Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 287-Ն որոշումների մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

————————— 2021 թվականի N —— Լ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 284-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 287-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի «Լիազորած պետական մարմին ճանաչելու, սոցիալական ապահովության հաշվի պայմանագրի օրինակելի ձևը, սոցիալական ապահովության հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալների ցանկը և սոցիալական ապահովության հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները սահմանելու մասին» N 284-Ն որոշման՝
  • 3-րդ կետը լրացնել հետևյալ խմբագրությամբ 9-րդ ենթակետով.

«9) Կառավարության 2021 թվականի ---- ի «Ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցություն նշանակելու և վճարելու մասին» թիվ --- Լ որոշմամբ սահմանված  դրամական աջակցության գումարը, վճարման ենթակա` չվճարված դրամական աջակցության գումարը։».

  • 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.1-ին կետով.

«6.1.  2020 թվականի հուլիսի 1-ից հետո սույն որոշման 3-րդ կետ ներառված գումարները անկանխիկ եղանակով վճարվում են լիազոր մարմնի հետ սոցիալական ապահովության հաշվի պայմանագիր կնքած բանկերի միջոցով՝ լրացուցիչ կնքված համաձայնագրերի հիման վրա։»

2) հավելվածի 15-րդ կետը «կատարվում են բառերից հետո լրացնել «այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 284-Ն որոշման 3-րդ կետում նշված  գումարները փոխվելու (ավելանալու կամ կետից հանվելու) դեպքում դրանց անկանխիկ եղանակով վճարումը սկսվում կամ դադարեցվում է բառերով:

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի «Լիազորած պետական մարմին ճանաչելու, միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրի օրինակելի ձեվը, միանվագ դրամական վճարների հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալների ցանկը եվ միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրելու միջոցով վճարվող գումարները սահմանելու մասին» N 287-Ն որոշման՝
  • 3-րդ կետը լրացնել հետևյալ խմբագրությամբ 12-րդ ենթակետով.

«12) Կառավարության 2021 թվականի ---- ի «Ընտանիքում 3-րդ և յուրաքանչյուր հաջորդ նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ դրամական աջակցություն նշանակելու և վճարելու մասին» թիվ --- Լ որոշմամբ սահմանված  դրամական աջակցություն ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում վճարման ենթակա՝ դրամական աջակցության չվճարված գումարը.»․

  • 6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6.1-ին կետով.

«6.1.  2020 թվականի հուլիսի 1-ից հետո սույն որոշման 3-րդ կետ ներառված գումարները անկանխիկ եղանակով վճարվում են լիազոր մարմնի հետ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկերի միջոցով՝լրացուցիչ կնքված համաձայնագրերի հիման վրա։».

  • N 1 հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետում և 19-րդ կետում «------------------ որոշման» բառը փոխարինել «2020 թվականի մարտի 12-ի N 287-Ն որոշման» բառերով։
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

  • Discussed

    29.11.2021 - 14.12.2021

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4033

Print