Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ, ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ (ՀԱՅՊԵՏՍՏԱՆԴԱՐՏ) 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի ԹԻՎ 1-Վ ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ, ՉԱՓԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՍԵՐՏԻՖԻԿԱՑՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ (ՀԱՅՊԵՏՍՏԱՆԴԱՐՏ) 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի ԹԻՎ 1-Վ ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը.

          Իրավական ակտի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ վարչապետի N 02/10.3/37766-2021 հանձնարարականի կատարմամբ, համաձայն որի Նախարարության կողմից գույքագրվեն են որակի ենթակառուցվածքի բաղկացուցիչ մաս հանդիսացող հավատարմագրման ոլորտին առնչվող իրավական ակտերը և նախաձեռնվել են դրանց իրավական հիմքն ապահովող օրենսդրական փոփոխություններ (իսկ եթե դրանց անհրաժեշտությունը այլևս առկա չէ, ապա այդպիսի իրավական ակտերն ուժը կորցրած ճանաչելու մասին որոշում):

Այս համատեքստում տեղեկացնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության (Հայպետստանդարտ) 2001 թվականի հունվարի 31-ի «Արտադրանքի սերտիֆիկացման մարմինների և փորձարկման լաբորատորիաների հավատարմագրման աշխատանքների գների հաշվարկման կարգը հաստատելու մասին» N 1-Վ հրամանով սահմանված իրավակարգավորումներն արդեն իսկ սահմանված են ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2015 թվականի մարտի 5-ի N 311-Ն հրամանով։

2 Առկա խնդիրների առաջարկվող լուծումները և կարգավորման առարկան.

Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության (Հայպետստանդարտ) 2001 թվականի հունվարի 31-ի N 1-Վ հրամանը, քանի որ նշյալ հրամանով սահմանված իրավակարգավորումները արդեն իսկ սահմանված են ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2015 թվականի մարտի 5-ի N 311-Ն հրամանով, բացի այդ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության (Հայպետստանդարտ) կողմից իրականացվող գործառույթները վերապահվել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության որակի ենթակառուցվածքների զարգացման վարչությանը։

3 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

4 Այլ տեղեկություններ

«Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ստանդարտացման, չափագիտության և սերտիֆիկացման վարչության (Հայպետստանդարտ) 2001 թվականի հունվարի 31-ի N 1-Վ հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ էկոնոմիկայի նախարարի հրամանի նախագծի ընդունմամբ պետական բյուջեի եկամուտների նվազեցում կամ ծախսերի ավելացում չի ակնկալվում:

Նախագծի վերաբերյալ հասարակությանն իրազեկումն իրականացվում է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` հետևյալ հղումով www.e-draft.am տեղադրելու միջոցով։

5 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

      Ներկայացվող նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից։

      

  • Discussed

    13.12.2021 - 30.12.2021

  • Type

    Order

  • Area

    Economy

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3742

Print