Add to favourites

««ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

««ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

 

«Զենքի մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք) ընդունվել է 1998 թվականի հուլիսի 3-ին: Օրենքում կատարվող լրացումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) բնականոն աշխատանքը կազմակերպելու և Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի գործունեության արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությունից ելնելով:

Հարկ է նկատել, որ Կոմիտեն ներառված չէ «Զենքի մասին» օրենքի 5-րդ հոդվածով նախատեսված պետական ռազմականացված սուբյեկտների շարքում, ուստի չի համարվում պետական ռազմականացված կառույց և չի կարող իր հաշվեկշռում ունենալ մարտական զենք կամ  անձնական պաշտպանության հատուկ միջոցներ, հետևաբար և Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին չի կարող հատկացվել մարտական զենք:

Կոմիտեում անձնական պաշտպանության հատուկ միջոցների շրջանառությունը կարգավորվում է հիշյալ օրենքի 46-րդ հոդվածով: Հոդվածի 1-ին մասում և ամբողջ հոդվածում կիրառվել է «ծառայողական հաշվեցուցակային զենք» հասկացությունը, իսկ «Զենքի մասին» օրենքով սահմանված են «քաղաքացիական», «ծառայողական» և «մարտական» զենքի տեսակները, որոնք իրարից տարբերվում են իրենց տեխնիկական բնութագրերով և նշանակությամբ: Օրինակ՝ «Մակարով» կամ «ՏՏ» մոդելների զենքերը համարվում են մարտական և չեն կարող կոչվել ծառայողական հաշվեցուցակային, հետևաբար՝ չեն կարող հատկացվել քննիչներին:

Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Զենքի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով հստակ սահմանված են այն մարմինները, որոնք օգտագործում են մարտական զենք, իսկ այդ մարմինների շարքում սահմանված չէ ՀՀ քննչական կոմիտեն՝ հետևաբար, անհրաժեշտություն է առաջացել մշակել  ««Զենքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որի շրջանակներում վերջինիս կհատկացվի մարտական զենք, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքի 46-րդ հոդվածում ևս լրացումներ կատարել՝ հստակեցնելով Կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրվող զենքի տեսակը:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

 

««Զենքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծով առաջարկվում է Կոմիտեն ընդգրկել պետական ռազմականացված կառույցների շարքում, ինչը կստեղծի իրավական հիմք՝ Կոմիտեի հաշվեկշռում ունենալ մարտական զենք:

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը.

 

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը.

 

Նախագծի ընդունման արդյունքում Կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց կհատկացվի մարտական զենք, ինչը կնպաստի Կոմիտեի առջև դրված խնդիրների լուծմանը:  

 

5.Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը բացակայում է. ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  1. «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

 

Օրենքի նախագիծը չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից։

 

 

ՀՀ քննչական կոմիտե

 

ՏԵՂԵԿԱՆՔ

««ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

««Զենքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունել անհրաժեշտ չէ:

 

ՀՀ քննչական կոմիտե

 

 

  • Discussed

    08.12.2021 - 24.12.2021

  • Type

    Law

  • Area

    Justice

  • Ministry

    RA Investigative Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6848

Print