«Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով չարտոնված կանչերի իրականացումը բացառելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
------- 2021 թվականի №---Ն
քաղ. Երևան
ՀԱՆՐԱՅԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՑԱՆՑԵՐՈՎ ՉԱՐՏՈՆՎԱԾ ԿԱՆՉԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԲԱՑԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի «ը», «իե» և «իէ» ենթակետերը և նպատակ ունենալով բացառել մարդկանց կյանքի, առողջության, գույքի նկատմամբ սպառնալիքների, պետական անվտանգության ու հասարակական կարգի խախտման, հանցագործությունների, խարդախությունների, հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի հուսալիության և անվտանգության խափանման նկատառումներով հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով չարտոնված կանչերի (հեռախոսազանգ, կարճ հաղորդագրություն) իրականացումը՝ Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
- Սահմանել, որ
1) հեռախոսակապի ծառայություններ մատուցող հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորը (այսուհետ՝ Օպերատոր) չարտոնված կանչերի կանխարգելման համակարգի գործարկման պահից բացառում է միջազգային կապուղիներից SIP կամ ISUP ազդանշանային համակարգով իր հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցում չարտոնված կանչի վերջնավորման իրականացումը,
2) չարտոնված կանչերը Օպերատորի չարտոնված կանչերի կանխարգելման համակարգի միջոցով բացահայտված՝ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցով իրականացված հետևյալ կանչերն են՝
ա. չորոշված (չբացահայտված) «A» համարի ներկայացմամբ կանչ,
բ. Հայաստանի Հանրապետության համարագրման պլանի համապատասխան՝ Օպերատորին հատկացված՝ հանրային շարժական կապի ցանցի տարածաշրջանային կոդերի համարային շարքերին պատկանող, սակայն ոչ իրական, փոխարինված կամ կեղծված «A» համարի ներկայացմամբ կանչ,
գ. Հայաստանի Հանրապետության համարագրման պլանի համապատասխան՝ հանրային ամրակցված հեռախոսային ցանցի տարածաշրջանային և ոչ աշխարհագրական կոդերի համարային շարքերին պատկանող «A» համարի ներկայացմամբ կանչ՝ միջազգային կապուղիներից,
- Օպերատորներին՝ մինչև 2022 թվականի մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացնել սույն որոշմամբ նախատեսված՝ չարտոնված կանչերի կանխարգելման համակարգի տեխնիկական նախագիծը (նկարագիրը) և սույն կետով նախատեսված համաձայնությունը ստանալուց հետո եռամսյա ժամկետում ապահովել սույն որոշմամբ նախատեսված՝ չարտոնված կանչերի կանխարգելման համակարգի գործարկումը։
- Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սույն որոշման 2-րդ կետով նախատեսված համաձայնությունը տալիս է՝ նախապես համաձայնեցնելով ազգային անվտանգության ոլորտի իրավասու մարմնի հետ։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ
ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ՝ Գ. ԲԱՂՐԱՄՅԱՆ
ք.Երևան
------- 2021 թ.
-
Discussed
18.11.2021 - 05.12.2021
-
Type
Decision
-
Area
Telecommunication(electronic communication)
-
Ministry
RA Public Services Regulatory Commission
Views 4536
Print