման վրա:

  • Discussed

    24.08.2017 - 14.09.2017

  • Type

    Decision

  • Area

    Transport

  • Ministry

    Ministry of High-Tech Industry

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9585

Print