Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1064-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԾԱԳԻԾ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 10.12.2021 19:36:10 «Քաղաքաշինություն և տնտեսություն» ՀԿ անթույլատրելի է համարում ոլորտի ներկայացուցիչների կողմից նման նյութերի ներկայացումը հասարակական քննարկմանը, որը, կարծում ենք, չեր անի անգամ ոլորտից հեռու մասնագետը. ասվածը հիմնավորվում է նույնիսկ հետևյալ երկու օրինակով՝ 1. Ներկայացված տեքստի 3-րդ կետի երկրորդ պարբերության առաջին մասում նշվում է. «Ստեղծել Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքա-շինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող և քաղաքաշինական համալիր փորձաքննություն իրականացնելու նպատակով միջգերատեսչական հանձնաժողով.... », սակայն համաձայն ՀՀ կառավարության 19.03.2015թ N596-Ն որոշման հավելված N2-ով հաստատված կարգի 16-րդ կետի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը ենթակա են պետական համալիր փորձաքննության, որը իրականացնող հանձնաժողովի կազմը հաստատվել է ՀՀ վարչապետի 07.02.2019թ N101-Ա որոշմամբ: 2. Ներկայացված տեքստի 3-րդ կետի երկրորդ պարբերության երկրորդ մասում նշվում է. «...միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ` հանձնաժողով) հետևյալ պետական շահագրգիռ մարմինների համապատասխան մասնագետների ներգրավմամբ՝...» սակայն հանձնաժողովի կազմում ներկայացվում են երկու ոչ պետական կազմակերպություններ՝ մեկը՝ Հասարակական կազմակերպություն, իսկ մյուսը՝ Ինքնակարգավորվող ոչ առևտրային կազմակերպություն: