ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
__________ 2021 թվականի N ___Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1348-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ
ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը, 34-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 25-ի «Օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ եռամսյակային և տարեկան հաշվետվությունների ձևերը սահմանելու մասին» N 1348-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվության ներկայացման կարգը և հաշվետվությունների ձևերը սահմանելու մասին»:
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 25-ի 1348-Ն որոշումը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետը և 63-րդ հոդվածի 9-րդ մասը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել՝
1) ընդերքօգտագործողի կողմից օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվության ներկայացման կարգը՝ համաձայն N 1 հավելվածի.
2) պինդ օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվության ձևը՝ համաձայն N 2 հավելվածի.
3) ստորերկրյա ջրերի պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվության ձևը՝ համաձայն N 3 հավելվածի:
- Սահմանել, որ ընդերքօգտագործողներն օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվությունները ներկայացնում են ոչ ուշ, քան մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 20-ը,
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:»:
- Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում ընդերքօգտագործողների կողմից ներկայացվող տարեկան հաշվետվությունների աղյուսակային մասի ձևաթղթերը «էքսէլէսէքս» («xlsx») ձևաչափով տեղադրել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական կայքում:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
2021 թ. ……………………
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2012 թվականի
հոկտեմբերի 25-ի N 1348-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇԱՐԺԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով սահմանվում են Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով և 59-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետով սահմանված օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընդերքօգտագործողի կողմից օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվությունը կազմելու և ներկայացնելու հետ կապված հարաբերությունները:
- ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
- Հաշվետվությունները լրացվում և ներկայացվում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ) Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 25-ի N 1348-Ն որոշման 2-րդ կետով սահմանված ժամկետում՝ համաձայն որոշման NN 2 և 3 հավելվածների ձևերի:
- Հաշվետվությունը բաղկացած է տիտղոսաթերթից, աղյուսակային մասից, բացատրագրից (տեքստային մաս) և գրաֆիկական հավելվածներից:
- Պինդ օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվությունը կազմվում է շահագործական հետախուզմամբ իրականացված երկրաբանական և մարկշեյդերական փաստագրումներով հիմնավորված օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տեղեկատվության հիման վրա:
- Պինդ օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվությունը (Ձև N 1-ՊՕՀՊ) լրացվում և ներկայացվում է պինդ օգտակար հանածոյի (մետաղական և ոչ մետաղական) արդյունահանման ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընդերքօգտագործողի կողմից:
- Ստորերկրյա ջրերի պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվությունը (Ձև N 2-ՍՋՊ) լրացվում և ներկայացվում է ստորերկրյա ջրի (քաղցրահամ, հանքային, տեխնիկական, արդյունաբերական, ջերմաէներգիական) և (կամ) ածխաթթու գազի արդյունահանման ընդերքօգտագործման իրավունք ունեցող ընդերքօգտագործողի կողմից:
- Յուրաքանչյուր ընդերքօգտագործման իրավունքի սահմաններում ներկայացվում է մեկ առանձին հաշվետվություն:
- Եթե մեկ ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված է մեկից ավել հանքավայրեր կամ հանքավայր(եր)ի տեղամասեր, որոնք պաշարների պետական հաշվեկշռում հաշվառվում են որպես առանձին օբյեկտներ, ապա հանքավայրերի կամ հանքավայր(եր)ի տեղամասերի մասին տեղեկությունները հաշվետվության աղյուսակային մասում լրացվում են առանձին տողերով, իսկ բացատրագրում և գրաֆիկական հավելվածներում՝ առանձին մասերով։ Յուրաքանչյուր օգտակար հանածոյի, ինչպես նաև միևնույն տեսակի, բայց տարբեր որակական հատկանիշներ և արդյունաբերական նշանակություն ունեցող օգտակար հանածոների համար, բացառությամբ մետաղական օգտակար հանածոների, հաշվետվության աղյուսակային մասը կազմվում է առանձին:
- Եթե հաշվետու տարվա ընթացքում կատարվել է հանքավայրի (տեղամասի) պաշարների ամբողջական վերագնահատում և (կամ) ընդերքօգտագործման իրավունքի փոփոխություն, որը պայմանավորված է ընդերքի տեղամասի ընդլայնման, տեղամասից հրաժարման, իրավունքով տրամադրված պաշարների և արդյունահանման ծավալների, իրավունքի ժամկետի կամ արդյունահանման նախագծի փոփոխություններով, ապա հաշվետվության աղյուսակային մասը ներկայացվում է երկու առանձին հաշվետվություններով՝ առաջինը հաշվետու տարվա սկզբից մինչև համապատասխան փոփոխության ամսաթիվը, իսկ երկրորդը՝ համապատասխան փոփոխության ամսաթվից մինչև հաշվետու տարվա ավարտն ընկած ժամանակահատվածների համար:
- Հաշվետվությունները ներկայացվում են թղթային (2 օրինակ, տպագիր) և էլեկտրոնային տարբերակներով, հայերեն տառատեսակի յունիկոդ կոդավորմամբ: Հաշվետվության էլեկտրոնային տարբերակի աղյուսակային մասը ներկայացվում է «էքսէլէսէքս» («xlsx») ձևաչափի (ֆորմատի) ֆայլերի տեսքով՝ լրացված հավելվածի ձևաչափում, բացատրագիրը (տեքստային մաս)՝ «դոքս» («docx»), իսկ գրաֆիկական հավելվածները՝ վեկտորային թվային ֆորմատների ֆայլերով և թղթային տարբերակի առկայության դեպքում՝ սկանավորված «pdf» կամ «jpg» ֆորմատների ֆայլերով: Հաշվետվության թղթային (տպագիր) տարբերակը ներկայացվում է պատշաճ տպագրված և կազմված ձևով՝ յուրաքանչյուր օրինակը և էլեկտրոնային ձևաչափերն ու կից էլեկտրոնային տարբերակով ներկայցվող նյութերը պարունակող կրիչը տեղադրելով առանձին թղթապանակներում: Հաշվետվության գրաֆիկական հավելվածների (քարտեզագրական նյութեր) հինգ թերթից (քարտեզից) ավել լինելու դեպքում թույլատրվում է գրաֆիկական հավելվածների միայն էլեկտրոնային տարբերակով ներկայացումը:
- Հաշվետվության էլեկտրոնային տարբերակի տիտղոսաթերթը և աղյուսակային մասը, որն ամբողջությամբ պետք է համապատասխանի թղթային տարբերակին և ֆայլերում պարունակի ընդերքօգտագործող կազմակերպության ղեկավարի կամ նրա կողմից լիազորված անձի էլեկտրոնային ստորագրությունը, ներկայացվում է նաև report@geo-fund.am էլեկտրոնային հասցեին, նամակի վերնագրում նշելով ընդերքօգտագործման պայմանագրի համարը և ներկայացվող հաշվետվության ձևը:
- Հաշվետվության թղթային (տպագիր) տարբերակը ստորագրում է կազմակերպության ղեկավարը, երկրաբանը (հիդրոերկրաբանը), պինդ օգտակար հանածոների դեպքում` նաև մարկշեյդերական չափագրում կատարողը (մարկշեյդերը): Հաշվետվություն ներկայացնողն իր ստորագրությամբ և կնիքով (թղթային տարբերակում) հաստատում է, որ հաշվետվությամբ ներկայացված տվյալները ճշգրիտ են և հավաստի:
- Ընդերքօգտագործողը պատասխանատու է լրակազմ տարեկան կամ ճշգրտված հաշվետվությունը սահմանված կարգով և արժանահավատ տեղեկություններով ներկայացնելու համար:
- ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ԵՎ ՀԱՍՏԱՏՈՒՄ
- Հաշվետվությունը համարվում է ընդունված (պատշաճ ներկայացված), երբ այն լրացված է ամբողջ ծավալով, ճշգրիտ, առանց աղավաղումների՝ համաձայն լրացման ուղեցույցի, և սահմանված կարգով թղթային և էլեկտրոնային ձևաչափերով «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ ներկայացնելուց հետո ընդերքօգտագործողին առձեռն հանձնվում է հաշվետվության թղթային տարբերակի ՊՈԱԿ-ի ղեկավարի կողմից ստորագրված և կնիքով կնքված մեկ օրինակը և ընդերքօգտագործողի էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկվում է հաշվետվության ընդունման մասին ծանուցում:
- Հաշվետվությունը ներկայացնելուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ–ը ստուգում է ներկայացված հաշվետվության լրակազմությունը, հաշվետվության լրացման համապատասխանությունը սույն որոշման պահանջներին և թերությունների հայտնաբերման դեպքում վերադարձնում ընդերքօգտագործողին 5 աշխատանքային օրվա ընթացքում թերությունների վերացման նպատակով՝ ծանուցում ուղարկելով ընդերքօգտագործողի էլեկտրոնային փոստի հասցեին:
- Ընդերքօգտագործողը ծանուցումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում լրամշակում և սահմանված կարգով ներկայացնում է լրակազմ հաշվետվությունը, անհրաժեշտության դեպքում ներառելով նաև համապատասխան պարզաբանումներ:
- Սահմանված կարգով և լրակազմ ներկայացված հաշվետվությունն ընդունելուց հետո հաշվետվության աղյուսակային մասում «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի ղեկավարի կողմից ստորագրությամբ և կազմակերպության կնիքով (թղթային տարբերակում) հաստատվում է հաշվետվության ընդունումը, նշելով ընդունման ամսաթիվը:
- Ընդերքօգտագործողի կողմից ներկայացված թերի, ոչ լրակազմ և սահմանված կարգին չհամապատասխանող տարեկան և ճշգրտված հաշվետվությունները չեն ընդունվում և այդ մասով ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասի 7-րդ կետով սահմանված ընդերքօգտագործողի պարտավորությունը համարվում է չկատարված:
- ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏԻՑ ՀԵՏՈ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆՆԵՐԻ, ՃՇԳՐՏՎԱԾ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ
- Հաշվետվությունների ներկայացման վերջնաժամկետից հետո հաշվետվություն չներկայացրած ընդերքօգտագործողը՝ լիազոր մարմնի կողմից ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 30-րդ հոդվածով սահմանված դրույթներով ստացած զգուշացման հիմքերի վերացման նպատակով, օգտակար հանածոների պաշարների վերաբերյալ տարեկան հաշվետվությունը ներկայացնում է սույն կարգի 2-րդ բաժնում սահմանված դրույթներին համապատասխան:
- Ընդունված հաշվետվությունների ամփոփման ընթացքում «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ–ի կողմից անճշտությունների, վրիպակների և այլ տեխնիկական սխալների հայտնաբերման և հաշվետվության մեջ ճշգրտում կատարելու անհրաժեշտության դեպքում այդ մասին ծանուցում է ուղարկում ընդերքօգտագործողի էլեկտրոնային փոստի հասցեին: Ընդերքօգտագործողը ծանուցումը ստանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում սահմանված կարգով ներկայացնում է ճշգրտված հաշվետվությունը՝ տիտղոսաթերթում «ճշգրտված հաշվետվություն» նշումով:
- Ընդունված հաշվետվություններում թերությունների հայտնաբերման և հաշվետվության մեջ ճշգրտում կատարելու անհրաժեշտության, այդ թվում՝ համապատասխան մարմինների կողմից ճշգրտված հաշվետվություն ներկայացնելու պահանջի դեպքում ընդերքօգտագործողը սահմանված կարգով ներկայացնում է ճշգրտված հաշվետվություն և պարզաբանում:Ընդերքօգտագործողը հաշվետվության մեջ ճշգրտում կատարելու անհրաժեշտության կամ պահանջի առաջանալուց հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում սահմանված կարգով ներկայացնում է ճշգրտված հաշվետվությունը՝ տիտղոսաթերթում «ճշգրտված հաշվետվություն» նշումով և ընդունված հաշվետվությունում առկա թերությունների վերաբերյալ պարզաբանումը:
- Ճշգրտված հաշվետվությունն ընդունվում և հաստատվում է սույն կարգի 3-րդ բաժնում սահմանված դրույթներին համապատասխան:
- Ընդունված բոլոր հաշվետվությունները, ճշգրտված հաշվետվությունները և պարզաբանումներն առանց դրանցում փոփոխություններ կատարելու հնարավորության պահպանվում են «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ում որպես առանձին փաստաթղթեր:
Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար
|
Ա. Հարությունյան
|
«Հավելված N 2
ՀՀ կառավարության 2012 թվականի
հոկտեմբերի 25-ի N 1348-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Տ Ա Ր Ե Կ Ա Ն Հ Ա Շ Վ Ե Տ Վ ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՊԻՆԴ ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՇԱՐԺԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հաշվետու տարի՝ 20…… թ.
Ներկայացնում է՝
__________________________________________________
__________________________________________________
__________________________________________________
ՀՎՀՀ՝ _______________________________________
Գտնվելու վայրը՝ ___________________________________
__________________________________________________
(մարզը, համայնքը, հասցեն)
Գործունեության իրականացման վայրը՝
__________________________________________________
__________________________________________________
(մարզը, համայնքը, հասցեն)
Էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը՝
__________________________________________________
__________________________________________________
|
Ձև N 1-ՊՕՀՊ
պինդ օգտակար հանածոների պաշարների շարժի վերաբերյալ տարեկան հաշվետվություն
Ներկայացվում է՝
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն «Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ
(էլեկտրոնային և 2 օրինակ թղթային)
Օրինակ՝ __________
Ղեկավար՝ _________________________
_________________________ Կ.Տ.
«_____»____________________ 20_____ թ.
|
Ընդերքօգտագործողի անվանումը, հաշվետու տարին ________________________________________________________________________________
Օգտակար հանածոյի անվանումը ____________________________________________________________________________________________________
Պաշարների չափման միավորը ____________________________________________________________________________________________________
Հ/Հ
|
Մարզը, հանքավայրը, տեղամասը, տեղադիրքը, ընդերքօգտագործման պայմանագրի և թույտվության համարները
|
ա) շահագործման տարին, բ) նախագծային տարեկան հզորությունը, գ) պաշարների հաշվարկման խորությունը, ե) մշակման առավելագույն և ընթացիկ խորությունները, զ) մակաբացման գործակիցները
|
ա) օգտակար հանածոյի տեսակը բ) օգտակար բաղադրիչների և վնասակար խառնուկների միջին պարունակությունը (օգտակար հանածոյի ելքը)
|
Պաշարների կարգերը
A
B
C1
A+B+C1
C2
|
Պաշարները 01.01.20__թ. դրությամբ (հաշվետու տարվա սկիզբ)
|
Հաշվեկշռային պաշարների շարժը հաշվետու տարվա ընթացքում
հաշվետու տարի՝ 20___ թ.
|
Պաշարները 01.01.20__թ. դրությամբ (հաշվետու տարվա ավարտ)
|
Հաստատված պաշարները
|
Արդյունահանման ընթացքում
1. կորուստները (%), 1.1. նախագծային, 1.2. հաշվարկային
2. աղքատացումը (%), 2.1. նախագծային, 2.2. հաշվարկային
|
1. Հաշվեկշռային պաշարներով ապահովվածությունը (տարի), ա) ամբողջ պաշարներով, բ) նախագծային եզրագծերի մեջ ներառված պաշարներով:
2. Ընդերքօգտագործման իրավունքով սահմանված ժամկետը (տարի)
|
հաշվեկշռային
|
արտահաշվեկշռային
|
արդյունահանում
|
կորուստներ արդյունահանման ընթացքում (ընդերքում)
|
հավելաճ հետախուզման արդյունքում (արդյունահանված)
|
սահմանների փոփոխման կամ այլ պատճառներով պայմանավորված (+ կամ -)
|
փորձաքննության արդյունքում վերագնահատված պաշարներ (+ կամ -)
|
փորձաքննության արդյունքում դուրս գրված (չհավաստված) պաշարներ
|
լցակույտերում և/կամ պահուստարաններում պահուստավորված պաշարների քանակի փոփոխություն (+ կամ -)
|
հաշվեկշռային
|
արտահաշվեկշռային
|
ա) A, B, C1, A+B+C1 և C2 կարգերով, բ) պետական ընդերքաբանական փորձաքննություն իրականացնող լիազոր մարմինը, հաստատման ամսաթիվը, փաստաթղթի համարը, գ) հանքավայրի խումբն ըստ բարդության աստիճանի
|
Մնացորդային պաշարների քանակը A+B+C1 և C2 կարգերով
|
Ա
|
Բ
|
1
|
2
|
3
|
4
|
5
|
6
|
7
|
8
|
9
|
10
|
11
|
12
|
13
|
14
|
15
|
16
|
17
|
18
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
|
Կատարող _________________________
|
|
Ղեկավար ________________________________________
|
|
«Հանրապետական երկրաբանական ֆոնդ» ՊՈԱԿ
|
Կատարող _________________________
|
|
(անուն ազգանուն)
|
|
(ընդունող կազմակերպությունը)
|
|
|
__________________________________________________
|
|
|
Հեռախոս _________________________
|
|
(ղեկավարի պաշտոնը, ստորագրությունը)
|
|
(ղեկավարի պաշտոնը, ստորագրություն, անունը, ազգանունը)
|
« _____ » _______________ 20 թ.
|
|
Կ.Տ.
|
|
Կ.Տ. « _____ » ____________________ 20 թ.
|
ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՈՂԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՁԵՎ N 1-ՊՕՀՊ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
- Հաշվետվության տիտղոսաթերթը լրացվում է հետևյալ կերպ՝
- «Հաշվետու տարի» տողում նշվում է հաշվետու տարվա տարեթիվը:
- «Ներկայացնում է», «ՀՎՀՀ» և «Գտնվելու վայրը» տողերում նշվում է ընդերքօգտագործողի անվանումը, պետական ռեգիստրում գրանցման համարը, գրանցման ամսաթիվը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) և գտնվելու վայրը: Նշված տեղեկությունները լրացվում են ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի պետական միասնական գրանցամատյանից տրված քաղվածքից:
- «Գործունեության իրականացման վայրը» տողում նշվում է փաստացի վայրը՝ համայնքը կամ համայնքները, որոնց տարածքում իրականցվում է հանքարդյունահանման և վերամշակման աշխատանքները:
- «Էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը» տողում նշվում է ծանուցման համար ընդերքօգտագործողի գործող էլեկտրոնային փոստի հասցեն և հեռախոսահամարը:
- «Օրինակ» տողում նշվում է հաշվետվության թղթային օրինակի համարը («1» կամ «2»):
- «Ղեկավար» տողում նշվում է ընդերքօգտագործող կազմակերպության ղեկավարի անունը, ազգանունը, որին հաջորդում է ղեկավարի պաշտոնը, ստորագրությունը և կնիքը, հաշվետվությունը ներկայացնելու օրը (թվերով), ամիսը (տառերով), տարին (թվերով):
- Հաշվետվության աղյուսակային մասը լրացվում է հետևյալ կերպ՝
- Վերևի ձախ մասում՝ առաջին տողում նշվում է ընդերքօգտագործողի անվանումը, ընդերքօգտագործման իրավունքի համարը և հաշվետու տարին:
- Վերևի ձախ մասում՝ երկրորդ տողում նշվում է հանքաքար (մետաղական օգտակար հանածոների դեպքում), այնուհետև օգտակար հանածոյի կամ հանածոների անվանում(ներ)ը:
- Վերևի ձախ մասում՝ երրրորդ տողում նշվում է հանքաքարի (մետաղական օգտակար հանածոների դեպքում) և օգտակար հանածոյի կամ հանածոների պաշարների չափման միավոր(ներ)ը: Չափման միավորները լրացվում են համաձայն տվյալ օգտակար հանածոյի պաշարների հաստատման համար կիրառված և ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված պաշարների չափման միավորների:
- «Ա» սյունակում նշվում է ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված օգտակար հանածոյի հանքավայր(եր)ի կամ հանքավայրի տեղամաս(եր)ի հերթական համարը:
- «Բ» սյունակում նշվում է հանքավայրի (տեղամասի) անվանումը և գտնվելու վայրը՝ մարզը, հանքավայրի անվանումը, այդ թվում առանձին տեղամասերի անվանումները, տեղադիրքը (հեռավորությունը մոտակա բնակավայրերից, երկաթգծի կայարանից), ընդերքօգտագործման պայմանագրի և թույլտվության համարները:
- 1-ին սյունակում նշվում է ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված հանքավայրի (տեղամասի, հանքային մարմնի) շահագործման տարին, հանքավայրի (տեղամասի) նախագծային տարեկան հզորությունը, պաշարների հաշվարկման խորությունը, մշակման առավելագույն (նախագծային) և ընթացիկ խորությունը, նախագծային և ընթացիկ մակաբացման գործակիցները: Շահագործվող հանքավայրերի համար նշվում է, թե ո՞ր թվականից սկսած է շահագործվում հանքավայրը, իսկ շահագործվող ու շահագործման նախապատրաստվող հանքավայրերի լրահետախուզման փուլում գտնվող հանքավայրերի համար նշվում է, թե արդյունաբերական իրացման ո՞ր փուլում է գտնվում (կառուցվող, նախագծվող, հետախուզվող):
- 2-րդ սյունակում նշվում է արդյունահանվող օգտակար հանածոյի տեսակը, մարկան (մակնիշը) և տեխնոլոգիական խումբը (հանքաքարի տեսակը, օրինակ՝ սուլֆիդային, օքսիդացած և այլն), օգտակար հանածոյի յուրաքանչյուր տիպի համար առանձին տրվում է օգտակար բաղադրիչների և վնասակար խառնուկների միջին պարունակությունը (մետաղական օգտակար հանածոների դեպքում) կամ օգտակար հանածոյի ելքը՝ հաստատված և հաշվետու տարվա համար հաշվարկային ցուցանիշները (օրինակ՝ երեսապատման քարի բլոկների ելքը %-ով, երեսապատման սալիկների ելքը մ2/մ3):
- 3-րդ սյունակում նշվում է ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված հանքավայրի (տեղամասի) պաշարների կարգերն ըստ գործող դասակարգման, որոնց դիմաց 4-ից 14-րդ սյունակներում լրացվում են քանակական ցուցանիշները: Ըստ կարգերի պաշարների հաշվառումը և գումարումը կատարվում է հետևյալ կերպ՝ A, B, C1, A+B+C1 և C2 (C2 կարգի պաշարները գրվում են առանձին տողով և մյուս կարգերի պաշարների հետ չեն գումարվում):
- 4-րդ սյունակում նշվում է հաշվետու տարվա հունվարի 1-ի (հաշվետու տարվա սկիզբ) դրությամբ հանքավայրի (տեղամասի) ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված հաշվեկշռային պաշարների մնացորդը:
- 5-րդ սյունակում նշվում է հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ հանքավայրի (տեղամասի) ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված արտահաշվեկշռային պաշարների մնացորդը, եթե տվյալ հանքավայրի համար դրանք սահմանված կարգով հաշվարկված և հաստատված են:
- Աղյուսակի 6-ից 12-րդ սյունակներում ներկայացվում են հաշվետու տարվա ընթացքում ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված պաշարների շարժի՝ վիճակի և փոփոխության վերաբերյալ թվային (քանակական) ցուցանիշները: Դրանց բացակայության դեպքում նշվում է «0»:
- 6-րդ սյունակում նշվում է օգտակար հանածոյի (դրանում առկա օգտակար բաղադրիչների) հաշվետու տարվա ընթացքում արդյունահանված ծավալները: Արդյունահանմանն է վերագրվում ընդերքից հանված ամբողջ հումքը, առանց դատարկ ապարների հաշվառման, որն աղքատացնում է օգտակար հանածոն, եթե այն հաշվեկշռային պաշարներում ընդգրկված չէ: Օգտակար հանածոն աղքատացնող ապարները և դրանցում պարունակվող օգտակար բաղադրամասերը, որոնք ընդգրկված են հաշվեկշռային պաշարների մեջ, հաշվառվում են արդյունահանման մեջ: Արդյունաբերական արդյունահանման հետ մեկտեղ, նշվում է նաև հետախուզմանը զուգընթաց արդյունահանումը: Ընդ որում, այդ արդյունահանումը դասվում է այն նույն կարգին, որով արդյունահանված պաշարները հաշվառվել են հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ: Եթե համալիր հանքաքարում հաստատված ուղեկից բաղադրիչներն արդյունահանվում են ընդերքից հիմնական օգտակար հանածոյի արդյունահանմանը զուգընթաց, բայց հանքաքարի հետագա մշակման ընթացքում չեն կորզվում, ապա այդ բաղադրիչների արդյունահանումը նույնպես պետք է նշել 6-րդ սյունակում, իսկ բացատրագրի մեջ նշել, որ մարվող պաշարներն արդյունահանվել են, բայց հետագա մշակման ընթացքում ամբողջությամբ կորսվել են: Եթե արդյունահանված հումքը չի իրացվել կամ չի տեղափոխվել հարստացուցիչ ֆաբրիկա, այլ պահուստավորվել է հատուկ լցակույտերում և/կամ պահուստարաններում, ապա անհրաժեշտ է 6-րդ սյունակում հաշվառել նաև այդ պաշարները, միաժամանակ 12-րդ սյունակում միևնույն քանակը հաշվառվում է (+) նշանով:
- 7-րդ սյունակում նշվում է հաշվետու տարում արդյունահանման ընթացքում օգտակար հանածոյի կորուստներն ընդերքում: Արդյունահանման ընթացքում կորուստների շարքին է դասվում օգտակար հանածոյի մարված հաշվեկշռային պաշարների այն մասը, որը հանքավայրի շահագործման ընթացքում կամ կոնսերվացման դեպքում թողնվել է ընդերքում, ինչպես նաև արդյունահանման ընթացքում ներփակվող ապարների հետ լցակույտ տեղափոխված օգտակար հանածոները: Արդյունահանված օգտակար հանածոյի տեղափոխման կամ հանքաքարի վերամշակման ժամանակ ստացված կորուստներն այս սյունակում չեն նշվում:
- 8-րդ սյունակում նշվում է հաշվետու տարվա ընթացքում հետախուզական աշխատանքների արդյունքում հաշվեկշռային պաշարների հավելաճը (քանակը), որը ներառվել է ընդերքից արդյունահանված պաշարներում և որը հաշվառված չէ պաշարների պետական հաշվեկշռում (արդյունահանված քանակը նշվում է 6-րդ սյունակում C1 և գումարային A+B+C1 կարգերով և 8-րդ սյունակում քանակը հաշվառվում է (+) նշանով):
- 9-րդ սյունակում նշվում է պաշարների փոփոխությունը՝ (+) կամ (-), կախված ընդերքի տեղամասի եզրագծի/սահմանների փոփոխման և այլ պատճառներով: Այս սյունակում արտացոլվում են արդյունահանման հետևանքով պաշարների փոփոխությունները, որը մինչ այդ մարվել է «Կորուստներ արդյունահանման ընթացքում» սյունակով (սյունակ 7): Եթե արդյունահանումը կատարվել է նախկինում «Կորուստներ արդյունահանման ընթացքում (ընդերքում)» սյունակով մարված պաշարներից, ապա արդյունահանված հումքի քանակը ընդգրկվում է 6-րդ սյունակում և 9-րդ սյունակում քանակը հաշվառվում է (+) նշանով:
- 10-րդ սյունակում նշվում է վերագնահատման արդյունքում հաստատված պաշարների քանակը (աճը (+) կամ նվազումը (-))՝ միայն ընդերքաբանական փորձաքննության դրական եզրակացության և համապատասխան իրավական ակտի առկայության դեպքում (բացատրագրում պետք է նշվի 10-րդ սյունակով պաշարների փոփոխությունների պատճառները՝ համաձայն փորձաքննության արդյունքների և, պաշարների վերահաշվարկման դեպքում, վերահաշվարկների կատարման ողջ ընթացքն ու մանրամասն տեղեկություններն ըստ օգտակար հանածոյի տսակների և պաշարների կարգերի՝ նույն սկզբունքով, որով լրացվում է ընդհանուր հաշվետվությունը):
- 10-րդ սյունակում նշվող թիվը պետք է արտացոլի.
ա) առանց լրացուցիչ երկրաբանահետախուզական կամ շահագործական աշխատանքներ կատարելու օգտակար հանածոյի հանքավայրի կոնդիցիաների վերագնահատման հետևանքով (օգտակար բաղադրիչների պարունակությունից ելնելով) պաշարների փոփոխությունների աճը (+) կամ նվազումը (-),
բ) արտահաշվեկշռայիններին դասվող կամ պետական հաշվառումից հանված պաշարները (-) նշանով, որոնք ներառված են ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված պաշարներում և վերագնահատման արդյունքում հիմնավորվել է դրանց ոչ շահավետ լինելը՝ մշակման տնտեսական և լեռնաերկրաբանական պայմանների փոփոխության հետևանքով կամ որոնք թողնվել են արտադրական ենթակառուցվածքների, ջրամբարների և ջրահոսքերի տակ կամ շենքերի, շինությունների, գյուղատնտեսության օբյեկտների, բնության, պատմության ու մշակութային հուշարձանների պահպանության նպատակով՝ որպես պահպանիչ բնամասեր կամ գտնվում են Հայաստանի Հանրապետության հարևան երկրների հետ սահմանային վիճելի տարածքներում,
գ) նախնական և մանրազնին հետախուզման փուլում, լեռնակապիտալ կամ շահագործական հետախուզական աշխատանքների արդյունքում պաշարների աճը (+) կամ նվազումը (-),
դ) պաշարների փոփոխությունը, կապված դրանց մի կարգից մեկ այլ կարգի փոփոխելու հետ,