Add to favourites

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔ

 

 «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ 

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 1541 հոդվածում կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Օրենսգրքի 1541 հոդվածի վերնագրում՝ «Կառուցապատումը» բառը փոխարինել «Կառուցապատումը/շինարարությունը (ներառյալ` կառուցումը, վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, վերազինումը, ընդլայնումը, քանդումը կամ ապամոնտաժումը)» բառերով:

2) Օրենսգրքի 1541-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝

1. «Կառուցապատումը/շինարարությունը (ներառյալ` կառուցումը, վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, վերազինումը, ընդլայնումը, քանդումը կամ ապամոնտաժումը) համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելը`առաջացնում է տուգանքի նշանակում` շինարարության նախահաշվային (նախահաշվային փաստաթղթերի բացակայության դեպքում՝ քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի կողմից սահմանված խոշորացված ծախսերի) արժեքի մեկ տոկոսի չափով:

2. Տուգանքը նշանակելուց հետո՝ նոր սահմանված ժամկետում, Կառուցապատումը/շինարարությունը (ներառյալ` կառուցումը, վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, վերազինումը, ընդլայնումը, քանդումը կամ ապամոնտաժումը) չավարտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ շինարարության նախահաշվային (նախահաշվային փաստաթղթերի բացակայության դեպքում՝ քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի կողմից սահմանված խոշորացված ծախսերի) արժեքի տասը տոկոսի չափով:»

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔ

 

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ  ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ  ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին»  1999 թվականի ապրիլի 28-ի ՀՕ-302 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի.

1. «ա)» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ա) աշխատանքներ իրականացնողներ (այդ թվում՝ խորհրդատվական ծառայություն մատուցողներ)` քաղաքաշինական փաստաթղթերի մշակում (ինժեներական հետազննություն, նախագծում, փորձաքննություն) և կառուցապատում/շինարարություն (ներառյալ՝ կառուցում, վերակառուցում, վերականգնում, ուժեղացում, արդիականացում, վերազինում, ընդլայնում, քանդում կամ ապամոնտաժում) իրականացնող, ինչպես նաև տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք, որոնք ունեն համապատասխան գործունեության լիցենզիա.»:

2. «դ)» ենթակետի «շինարարական-մոնտաժային» բառերը փոխարինել «կառուցապատման/շինարարական» բառերով:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի  առաջին նախադասությունը՝ «քաղաքաշինության բնագավառում» բառերից հետո լրացնել «(այդ թվում ծրագրային փաստաթղթերի և ճարտարապետաշինարարական  նախագծերի մշակման, ինժեներական հետազննման, փորձաքննության, շինարարության (ներառյալ՝ կառուցման, վերակառուցման, արդիականացման, վերազինման, ընդլայնման, քանդման կամ ապամոնտաժման)»  բառերով:        

 

 

 ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔ

 

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ  ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Քաղաքաշինության մասին»  1999 թվականի մայիսի 5-ի ՀՕ-217 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի «բ)» ենթակետի՝ «շինարարության, վերակառուցման (ներառյալ` քանդման), վերականգնման, ուժեղացման, արդիականացման» բառերը փոխարինել «շինարարության (ներառյալ՝ կառուցման, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման, վերազինման, ընդլայնման, քանդման կամ ապամոնտաժման)» բառերով:

 Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածի «Կառուցապատողները պարտավոր են» պարբերության.

1. «ա)» ենթակետի «կառուցապատումն իրականացնել» բառերը փոխարինել «կառուցապատումը/շինարարությունն (ներառյալ` կառուցումը, վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, վերազինումը, ընդլայնումը, քանդումը կամ ապամոնտաժումը) իրականացնել» բառերով:

2. «ժ)» ենթակետի «կառուցապատումն ավարտել»  բառերը փոխարինել «կառուցապատումը/շինարարությունն (ներառյալ՝ կառուցումը, վերակառուցումը, վերականգնումը, ուժեղացումը, արդիականացումը, վերազինումը, ընդլայնումը, քանդումը կամ ապամոնտաժումը) ավարտել» բառերով:

Հոդված 3. Օրենքի 141-րդ հոդվածի 3-րդ պարբերության.

1. «շինարարության և քանդման» բառերը փոխարինել «շինարարության (ներառյալ՝ կառուցման, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման, վերազինման, ընդլայնման, քանդման կամ ապամոնտաժման)» բառերով, «թույլտվություններում» բառը փոխարինել «թույլտվությամբ» բառով, «իրականացվում են» բառերը «իրականացվում է» բառով:

2. «ինչպես նաև հողամասերի կառուցապատումը» բառերը փոխարինել «ինչպես նաև հողամասերում կառուցապատումը/շինարարությունը» բառերով:

3.«օգտագործումներին (կառուցապատումներին)» բառերը փոխարինել «օգտագործմանը (կառուցապատմանը/շինարարությանը)» բառերով: 

Հոդված 4. Օրենքի 17-րդ հոդվածի 14-րդ կետի «բ)»  ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«բնակելի, հասարակական և արտադրական շենքերի ու շինությունների շինարարության (ներառյալ՝ կառուցման, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման, վերազինման, ընդլայնման, քանդման կամ ապամոնտաժման) նախագծերը, ինչպես նաև ինժեներական և տրանսպորտային ենթակառուցվածքների և դրանց մասերի նախագծերը։»

Հոդված 5. Օրենքի 19-րդ հոդվածի առաջին պարբերության «տարածքների կառուցապատումը» բառերը փոխարինել «տարածքներում կառուցապատումը/շինարարությունը» բառերով:

Հոդված 6. Օրենքի 23-րդ հոդվածի.

1. 6-րդ պարբերության ««ժ» կետով նախատեսված ժամկետներում կառուցապատումը» բառերը փոխարինել ««ժ» կետով նախատեսված ժամկետներում կառուցապատումը/շինարարությունը» բառերով:

2. 6-րդ պարբերության «և այդ ժամկետում կառուցապատումն ավարտելու» բառերը փոխարինել «և այդ ժամկետում կառուցապատումը/շինարարությունը ավարտելու» բառերով:

3. 8-րդ պարբերության «նոր ժամկետում չի ավարտում կառուցապատումը» բառերը փոխարինել «նոր ժամկետում չի ավարտում կառուցապատումը/շինարարությունը» բառերով:

Հոդված 7. Օրենքի 24-րդ հոդվածի վերնագրում և ամբողջ տեքստում «քանդման» բառից հետո լրացնել «կամ ապամոնտաժման» բառերով, «մինչև շինարարության թույլտվություն ստանալը» բառերը փոխարինել «մինչև շինարարության (ներառյալ՝ կառուցման, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, արդիականացման, վերազինման, ընդլայնման) թույլտվություն ստանալը» բառերով  :

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

«         »______________  2021  թվականի   N___-Ն

 

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ և ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» և  «ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-L որոշմամբ հաստատված Կառավարության աշխատակարգի 3-րդ գլխի 20-րդ կետի 5-րդ ենթակետի դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հավանություն տալ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության  օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» և «Քաղաքաշինության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին:

1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

  • Discussed

    30.11.2021 - 15.12.2021

  • Type

    Law

  • Area

    Urban planning

  • Ministry

    Urban Development Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4851

Print

Suggestions

Արա Սաղումյան

14.12.2021

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփխություններ կատարելու մասին օրենքի 1-ին հոդվածի՝ «Օրենսգրքի 1541-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ» վերտառությամբ 2-րդ մասի 1-ին կետում «չավարտելը» բառից հետո ավելացնել «եթե առկա չէ կառուցապատման համար հիմք հանդիսացող վարչական ակտի գործողությունը կասեցնելու վերաբերյալ միջանկյալ դատական ակտ» բառերը:

See more