Add to favourites

«ՏԱՐԱԾՔԻ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ՀՀ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ, ՏԵՂԱՅՆԱՑՄԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԻ ՆԱԽԱԳԻԾ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 09.12.2021 10:13:02 Առաջարկում ենք Նախագծի հիմնավորում բաժնում ներկայացնել. Նախագիծը համարվում է շինարարական նորմի մշակու՞մ, լրամշակու՞մ, թե՞ ՌԴ-ում գործող համապատասխան նորմից թարգմանությու՞ն՝ փոփոխելով հղումները: Առաջարկում ենք ուսումնասիրել նախագծի մշակման համար պետական բյուջեից տրամադրված միջոցների համադրելիությունը ներկայացվածի համեմատ: Ներկայացվածից ակնհայտ է դառնում, որ Նախագծի համար հիմք է հանդիսացել ՌԴ-ում գործող СВОД ПРАВИЛ БЛАГОУСТРОЙСТВО ТЕРРИТОРИЙ Territories Improvement Актуализированная редакция СНиП III-10-75 կանոների հավաքածուն: Առաջարկում ենք՝ եթե հնարավոր չէ իրականում մշակել կամ լրամշակել համապատասխան նորմատիվ փաստաթուղթ, ապա ներկայացվող նախագծում ներառել ՌԴ-ում գործող նշված կանոնների հավաքածուում ներկայացված կանոնների հիմնական պահանջները , օր.՝ «При проектировании вертикального озеленения для его основания следует использовать» մասը: