Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1 Հայաստանի Հանրապետության 2016 թվա­կանի հոկ­­տեմբերի 4-ի հար­կա­­յին օրենս­­­գրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 122-րդ հոդվածի 3-րդ մասում «շրջանառությունից հանվող գույքը կամ ապրանքը» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև առևտրա­կան (առք ու վաճառքի) գոր­­ծունեության նպատակով ձեռք բերված խոտան ապ­րանքը, եթե սույն հոդվածի 6-7-րդ մասե­րին համապատասխան՝ որպես այլ կորուստ չի նվա­զեց­վում համախառն եկամտից» բառերը։

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվա­նից և տարածվում է 2022 թվականի հունվարի 1-ից ծագած հարա­բե­րու­թյուն­ների վրա։

2022 թվականի հունվարի 1-ի դրությամբ առևտրա­կան (առք ու վաճառքի) գոր­ծունեու­թյան մասով առկա՝ սույն օրենքի համաձայն որակական կորուստ համարվող արտադրանքը (ապրանքը) համախառն եկա­մտից նվա­զեցվում է 2022 թվականի հարկային տարվա ընթաց­քում՝ այդ տարվա համա­խառն եկամտի երկու տոկոսի չափով:

  • Discussed

    16.12.2021 - 31.12.2021

  • Type

    Law

  • Area

    Economical

  • Ministry

    Ministry of Finance

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5088

Print

Suggestions

"Զիգզագ" ՍՊԸ

24.12.2021

Հարգելի գործընկերներ, «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ներկայացնում ենք հետևյալ կարծիք / առաջարկությունը։ 1․ ՀՀ հարկային օրենսգրքի (այսուհետ՝ «Օրենսգիրք») 122-րդ հոդվածի 3-րդ մասում «շրջանառությունից հանվող գույքը կամ ապրանքը» բառերից հետո առաջարկվել է լրացնել «ինչպես նաև առևտրա¬կան (առք ու վաճառքի) գոր¬¬ծունեության նպատակով ձեռք բերված խոտան ապրանքը, եթե սույն հոդվածի 6-7-րդ մասե¬րին համապատասխան՝ որպես այլ կորուստ չի նվազեցվում համախառն եկամտից» բառերը։ Ներկայացված ձևակերպումը նշանակում է, որ նվազեցվել կարող են միա՛յն ձեռք բերված ապրանքների, և միա՛յն ի սկզբանե խոտան ապրանքների գծով կորուստները։ Այս պարագայում կարգավորումից դուրս են մնում՝ • ի սկզբանե առանց խոտանի, սակայն շահագործման ընթացքում խոտանված ապրանքները, • գնորդին վաճառված՝ շահագործման ընթացքում խոտանված ապրանքները, որոնք ենթակա չեն վերանորոգման և վաճառողի կողմից ետ են ընդունվում՝ փոխարինվելով նոր ապրանքով։ Նկարագրված դեպքերը գերակշռող են՝ ի տարբերություն ձեռքբերված, ի սկզբանե խոտան հանդիսացող ապրանքների դեպքերի, որոնք նշվել են նախագծում, որի պարագայում առաջարկում ենք Օրենսգրքի 122-րդ հոդվածի 3-րդ մասում լրացումը կատարել հետևյալ խմբագրությամբ՝ «շրջանառությունից հանվող գույքը կամ ապրանքը, ինչպես նաև առևտրա¬կան (առք ու վաճառքի) գոր¬¬ծունեության նպատակով ձեռք բերված խոտան և/կամ հետագայում խոտանված և/կամ որպես խոտան հաճախորդից ետ ընդունված ապ¬րանքը։»։ 2․ Միևնույն ժամանակ, առաջարկում ենք նույն լրացումից հանել «եթե սույն հոդվածի 6-7-րդ մասե-րին համապատասխան՝ որպես այլ կորուստ չի նվազեցվում համախառն եկամտից» բառերը, հետևյալ հիմնավորմամբ․ լրացման մեջ ներառված այս ձևակերպումն, ըստ էության, նշանակում է, որ 122-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան խոտան ապրանքի գծով կորստի յուրաքանչյուր նվազեցման դեպքում տնտեսվարողը, ըստ անհրաժեշտության, պետք է միանշանակորեն հիմնավորի, որ բացակայում էին այդ կորուստը 6-7-րդ մասերին համապատասխան նվազեցնելու հիմքերը։ Դա էապես բարդացնում է փոփոխության գործնական կիրառելիությունը։ Միաժամանակ, քանի որ նույն ապրանքի գծով կորստի նվազեցումը համախառն եկամտից կարող է կատարվել մեկ անգամ, տրամաբանական է, որ եթե առկա են տվյալ ապրանքի գծով կորստի նվազեցումը 6-7-րդ մասերին համապատասխան իրականացնելու հիմքերը, ապա տնտեսվարողը կկատարի հենց այդ նվազեցումը՝ ապրանքի ամբողջ արժեքի չափով, այլ ոչ թե կկիրառի 3-րդ մասով առաջարկվող նվազեցման հնարավորությունը, որի դեպքում գործում է տարեկան շրջանառության 1 տոկոսի սահմանափակում։ «Զիգզագ» ՍՊԸ

See more