Add to favourites

«Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1381-Ն որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

--- 2021 թվականի N --Ն 

ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1381-Ն ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով՝  Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. հաստատել ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը` համաձայն հավելվածի:
  2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության «Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը սահմանելու մասին» 2019 թվականի հոկտեմբերի 10-ի N 1381-Ն որոշումը։
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։ 

Հավելված

      Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի

--- --ի N--Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ    ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 
  1. Սույն կարգով կանոնակարգվում են ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման հետ կապված իրավահարաբերությունները՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) պահանջներին համապատասխան։
  2. Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառումն իրականացվում է ընտանիքում բռնության դեպքերի տարածվածության, դրա առանձին տեսակների տոկոսային հարաբերակցության, ընտանիքում բռնություն գործադրած և բռնության ենթարկված անձանց փոխհարաբերությունների, սեռի, տարիքի, պաշտպանության և աջակցության միջոցների տրամադրման և ընթացքի, այլ վերաբերելի հանգամանքների վերհանման և վերլուծության հիման վրա առավել արդյունավետ կանխարգելման, աջակցության և պաշտպանության միջոցների և քաղաքականությունների մշակման և իրականացման նպատակով։
  3. Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառումն իրականացվում է այդ նպատակով մշակված՝ Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման էլեկտրոնային համակարգի միջոցով (այսուհետ՝ էլեկտրոնային համակարգ), որտեղ «ընդգրկվում են Օրենքով սահմանված յուրաքանչյուր մարմնի (կազմակերպության) լրացրած» տվյալները ։
  4. Ընտանիքում բռնության դեպքերի հաշվառման գործընթացում հավաքագրված անձնական տվյալները պետք է մշակվեն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի պահանջներին համապատախան։ Անձնական տվյալների մշակմանը մասնակցող բոլոր մարմինները, կազմակերպությունները և անձինք պարտավոր են մշակել միայն այն տվյալները, որոնք անհրաժեշտ են իրենց գործառույթները և պարտականությունները կատարելու համար՝ ձեռնարկելով անհրաժեշտ կազմակերպչական և տեխնիկական միջոցներ՝ ուղղված անձնական տվյալների պաշտպանությանը ոչնչացումից, փոփոխումից, պատճենումից, տարածումից, հրապարակումից, այլ ապօրինի գործողություններից։
  5. II. ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՈՒՄԸ 
  1. Էլեկտրոնային համակարգում սույն որոշմամբ սահմանված տվյալները լրացնում են Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը (այսուհետ՝ ոստիկանություն), Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն (այսուհետ՝ քննչական կոմիտե), Հայաստանի Հանրապետության դատախազությունը, Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտը (այսուհետ՝ դատական դեպարտամենտ), Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը (այսուհետ՝ առողջապահության նախարարություն), խնամակալության և հոգաբարձության մարմինները, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (այսուհետ՝ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն),   ինչպես նաև Օրենքով սահմանված աջակցության կենտրոնները։
  2. Սույն որոշման 5-րդ կետով նշված մարմինները (կազմակերպությունները) հաշվետու ժամանակաշրջանի (նախորդ տարվա) վերաբերյալ համապատասխան տվյալները էլեկտրոնային համակարգում լրացնում են մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 15-ը։ Օրենքով նախատեսված Լիազոր մարմինը (այսուհետ՝ «Լիազոր մարմին») ստացված տեղեկությունների ամփոփման հիման վրա պատրաստում է տարեկան սույն որոշմամբ սահմանված պահանջներին համապատասխանող հաշվետվություն, որը ենթակա է հրապարակման մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 15-ը։ Լիազոր մարմինը հաշվետվությունը հրապարակում է իր պաշտոնական կայքէջում։
  3. Ոստիկանությունն էլեկտրոնային համակարգում լրացնում է հաշվետու ժամանակահատվածի համար ընտանիքում բռնության դեպքերից յուրաքանչյուրի առնչությամբ հետևյալ տվյալները՝
  • ընտանիքում բռնություն գործադրած և ընտանիքում բռնության ենթարկված անձանց նույնականացման քարտի կամ անձնագրի համարը, տարիքը և սեռը, ազգային պատկանելիությունը, նրանց փոխհարաբերությունների բնույթը և ընտանիքում բռնության տեսակը՝ ըստ Օրենքում կիրառված սահմանումների,
  • ընտանիքում բռնություն գործադրած և ընտանիքում բռնության ենթարկված անձանց աշխատանքի վերաբերյալ տվյալները, ընտանիքում բռնություն գործադրած և ընտանիքում բռնության ենթարկված անձանց մոտ հաշմանդամության առկայությունը, նրանց՝ ալկոհոլամոլությամբ կամ թմրամոլությամբ տառապելու փաստը (համապատասխան հաստատություններում գրանցված լինելու պարագայում) և հոգեկան առողջության հետ ունեցած արձանագրված խնդիրները,
  • բռնության կիրառման վայրը՝ մարզի կամ Երևան քաղաքի մակարդակով,
  • քրեական գործի հարուցումը (Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի, մասի և կետի վերաբերյալ նշումով) կամ դրա հարուցումը մերժելը, քրեական գործի հարուցումը մերժելու հիմքը,
  • նախազգուշացման որոշման կիրառման փաստը, անհետաձգելի միջամտության որոշումների կիրառման փաստը և դրանով ընտրված սահմանափակումները՝ ըստ Օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի համապատասխան կետերի,
  • անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշումների պահանջների խախտման փաստը, այդ հիմքով քրեական գործի հարուցումը և վարչական պատասխանատվության կիրառումը,
  • կանխարգելիչ հաշվառման վերցնելու փաստը,
  • բռնության հետևանքով վրա հասած մահվան փաստը,
  • ապաստարան ուղղորդելու փաստը։
  1. Քննչական կոմիտեն էլեկտրոնային համակարգում լրացնում է հաշվետու ժամանակահատվածի համար ընտանիքում բռնության դեպքերից յուրաքանչյուրի առնչությամբ հետևյալ տվյալները՝
  • քրեական գործի համարը,
  • ընտանիքում բռնության դեպքերով իրականացվող և ավարտված նախաքննություններից յուրաքանչյուրի համար խափանման միջոցի կիրառման փաստը և կիրառված խափանման միջոցը, խափանման միջոցի պահանջների խախտման փաստը,
  • Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված պաշտպանության միջոց կիրառելու փաստը և դրա տեսակը, բացառությամբ դատախազի կողմից կիրառված պաշտպանության միջոցների,
  • քրեական գործը կարճելու, կասեցնելու կամ մեղադրական եզրակցությամբ կամ բժշկական բնույթի հարկադրական միջոցներ կիրառելու համար գործը դատախազին ուղարկելու փաստը։ Իսկ քննչական կոմիտեի կողմից ընտանիքում բռնության դեպքերով կամ անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշումների պահանջների խախտման առնչությամբ հարուցված քրեական գործերով, որոնցով հետաքննություն չի իրականացվել, կոմիտեն լրացնում է նաև ընտանիքում բռնություն գործադրած և ընտանիքում բռնության ենթարկված անձանց նույնականացման քարտի կամ անձնագրի համարը, տարիքը և սեռը, ազգային պատկանելիությունը, նրանց փոխհարաբերությունների բնույթը և ընտանիքում բռնության տեսակը՝ ըստ Օրենքում կիրառված սահմանումների,

ա) ընտանիքում բռնություն գործադրած և ընտանիքում բռնության ենթարկված անձանց աշխատանքի վերաբերյալ տվյալները, ընտանիքում բռնություն գործադրած և ընտանիքում բռնության ենթարկված անձանց մոտ հաշմանդամության առկայությունը, նրանց՝ ալկոհոլամոլությամբ կամ թմրամոլությամբ տառապելու փաստը (համապատասխան հաստատություններում գրանցված լինելու պարագայում) և հոգեկան առողջության հետ ունեցած արձանագրված խնդիրները․

բ)  բռնության կիրառման վայրը՝ մարզի կամ Երևան քաղաքի մակարդակով․

գ) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը, մասը և կետը, որով հարուցվել է գործը, քրեական գործը կարճելու, կասեցնելու կամ գործը դատախազին ուղարկելու փաստը․

դ) բռնության հետևանքով վրա հասած մահվան փաստը։   

  1. Դատախազությունն էլեկտրոնային համակարգում լրացնում է հետևյալ տվյալները՝ հաշվետու ժամանակահատվածում Ոստիկանության կամ քննչական կոմիտեի կողմից հարուցված գործերը դատախազի կողմից կարճելու կամ կասեցնելու փաստը և կարճելու կամ կասեցնելու հիմքը կամ գործը դատարան ուղարկելու փաստը, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված դեպքերում՝ գործն անկախ տուժողի կողմից բողոք ներկայացնելուց դատախազի կողմից հարուցելու փաստը, դատախազի կողմից Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված պաշտպանության միջոց կիրառելու դեպքում՝ այդ փաստը և պաշտպանության միջոցի  տեսակը՝ յուրաքանչյուր գործով նշելով ընտանիքում բռնություն գործադրած և ընտանիքում բռնության ենթարկված անձանց նույնականացման քարտի կամ անձնագրի համարը։

10.Դատական դեպարտամենտն էլեկտրոնային համակարգում լրացնում է հաշվետու ժամանակահատվածի համար ընտանիքում բռնության գործերից յուրաքանչյուրի առնչությամբ հետևյալ տվյալները՝

  • ընտանիքում բռնության դեպքերով կամ անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշումների պահանջների խախտման առնչությամբ հարուցված քրեական գործերով դատարանների վարույթում գտնվող և ըստ էության լուծված քրեական գործերով՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածը, մասը և կետը, որով հարուցվել է գործը, ընտանիքում բռնություն գործադրած և ընտանիքում բռնության ենթարկված անձանց նույնականացման քարտի կամ անձնագրի համարը, խափանման միջոցի կիրառման փաստը և կիրառված խափանման միջոցը, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված պաշտպանության միջոց կիրառելու փաստը և դրա տեսակը, քրեական գործը կարճելու փաստը, կայացված գործն ըստ էության լուծող որոշումները՝ բողոքարկման դեպքում բոլոր ատյանների համար, նշանակված պատժի տեսակը և չափը կամ պատիժը պայմանականորեն չկիրառելը կամ քրեական պատասխանատվությունից կամ պատժից ազատելը և դրա հիմքը,

 մուտք եղած պաշտպանական որոշումների դիմումներից յուրաքանչյուրի առնչությամբ՝ կայացված դատական ակտը, պաշտպանական որոշում կիրառելու դեպքում դրանով ընտրված սահմանափակումը՝ ըստ Օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասի համապատասխան կետերի, ընտանիքում բռնություն գործադրած և ընտանիքում բռնության ենթարկված անձանց նույնականացման քարտի կամ անձնագրի համարը, տարիքը և սեռը, ազգային պատկանելիությունը, նրանց փոխհարաբերությունների բնույթը և ընտանիքում բռնության տեսակը՝ ըստ Օրենքում կիրառված սահմանումների, ընտանիքում բռնություն գործադրած և ընտանիքում բռնության ենթարկված անձանց աշխատանքի վերաբերյալ տվյալները, ընտանիքում բռնություն գործադրած և ընտանիքում բռնության ենթարկված անձանց մոտ հաշմանդամության առկայությունը, նրանց՝ ալկոհոլամոլությամբ կամ թմրամոլությամբ տառապելու փաստը (համապատասխան հաստատություններում գրանցված լինելու պարագայում) և հոգեկան առողջության հետ ունեցած արձանագրված խնդիրները,  , բռնության կիրառման վայրը՝ մարզի կամ Երևան քաղաքի մակարդակով,

նախազգուշացման կամ անհետաձգելի միջամտության դեմ բերված բողոքներով՝ ընտանիքում բռնություն գործադրած և ընտանիքում բռնության ենթարկված անձանց նույնականացման քարտի կամ անձնագրի համարը, տարիքը և սեռը, ազգային պատկանելիությունը, նրանց փոխհարաբերությունների բնույթը և ընտանիքում բռնության տեսակը՝ ըստ Օրենքում կիրառված սահմանումների, կայացված դատական ակտը։

11.Աջակցության կենտրոնները էլեկտրոնային համակարգում լրացնում են հաշվետու ժամանակահատվածի համար ընտանիքում բռնության դեպքերից յուրաքանչյուրի առնչությամբ հետևյալ տվյալները՝

  • աջակցության տվյալ կենտրոն դիմած՝ ընտանիքում բռնության ենթարկված անձանց նույնականացման քարտի կամ անձնագրի համարը (եթե անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը ստորագրում է այդ համարը էլեկտրոնային համակարգ մուտքագրելու համաձայնություն, իսկ համաձայնության բացակայության դեպքում տվյալները լրացվում են անանուն),
  • ընտանիքում բռնություն գործադրած և ընտանիքում բռնության ենթարկված անձանց տարիքը և սեռը, ազգային պատկանելիությունը, նրանց փոխհարաբերությունների բնույթը և ընտանիքում բռնության տեսակը՝ ըստ Օրենքում կիրառված սահմանումների,
  • ընտանիքում բռնություն գործադրած և ընտանիքում բռնության ենթարկված անձանց աշխատանքի վերաբերյալ տվյալները, ընտանիքում բռնություն գործադրած և ընտանիքում բռնության ենթարկված անձանց մոտ հաշմանդամության առկայությունը, նրանց՝ ալկոհոլամոլությամբ կամ թմրամոլությամբ տառապելու փաստը (համապատասխան հաստատություններում գրանցված լինելու պարագայում) և հոգեկան առողջության հետ ունեցած արձանագրված խնդիրները, բռնության կիրառման վայրը՝ մարզի կամ Երևան քաղաքի մակարդակով,
  • ցուցաբերված աջակցության տեսակը, ապաստարան ուղղորդված՝ ընտանիքում բռնության ենթարկված և նրանց խնամքի տակ գտնվող անձանց թիվը, խնամքի տակ գտնվող անձանց փոխհարաբերությունների բնույթը ընտանիքում բռնության ենթարկված անձի հետ,
  • ընտանիքում բռնության ենթարկված անձի կողմից իրավապահ մարմիններին դիմելու փաստը (նման տեղեկության առկայության դեպքում),
  • ընտանիքում բռնություն գործադրած անձի կողմից ռեաբիլիտացիոն ծրագիր անցնելու փաստը։
  • առկայության դեպքում՝ ընտանիքում բռնություն գործադրած անձի նույնականացման քարտի կամ անձնագրի համարը

12.Առողջապահության նախարարությունը էլեկտրոնային համակարգում լրացնում է հաշվետու ժամանակահատվածի համար բժշկական հաստատությունների կողմից իրենց գործունեության ընթացքում հայտնաբերված ընտանիքում բռնության դեպքերից յուրաքանչյուրի առնչությամբ հետևյալ տվյալները՝

  • ընտանիքում բռնության ենթարկված անձի նույնականացման քարտի կամ անձնագրի համարը (եթե անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը ստորագրում է այդ համարը էլեկտրոնային համակարգ մուտքագրելու համաձայնություն), տարիքը և սեռը, ազգային պատկանելիությունը,նրա փոխհարաբերությունների բնույթը ընտանիքում բռնություն գործադրած անձի հետ և ընտանիքում բռնության տեսակը՝ ըստ Օրենքում կիրառված սահմանումների,
  • ընտանիքում բռնության ենթարկված անձի մոտ հաշմանդամության առկայությունը,
  • առողջությանը պատճառված վնասի բնույթը,
  • անձի կողմից իրավապահ մարմիններին դիմելու փաստը (եթե առկա է նման տեղեկություն),
  • բժշկական հաստատության կողմից իրավապահ մարմիներին դիմելու փաստը։

13.Խնամակալության և հոգաբարձության մարմինները էլեկտրոնային համակարգում լրացնում են հաշվետու ժամանակահատվածի համար իրենց կողմից իրենց գործունեության ընթացքում հայտնաբերված ընտանիքում բռնության դեպքերից յուրաքանչյուրի առնչությամբ հետևյալ տվյալները՝

  • ընտանիքում բռնության ենթարկված անձի նույնականացման քարտի կամ անձնագրի համարը (եթե առկա է նման տեղեկություն), տարիքը և սեռը, ազգային պատկանելիությունը ,նրա փոխհարաբերությունների բնույթը ընտանիքում բռնություն գործադրած անձի հետ և ընտանիքում բռնության տեսակը՝ ըստ Օրենքում կիրառված սահմանումների,
  • ընտանիքում բռնության ենթարկված անձի մոտ հաշմանդամության առկայությունը,
  • բռնության կիրառման վայրը՝ մարզի կամ Երևան քաղաքի մակարդակով,
  • խնամակալության և հոգաբարձության մարմինների կողմից իրավապահ մարմիներին դիմելու փաստը։
  1. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը էլեկտրոնային համակարգում լրացնում է հաշվետու ժամանակահատվածի համար իր աշխատակիցների կամ նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունների կողմից իրենց գործունեության ընթացքում հայտնաբերված՝ երեխաների և սովորողների դեմ ուղղված ընտանիքում բռնության դեպքերից յուրաքանչյուրի առնչությամբ հետևյալ տվյալները՝
  • Ընտանիքում բռնության ենթարկված և բռնություն գործադրած անձի նույնականացման քարտի կամ անձնագրի համարը՝ առկայության դեպքում,
  • ընտանիքում բռնություն գործադրած և ընտանիքում բռնության ենթարկված անձանց տարիքը և սեռը, ազգային պատկանելիությունը, նրանց փոխհարաբերությունների բնույթը և ընտանիքում բռնության տեսակը՝ ըստ Օրենքում կիրառված սահմանումների,
  • ընտանիքում բռնության ենթարկված անձի մոտ հաշմանդամության առկայությունը,
  • բռնության կիրառման վայրը՝ մարզի կամ Երևան քաղաքի մակարդակով,
  • ուսումնական հաստատությունների կամ նախարարության կողմից իրավապահ մարմիներին դիմելու փաստը։  

III. ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՈՒՏՔԱԳՐՈՒՄՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ 

15.Էլեկտրոնային համակարգում վերը նշված յուրաքանչյուր մարմին (կազմակերպություն) տվյալները մուտքագրում է իրեն հատկացված էջում՝ սույն հավելվածի 7-11-րդ կետերում նշված տվյալներին համապատասխանող սյունակներում՝ տեսնելով միայն իր մուտքագրած տվյալները։ Լիազոր մարմինը հասանելիություն ունի բոլոր մուտքագրված տվյալներին, բացառությամբ նույնականացման քարտի կամ անձնագրի համարին։ Էլեկտրոնային համակարգը ըստ նույնականացման քարտի կամ անձնագրի համարի յուրաքանչյուր մուտքագրված դեպքին տալիս է հերթական համար, որի միջոցով Լիազոր մարմինը կարող է հետևել գործի ընթացքին։ 

16.Յուրաքանչյուր մարմին (կազմակերպություն) էլեկտրոնային համակարգ մուտք գործելու և տվյալներ մուտքագրելու նպատակով իր ղեկավարի ակտով նշանակում է համապատասխան աշխատակիցների կամ ստորաբաժանումների։ Այլ անձինք համակարգին հասանելիություն չունեն։

17.Միևնույն անձանց միջև բռնության վերաբերյալ յուրաքանչյուր հաղորդման կամ գործի վերաբերյալ տվյալները լրացվում են առանձին։ Էլեկտրոնային համակարգն ինքնաշխատ կերպով Լիազոր մարմնի աշխատակից օգտատիրոջը ցույց է տալիս միևնույն նույնականացման քարտի կամ անձնագրի համարներ ունեցող անձանց միջև նախկինում գրանցված բռնության վերաբերյալ տվյալները՝ բացառությամբ նշված փաստաթղթերի համարների։

18.Վերը նշված որևէ տվյալի բացակայության պարագայում էլեկտրոնային համակարգի համապատասխան սյունակում կատարվում է «տվյալը հասանելի չէ» նշումը։

19.Յուրաքանչյուր գործի համար ընտրվում է «ընթացքում գտնվող» կամ «ավարտված» դաշտը։ 

 

  1. ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ
  2. Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման վերաբերյալ տարեկան վիճակագրությունը պետք է ընդգրկի առնվազն հետևյալը․
  • հաշվետու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում գրանցված ընտանիքում բռնության դեպքերի թիվը՝ տարբերակելով իրավապահ համակարգի և դատական իշխանության տրամադրած տվյալները աջակցության կենտրոնների տրամադրած տվյալներից։ Նույն սկզբունքը գործում է նաև սույն կետի 2-6-րդ կետերով նախատեսված տվյալների ամփոփման պարագայում: Տարբերակման են ենթակա նաև հաշվետու ժամանակահատվածում մուտք եղած և ընթացքում գտնվող և ավարտված գործերի թվերը,
  • ընտանիքում բռնություն գործադրած և ընտանիքում բռնության ենթարկված անձանց թիվը և տոկոսային հարաբերակցությունն ըստ բնակչության թվի (բնակչության քանի տոկոսն է բռնություն գործադրել և քանիսը՝ բռնության ենթարկվել)
  • ընտանիքում բռնության դեպքերի թիվն ըստ մարզերի և Երևան քաղաքի,
  • տվյալներ առ այն, թե բռնության քանի դեպքը և քանի տոկոսն է կրկնվել միևնույն անձանց միջև,
  • ընտանիքում բռնություն գործադրած և ընտանիքում բռնության ենթարկված անձանց թիվը և տոկոսային հարաբերակցությունն ըստ սեռի, ինչպես նաև տվյալներ առ այն, թե կանանց և տղամարդկանց քանի տոկոսն է գործադրել բռնություն և քանիսը ենթարկվել բռնության,
  • ընտանիքում բռնություն գործադրած և ընտանիքում բռնության ենթարկված անձանց թիվը և տոկոսային հարաբերակցությունն ըստ տարիքային խմբերի՝ մինչև 18, 18-30, 31-45, 46-65, 65-ից բարձր,
  • կիրառված նախազգուշացման, անհետաձգելի միջամտության և պաշտպանության որոշումների թիվը, դրանց առնչությամբ՝ ընտանիքում բռնություն գործադրած և ընտանիքում բռնության ենթարկված անձանց սեռը և տարիքը, նրանց միջև փոխհարաբերությունների բնույթը, ընտանիքում բռնության տեսակը՝ ըստ Օրենքում կիրառվող սահմանումների և բռնության գործադրման վայրը՝ մարզերի կամ Երևան քաղաքի մակարդակով,
  • անհետաձգելի միջամտության և պաշտպանության որոշումներով կիրառված սահմանափակումներից յուրաքանչյուրի կիրառման թիվը և դրանց տոկոսային հարաբերակցությունը,
  • անհետաձգելի միջամտության և պաշտպանության որոշումների պահանջների խախտումների թիվը, այդ հիմքով հարուցված վարչական և քրեական վարույթների թիվը և կիրառված պատասխատավության միջոցների տեսակները, ազատազրկման դեպքում՝ ժամկետը և տոկոսային հարաբերակցությունը, ինչպես նաև պատասխանատվությունից և պատժից ազատելու թիվը և տոկոսային հարաբերակցությունը, ինչպես նաև քրեական գործով վարույթի կարճման և արդարացման դատավճիռների թիվը․
  • ընտանիքում բռնության դեպքերով հարուցված քրեական գործերի թիվը, քրեական գործի հարուցումը մերժած նյութերի քանակը և տոկոսային հարաբերակցությունն՝ ըստ մերժման հիմքերի, քրեական գործերերը կարճելու և/կամ հետապնդումը դադարեցնելու որոշումների թիվը և տոկոսային հարաբերակցությունն ըստ հիմքերի, արդարացման և մեղադրական դատավճիռների թիվը և տոկոսային հարաբերակցությունը, քրեական պատասխանատվությունից և պատժից ազատելու կամ պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ որոշումների թիվը և տոկոսային հարաբերակցությունն ըստ հիմքերի, կիրառված պատիժների տեսակները, ազատազրկման դեպքում՝ ժամկետը (մինչև 5, 5-10, 10-20, ցմահ) և տոկոսային հարաբերակցությունը,
  • թեժ գծին զանգերի թիվը և հայցված աջակցության տեսակը (ֆինանսական աջակցություն, դատական ներկայացուցչության վերաբերյալ խնդրանք, իրավապահ մարմիններին դիմելու վերաբերյալ խորհրդատվություն, ապաստարանում տեղավորվելու վերաբերյալ խորհրդատվություն, այլ խորհրդատվություն),
  • աջակցության կենտրոններ դիմած անձանց թիվը՝ առանձնացնելով նույնականացման քարտի կամ անձնագրի համար տրամադրած և չտրամադրած անձանց թվերը, աջակցության տեսակները և դրանց տոկոսային հարաբերակցությունը,
  • ֆինանսական աջակցություն ստացած անձանց թիվը և հատկացված ֆինանսական միջոցների հանրագումարը, ընտանիքում բռնության ենթարկված անձանց աջակցության հաշվեհամարին մուտք եղած գումարի չափը և դրա հատկացման հետ կապված այլ վերաբերելի տվյալներ,
  • ապաստարաններում տեղավորված՝ բռնության ենթարկված անձանց թիվը՝ ըստ ուղղորդող կառույցի, և նրանց խնամքին գտնվող անձանց թիվը, նրանց տոկոսային հարաբերակցությունն ըստ տարիքի և սեռի, ապաստարանում նրանց տեղավորման տևողության տոկոսային հարաբերակցությունը՝ 1-3 ամիս, 3-6 ամիս, 6 ամսից ավելի,
  • իրականացված ռեաբիլիտացիոն ծրագրերի և հաշտեցումների թիվը, դրանցից հետո կրկնված բռնության դեպքերի թիվը և տոկոսային հարաբերակցությունը,
  • համեմատական վերլուծություն նախորդ տարվա իրավիճակի հետ, ընտանիքում բռնության մակարդակի և շարժընթացի գնահատում, մարտահրավերների և համակարգային բացերի մատնանշում և դրանց հաղթահարմանն ուղղված գործողությունների ուղենշում՝ սկսած էլեկտրոնային համակարգի աշխատանքի երկրորդ տարուց։
  1. Ընտանիքում բռնության կենտրոնացված հաշվառման վերաբերյալ տարեկան հաշվետվությունը չի կարող պարունակել տվյալներ, որոնք թույլ են տալիս նույնականացնել անձին։
  2. Հաշվետվության համար անհրաժեշտ թվերը և տոկոսային հարաբերակցությունները համակարգը գեներացնում է ինքնաշխատ կերպով։
  3. 23. Լիազոր մարմինը՝ մինչև յուրաքանչյուր տարվան հաջորդող մարտի 15-ը`հաշվառման վերաբերյալ ամփոփված տարեկան վիճակագրության հրապարակում իր պաշտոնական կայքէջում:

 

  

 

 

  • Discussed

    15.12.2021 - 03.01.2022

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4531

Print