Add to favourites
Under development
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 18-Ի N 393-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ
-
2 - Agree
-
6 - Disagree
The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days
project.digest.no | Suggesion author, date of receipt | Suggestion content | Conclusion | Changes made |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Mher Davtyan 21.11.2021 10:42:33 | Փոփոխությունը սահմանում է վերապատրաստող մասնագետների համար առնվազն մեկ տարվա վերապատրաստման փորձառություն ունենալու չափանիշ։ Առաջարկում եմ հստակեցնել պահանջվող վերապատրաստման փորձի բնույթը։ Արդյո՞ք վերապատրաստման ցանկացած փորձառություն կարող է հիմք հանդիսանալ տնօրենի վերապատրաստում իրականացնելու համար։ Նախընտրելի է մասնագետները տնօրենների հետ աշխատանքի և տնօրեններին մասնագիտական զարգացում ապահովելու փորձ ունենան։Առաջարկվող լրացում․ <<Վերապատրաստող մասնագետները պետք է ունենան տնօրենների մասնագիտական զարգացման առնվազն մեկ տարվա փորձառություն>>․ | Ձեր դիտարկումը այնքան էլ հիմնավոր չէ, ավելի նեղ շրջանակ է նախատեսում, ինչը կարող է լրացուցիչ խնդիրներ առաջացնել մասնագետների ընդգրկման հարցում: | |
2 | Arpine Dinunts 28.11.2021 00:21:08 | Վերապատրաստող կազմակերպության ընտրությանը մասնակցել կարողանալուն առնչվող Նախարարության կողմից սահմանված և պաշտոնապես հրապարակված պայմանների և չափանիշների ցանկում մարզում գործող կազմակերպությունների դեպքում կադրերի կայուն հոսունության ապահովման խնդրով պայմանավորված, հատկապես, անհրաժեշտություն է առաջանում <առնվազն մեկ տարվա վերապատրաստման փորձառություն ունեցող մասնագետները> պահանջը մի փոքր մեղմացնել՝ վերաձևակերպելով, օրինակ, այսպես՝ <վերապատրաստող մասնագետներ, որոնց 70 %-ն ունեն առնվազն մեկ տարվա վերապատրաստման փորձառություն ՀՈւՀ ղեկավար կադրերի վերապատրաստման ոլորտում>: | Վերապատրաստումների գործընթացում փորձառություն չունեցող մասնագետի ընդգրկումը, որքան է դա պահանջված լինի, չի կարող արդյունավետություն ապահովել, և նշված փոփոխության անհրաժեշտությունը կարող է չառաջանալ, քանի որ երաշխավորված կազմակերպությունները վերապատրաստումներ կազմակերպում են նաև մարզերում: |