Add to favourites

«Այն հանգամանքները սահմանելու մասին, որոնք ի հայտ գալու դեպքում ներմուծված ապրանքները Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 358.2-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն ենթակա են հետագծելիության» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

                                                                                                    ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

202  թվականի N _________   -Ն

 

ԱՅՆ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՔ Ի ՀԱՅՏ ԳԱԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎԱԾ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 358.2-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 2-ՐԴ ՄԱՍԻ ՀԱՄԱՁԱՅՆ ԵՆԹԱԿԱ ԵՆ ՀԵՏԱԳԾԵԼԻՈՒԹՅԱՆ

 

Հիմք ընդունելով 2019 թվականի մայիսի 29-ին ստորագրված՝ «Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծված ապրանքների հետագծելիության մեխանիզմի մասին» համաձայնագրի 2-րդ հոդվածի 3-րդ կետը և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 358.2-րդ հոդվածի 2-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծված՝ «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով չձևակերպված ապրանքները, որոնք առգրավվել կամ այլ ձևով դարձել են պետության սեփականությունը և (կամ) դատարանի որոշմամբ բռնագրավվել են մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման հաշվին, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 51-րդ գլխին համապատասխան՝ մաքսային մարմինների կողմից արգելանքի վերցված և այդ ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձանց կողմից սահմանված ժամկետներում չպահանջված ապրանքները ենթակա են հետագծելիության հետևյալ հանգամանքներն ի հայտ գալու դեպքում`

1) մաքսային մարմնի կողմից Կառավարության որոշման հիման վրա իրացում,

2) պետությանը հանձնված գույքի իրացման, ոչնչացման կամ վերամշակման գործընթացն իրականացնելու նպատակով Կառավարության լիազորած պետական մարմնին մաքսային մարմնի կողմից տրամադրված ապրանքների իրացում,

3) Կառավարության որոշման համաձայն ապրանքների անհատույց տրամադրում:

  1. Սույն որոշման 1-ին կետով սահմանված դեպքերում ապրանքների իրացման կամ անհատույց տրամադրման գործարքների մասով հաշվարկային փաստաթղթերը դուրս են գրվում Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 55-րդ և 56-րդ հոդվածներին համապատասխան` դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում ներառելով նաև հետագծելիության ենթակա ապրանքների մասով հաշվարկային փաստաթղթերում պարտադիր լրացման ենթակա տեղեկությունները :
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից:

 

 

 

  • Discussed

    02.12.2021 - 17.12.2021

  • Type

    Decision

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3476

Print

Related documents / links