Under development
Հանրակրթական ուսումնական հաստատությունների պետական նմուշի ավարտական փաստաթղթերի ձևերի փոփոխություն
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՄՈՒՇԻ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ (ԴԻՊԼՈՄԻ) ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՎԵԼՎԱԾԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» N 320-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 15-ի «Կրթության պետական նմուշի ավարտական փաստաթղթերի ձևերը, Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության ավարտական փաստաթղթի (դիպլոմի) միասնական հավելվածի նմուշը հաստատելու մասին» N 320-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելը բխում է ՀՀ կրթության և գիտության նախարարի՝ 2012 թվականի մայիսի 3-ի N 388-Ն հրամանի «Ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման, ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման կարգում» կատարված փոփոխություններից:
Մասնավորապես, հանրակրթական ուսումնական հաստատության 9-րդ դասարանում անցկացվող ավարտական քննությունների թվաքանակին գումարվեց «Գրականություն» (բանավոր) առարկան:
12-րդ դասարանում անցկացվող պետական ավարտական վեց քննությունները դարձան երեքը՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» (գրավոր), «Մաթեմատիկա» (գրավոր), «Հայոց պատմություն» (գրավոր), իսկ «Ֆիզկուլտուրա» առարկան պետք է ամփոփվի ստուգարքով:
- Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը
Կրթության պետական նմուշի ավարտական փաստաթղթերի գործող ձևերը չեն համապատասխանում ՀՀ կրթության և գիտության նախարարի՝ 2012 թվականի մայիսի 3-ի N 388-Ն հրամանով հաստատված «Ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման, ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման կարգի» փոփոխություններին:
Սովորողի անցումը հանրակրթության հաջորդ աստիճան ապահովելու համար անհրաժեշտություն է առաջացել կրթության պետական նմուշի ավարտական փաստաթղթերը համապատասխանեցնել փոխադրման գործող կարգին:
«Կրթության մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 3-րդ կետով ամրագրված է, որ միջնակարգ կրթության 1-ին աստիճանը տարրական կրթությունն է՝ չորս տարի ժամկետով: Տարրական կրթությունն ավարտվում է չորրորդ դասարանում՝ գիտելիքների ստուգման քննություններով:
ՀՀ կառավարության 2016 թվականի հուլիսի 7-ի N 714-Ն որոշման Հավելվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության որակավորումների ազգային շրջանակով» սահմանված միջնակարգ կրթության 1-ին աստիճանի որակավորումը տարրական կրթության վկայականն է:
Ելնելով վերոգրյալից՝ անհրաժեշտություն է առաջացել հաստատել տարրական կրթության վկայականը՝ որպես պետական նմուշի փաստաթուղթ:
3 . Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ կհստակեցվեն կրթության պետական նմուշի ավարտական փաստաթղթերի գործող ձևերը՝ համապատասխան փոխադրման գործող կարգին:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 15-ի «Կրթության պետական նմուշի ավարտական փաստաթղթերի ձևերը, Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության ավարտական փաստաթղթի (դիպլոմի) միասնական հավելվածի նմուշը հաստատելու մասին» N 320-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտությունը բացակայում է:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 15-ի «Կրթության պետական նմուշի ավարտական փաստաթղթերի ձևերը, Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության ավարտական փաստաթղթի (դիպլոմի) միասնական հավելվածի նմուշը հաստատելու մասին» N 320-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Discussed
14.02.2017 - 06.03.2017
-
Type
Decision
-
Area
Education and science
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 11536
Print