«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 238-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը
-
2 - Agree
-
1 - Disagree
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 25-Ի N 238-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ հիմնավորումը
1. Անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 25-ի N 238-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ասպիրանտուրայի դիմորդները արդեն իսկ տիրապետում են ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ առարկային և այդ դասընթացի կազմակերպման անհրաժեշտությունը առկա չէ, քանի որ դիմորդները նախորդ կրթական ծրագրերով սովորելու ընթացքում բավարար գիտելիքներ են ձեռք բերում հիշյալ առարկայից:
2018 թվականից պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման դրույթների համաձայն, այդ իսկ պատճառով, ներկայումս ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվում են միայն ասպիրանտուրայի անվճար ուսուցման ընդունելության տեղերը:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Ըստ գործող կարգի՝ ասպիրանտուրայի դիմորդները ընդունելության մրցույթին մասնակցելու համար բացի մասնագիտական քննություն հանձնելուց, ատեստավորվում են օտար լեզու և ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ առարկաներից, ընդ որում նշված առարկաների նախապատրաստական դասընթացների և քննությունների կազմակերպման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները հատկացվում են ՀՀ պետական բյուջեից:
Համաձայն Կրթության և գիտության նախարարի 21.07.2010թ. «Հետբուհական մասնագիտական կրթության ծրագրերում (ասպիրանտուրա և հայցորդություն) կրեդիտային համակարգի ներդրման մասին» N 1167-Ն հրամանի (խմբ. 13.04.2017, N 371-Ն)՝ հետբուհական մասնագիտական կրթության ծրագրերի պարտադիր դասընթացների շարքում ներառված է նաև «Տեղեկատվական և կրթական նոր տեխնոլոգիաներ» առարկան:
Այսպիսով ՀՀ պետական բյուջեից գումար է հատկացվում դասընթացի համար, որի հիմունքներին դիմորդներն արդեն իսկ տիրապետում են և հետբուհական կրթական ծրագրով ուսումնառությունը շարունակելու դեպքում հնարավորություն են ստանալու կատարելագործելու տվյալ բնագավառի իրենց գիտելիքները:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականություն
Ասպիրանտուրայում ուսումնառության ընթացքում սովորողները «Տեղեկատվական և կրթական նոր տեխնոլոգիաներ» առարկայի դասընթացի շնորհիվ հնարավորություն ունեն կատարելագործելու ինֆորմացիոն և տեղեկատվահաղորդակցական բնագավառի իրենց գիտելիքները:
Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է հաշվի առնելով գիտության և կրթության բնագավառներում քաղաքացիների նշանակալի նվաճումները:
4. Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը
«Տեղեկատվական և կրթական նոր տեխնոլոգիաներ» առարկայի դասընթացի ավարտից հետո ասպիրանտները քննություն են հանձնում և հավաքում համապատասխան կրեդիտ:
Ելնելով վերոգրյալից ասպիրանտուրայի դիմորդների համար ինֆորմատիկա և տեղեկատվահաղորդակցական հիմունքներ առարկայի դասընթացի և քննության կազմակերպման անհրաժեշտություն առկա չէ:
Նախագծով կարգավորվում է նաև ՀՀ կառավարության 12.04.2018թ. N 451-Ն և 25.02.2016թ. N 238-Ն որոշումների միջև առկա հակասությունը:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտներն ու անձինք
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
6. Ակնկալվող արդյունքը
Իրավական ակտերի համապատասխանեցում, ասպիրանտուրայի մուտքային պահանջների հստակեցում, ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործում:
7. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
Նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում։
8. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Ռազմավարական փաստաթղթերի հետ կապը բացակայում է:
-
Discussed
09.12.2021 - 25.12.2021
-
Type
Decision
-
Area
Education and science
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 4532
Print