Under development
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 460-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 460-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի 7-րդ հոդվածով նախատեսվել է, որ 2022 թվականին շարունակվում է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների՝ նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը մինչև 1939 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից կամ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց, ինչպես նաև Կառավարության սահմանած այլ սոցիալական խմբերին` Կառավարության սահմանած կարգով:
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Ներկայումս ավանդների փոխհատուցման վճարման հետ կապված հարաբերությունները համապատասխանում են «Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի 7-րդ հոդվածով սահմանված պահանջներին, ըստ որի՝ 2021 թվականին շարունակվում է նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը մինչև 1938 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների մասնակից կամ մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող` Հայաստանի Հանրապետության սահմանամերձ համայնքներում 2014 թվականի օգոստոսի 1-ի դրությամբ հաշվառված անձանց, ինչպես նաև Կառավարության սահմանած այլ սոցիալական խմբերին` Կառավարության սահմանած կարգով:
«Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով նախատեսվում է, որ ավանդի փոխհատուցման վճարումները պետք է շարունակվեն նաև 2022 թվականին՝ փոխհատուցում տրամադրելով նաև 1939 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց: Ընդ որում, «1184 Ավանդների և այլ փոխհատուցումներ» ծրագրի միջոցառումների ծախսերը հաշվարկվել են այդ ենթադրության հիման վրա։
1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Առաջարկվում է ընդունել «Հայաստանի Հանրապետության Կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 460-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշումը։
2․ Կարգավորման առարկան
Նախագծով կարգավորվում է նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրումը նաև մինչև 1939 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձանց:
3․ Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կապահովվի 2022 թվականին ավանդների փոխհատուցման իրավունքի ճանաչման և վճարման բնականոն ընթացքը:
4․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
«Հայաստանի Հանրապետության Կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 460-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից։ Այն ուղղված է ապահովելու ՀՀ 2022 թ. պետական բյուջեի կատարումը։
5․ Տեղեկանք
«Հայաստանի Հանրապետության Կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 460-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում ՀՀ 2022թ․ պետական բյուջեի եկամուտները և ծախսերը չեն ավելանա:
-
Discussed
15.12.2021 - 03.01.2022
-
Type
Decision
-
Area
Social welfare
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Views 4119
Print