Add to favourites

«ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Սույն նախագծով առաջարկվում է օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը հետաձգել օգոստոսի 6-ը: Օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետի երկարաձգման կարիքն առաջացել է այն պատճառով, որ ներկայումս պետության կողմից վարվող պետական սահմանի անցման կետերում «մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրման քաղաքականության շրջանակներում իրականացվում են առկա և արտաքին տնտեսական գործունեության սպասարկման կենտրոններում նախատեսվող պետական մարմինների կողմից բիզնես գործընթացների վերլուծության և կրկնությունների վերհանման գործողություններ և նշված նպատակով վարչապետի որոշմամբ ստեղծվել և գործում է փորձագիտական խումբ։

  • Discussed

    24.11.2021 - 09.12.2021

  • Type

    Law

  • Area

    State revenue

  • Ministry

    State Revenue Committee

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4179

Print

Suggestions

«Հարկ վճարողների պաշտպանություն» հասարակական կազմակերպություն

02.12.2021

«Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 11.04.2017թ. պայմանագրի 1-ին հավելվածով որևէ խոսք չկա, որ այդ ծառայությունների համար անհրաժեշտ է որևէ վճար կամ տուրք սահմանել: Ավելին, տեղեկանքում գրված է, որ մաքսային փորձաքննություն իրականացվում է մաքսային մարմիններին վերապահված խնդիրների լուծման համար: Հետևաբար, ստացվում է, որ իրենք իրենց համար ծառայություն են մատուցելու, բայց չգիտես ինչու գումարը նախատեսում են գանձել ներմուծողից պետական տուրքի տեսքով: Հարց է առաջանում ինչով են տարբերվելու այդ ծառայությունները մաքսային հսկողություն իրականացնող՝ մաքսային մարմիններին վերապահված այլ գործառույթներից, որոնց համար պետական տուրք չի գանձվում

See more