Under development
«ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՈՐՊԵՍ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈՐԱԿԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՈՐՊԵՍ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈՐԱԿԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Նախագիծը մշակվել է ի կատարումն ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 1-ի N 1304-Ն որոշման հավելվածի 1-ին կետի և ուղղված է «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում կատարելու մասին» 2020 թվականի սեպտեմբերի 16-ի N ՀՕ-414-Ն օրենքով նախատեսված նպատակի իրականացմանը՝ ծրագիրը որպես սոցիալական որակելու չափանիշների սահմանմանը, որի լիազորությունը վերապահված է ՀՀ կառավարությանը:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
ՀՀ հողային օրենսգրքի 65-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ պետության սեփականություն հանդիսացող հողամասերը կառավարության որոշմամբ, իսկ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը` կառավարության համաձայնությամբ, նվիրաբերության պայմանագրով անհատույց սեփականության իրավունքով կարող են տրամադրվել սոցիալական կամ բարեգործական կամ Հայաստանի Հանրապետության կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրեր իրականացնելու նպատակով:
Ներկայումս բացակայում են ծրագրերը, որպես սոցիալական ճանաչելու չափանիշները, ինչպես նաև ծրագրերը սոցիալական որակելու համապատասխան ընթացակարգեր:
Միաժամանակ, նախագծի նախնական տարբերակը, պատերազմական դրությամբ և նախարարության կողմից պատերազմի հետևանքների մեղմանն ուղղված բազմաթիվ միջոցառումների մշակման և իրականացմամբ պայմանավորված, պաշտոնական շրջանառության մեջ է դրվել 11.03.2021թ-ին: Շահագրգիռ մարմինների կողմից ստացված բազմաթիվ և տարաբնույթ դիտարկումներով բարձրացված հարցերը նախարարությունում քննարկվել են աշխատանքային կարգով, որի արդյունքում, հաշվի առնելով նախագծով կարգավորվող հարաբերությունների կարևորությունը, որոշվել է նախագիծն արմատապես լրամշակել:
. Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Առկա խնդիրներին լուծում տալու նպատակով առաջարկվում է ընդունել նախագիծը, որով սահմանվում են՝
- Հողօգտագործման սոցիալական որակելու ընթացակարգը, որը ներառում է՝
- ծրագրի առաջարկը (առաջարկի ձևը, դրա կառուցվածքը և բովանդակությունը),
- դիմումի ներկայացում աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտի լիազոր մարմնին (պետության սեփականություն հանդիսացող հողամասի դեպքում) կամ համայնքին (համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի դեպքում),
- համայնքի կողմից Ծրագրի ուսումնասիրություն և ներկայացում համապատասխան մարզպետարան,
- մարզպետարանի կողմից Ծրագրի ուսումնասիրություն և ներկայացում լիազոր մարմնին,
- լիազոր մարմնի կողմից Ծրագրի ուսումնասիրություն և ներկայացում տնտեսական բնագավառի պետական լիազոր մարմին՝ տնտեսական (բիզնես պլանի արդյունավետության) տեսանկյունից փորձագիտական եզրակացություն ստանալու համար,
- լիազոր մարմնի կողմից Ծրագրի ներկայացում համապատասխան հանձնաժողովին՝ Ծրագիրը սոցիալական որակելու համար, կամ դիմումի մերժում,
- Ծրագրում շտկումների իրականացման հետ կապված հարաբերություններ։
- Ընթացակարգերին համապատասխան ժամկետները։
- Հողօգտագործման ծրագրերը որպես սոցիալական որակելու չափանիշները։
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և էկոնոմիկայի նախարարների համատեղ հրամանով հողօգտագործման ծրագրերը որպես սոցիալական որակելու հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու և սահմանված չափանիշներին համապատասխան գնահատման մեթոդաբանությունը հաստատելու պահանջ։
- ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով, սահմանված չափանիշներին և պահանջներին համապատասխան, հողօգտագործման սոցիալական ծրագիր իրականացնող իրավաբանական անձի և համայնքի միջև կնքվող պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու պահանջ։
Միաժամանակ, Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:
2. Կարգավորման առարկան
Նախածով կարգավորվում են հողօգտագործման ծրագրերը որպես սոցիալական որակելու չափանիշները և ընթացակարգերը սահամանելու հետ կապված հարաբերությունները:
3. Նախագծի ընդունման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կխթանվի հողօգտագործման ծրագրերի իրականացմամբ սոցիալական նշանակություն ունեցող ծրագրերի շարունակական աճը, ինչպես նաև կնպաստի համայնքներում և բնակավայրերում կյանքի որակի բարելավմանը և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը՝ ազգային և տեղական ռազմավարություններում և ծրագրերում նախանշված առաջնահերթություններին համապատասխան։
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թթ. ծրագրի 2-րդ կետով սահմանված պահանջից, այն է՝ հողային օրենսգրքի բարեփոխումները՝ միտված արտադրողական գյուղատնտեսության ձևավորմանը, ինչպես նաև 2-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված պահանջից, այն է՝ խթանել գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային և արդյունավետ օգտագործումը, չօգտագործվող հողերը շրջանառության մեջ դնելու և հողերը խոշորացնելու գործընթացը։
-
Discussed
16.12.2021 - 03.01.2022
-
Type
Decision
-
Area
Social welfare
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Views 3595
Print