<<Նյութական պահուստի մասին>>, <<Ավելացված արժեքի հարկի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին>>, <<Ակցիզային հարկի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՊԵՏԱԿԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված. 1. «Պետական նյութական պահուստի մասին» ՀՀ 2004 թվականի հունվարի ՀՕ-116-Ն օրենքը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՄԱՍԻՆ
Հոդված1. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը կարգավորում է նյութական պահուստի ձևավորման, տեղաբաշխման, պահպանման, օգտագործման, համալրման և թարմացման հետ կապված հարաբերությունները:
Հոդված2. Նյութական պահուստի մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը
1.Նյութական պահուստի ոլորտում հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով և իրավական ակտերով:
2.Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված են այլ նորմեր, քան սահմանված են սույն օրենքով, ապա գործում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները
1.Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝
1)նյութական պահուստ՝ նյութական արժեքների հատուկ նշանակության պահուստ, որը բաղկացած է պետական, զորահավաքային և ռազմավարական պաշարների պահուստներից.
2)պետական պահուստ՝ նյութական արժեքների հատուկ նշանակության պահուստ, որը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության սեփականությունը և ներառում է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի և այլ զորքերի զորահավաքային կարիքների, բնակչության կենսաապահովման և առողջապահության համար անհրաժեշտ հումքի, նյութերի և ապրանքների պաշարները, որոնք սույն օրենքով սահմանված կարգով նախատեսված են օգտագործման համար.
3)արագ արձագանքման պաշար՝ պետական պահուստի բաղկացուցիչ մաս հանդիսացող նյութական արժեքների խումբ, որը նախատեսվում է արտակարգ իրավիճակներում փրկարարական աշխատանքների նյութատեխնիկական ապահովման, աղետից տուժած բնակչությանը մարդասիրական օպերատիվ օգնութան համար և ներառում է արագ պատրաստվող սննդամթերքի, չոր մթերաբաժինների, անհատական պաշտպանության միջոցների և այլ ապրանքների պաշարներ.
4)զորահավաքային պահուստ՝ նյութական արժեքների հատուկ նշանակության պահուստ, որը նախատեսված է երկրի զորահավաքային կարիքները բավարարելու, այդ թվում՝ Զինված ուժերի և այլ զորքերի ծավալման համար անհրաժեշտ ռազմական և արդյունաբերական ապրանքների արտադրության և վերանորոգման, ռազմական դրության ժամանակ տնտեսության անխափան աշխատանքը ապահովելու համար: Այն ձևավորվում է զորահավաքային առաջադրանք ունեցող կազմակերպությունների կողմից, հանդիսանում է այդ կազմակերպությունների սեփականությունը և ներառում է դրանց զորահավաքային առաջադրանքների կատարման համար անհրաժեշտ հումքի, նյութերի և ապրանքների չնվազող պաշարները.
5)ռազմավարական պաշարների պահուստ՝ ներմուծող կազմակերպությունների կողմից մշտապես պահպանվող ռազմավարական նշանակություն ունեցող նյութական արժեքների հատուկ նշանակության պահուստ, որը հանդիսանում է այդ կազմակերպությունների սեփականությունը և իր մեջ է ներառում ավտոմոբիլային բենզինի, դիզելային վառելիքի, պարենային ցորենի, շաքարավազի, բուսական յուղի և դրանց արտադրության համար անհրաժեշտ ներմուծվող հումքի չնվազող պաշարներ.
6)լիազորված մարմին՝ նյութական պահուստի համակարգի կառավարման բնագավառում ծառայություններ մատուցող գործադիր իշխանության պետական մարմին.
7)նյութական պահուստի համակարգի կառավարում՝ նյութական պահուստի համակարգի արդյունավետ գործունեության նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության՝ նյութական պահուստի պաշարների ձևավորման, պահպանման և սպասարկման հետ կապված գործընթացների կառավարում.
8)նյութական պահուստի չնվազող պաշար՝ նյութական պահուստի նյութական արժեքների մշտապես պահպանվող նվազագույն ծավալ.
9)նյութական պահուստի նյութական արժեքների մատակարարում՝ նյութական պահուստի ձևավորման նպատակով նյութական արժեքների գնում և (կամ) բեռնաթափում (փոխադրում) դրանց պահպանման համար նախատեսված կազմակերպություններում.
10)նյութական արժեքների բացթողում նյութական պահուստից՝ պետական, զորահավաքային կամ ռազմավարական պաշարների պահուստի նյութակաան արժեքների իրացում կամ անհատույց փոխանցում որոշակի ստացողի (սպառողի), կամ դրանց իրացում շուկայում.
11)նյութական պահուստի նյութական արժեքների պահպանում՝ նյութական պահուստի նյութական արժեքների պահպանում այն իրականացնող կազմակերպություններում՝ առանց այդ արժեքներից օգտվելու իրավունքի վերապահման, մինչև նյութական պահուստից դրանք բաց թողնելու մասին սահմանված կարգով որոշման ընդունումը.
12)նյութական պահուստի պաշարների թարմացում՝ տարայի և փաթեթավորման վնասման, պահպանվող նյութական արժեքների փչացման կամ որակի վատթարացման (որոշ հանգամանքների հետևանքով), ինչպես նաև դրանց պահպանման սահմանված ժամկետը լրանալու դեպքում նյութական արժեքների բացթողում նյութական պահուստից՝ միաժամանակ հավասար քանակությամբ համանման նյութական արժեքներ ամբարելու պայմանով.
13)նյութական պահուստի նյութական արժեքների փոխարինում՝ զորահավաքային առաջադրանքով նախատեսված կամ արտադրանքի պատրաստման ստանդարտների և տեխնոլոգիաների փոփոխության հետ կապված՝ նյութական արժեքների բացթողում նյութական պահուստից՝ միաժամանակ նույն քանակությամբ նույն նշանակության նյութական արժեքներ ամբարելու պայմանով.
14)նյութական պահուստի նյութական արժեքների փոխառնում՝ որոշակի պայմաններով նյութական պահուստից նյութական արժեքների բացթողում՝ նույն քանակությամբ համանման նյութական արժեքների հետագա վերադարձելիության կամ վերականգնման պայմանով.
15)նյութականպահուստի նյութական արժեքների ապաամրագրում՝ սույն օրենքով սահմանված կարգով ընդունված առանց հետագա վերադարձելիության կամ վերականգնման պայմանի նյութական արժեքների բացթողման կամ օգտագործման թույլտվություն.
16)նյութական պահուստի նյութական արժեքների ինքնակամ օգտագործում՝ սույն օրենքով սահմանված կարգի խախտմամբ նյութական պահուստի նյութական արժեքների օգտագործում կամ օտարում:
Հոդված 4. Նյութական պահուստի նշանակությունը
- Նյութական պահուստը նախատեսված է օգտագործել հետևյալ նպատակներով`
1)ապահովել Հայաստանի Հանրապետության զորահավաքային կարիքները.
2) արտակարգ իրավիճակների կանխման կամ դրանց առաջացման դեպքում ապահովել հնարավոր հետևանքների նվազեցման ու վերացման,փրկարարական ու անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքների և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների իրականացումը.
3) հումքային և վառելիքաէներգետիկ պաշարների, ինչպես նաև առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման ժամանակավոր խափանումների ժամանակ ներքին շուկայում պահանջարկի և առաջարկի միջև անհամամասնությունների առաջացման դեպքում աջակցություն ցուցաբերել տնտեսության տարբեր ոլորտներին, կազմակերպություններին, տեղական ինքնակառավարման մարմիններին.
4) ցուցաբերել մարդասիրական օգնություն.
5) պարենային ճգնաժամի դեպքում կարգավորող ազդեցություն ցուցաբերել շուկայի վրա:
Հոդված 5. Նյութական պահուստի միասնական հանրապետական համակարգը
- Նյութական պահուստի պաշարների ձևավորումը, պահպանումն ու սպասարկումն ապահովվում է լիազորված մարմնի և նյութական պահուստի պաշարների ձևավորումը, պահպանումն ու սպասարկումն իրականացնող կազմակերպությունների միջոցով, որոնք կազմում են նյութական պահուստի միասնական հանրապետական համակարգը (այսուհետ՝ նյութական պահուստի համակարգ):
- Նյութական պահուստի համակարգի կառուցվածքը և նյութական պահուստի կառավարման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
- Նյութական պահուստի համակարգի կառավարումը Հայաստանի Հանրապետության կառավարության բացառիկ իրավասությունն է:
Հոդված 6. Նյութական պահուստի նյութական արժեքների անվանացանկը և դրանց կուտակման նորմերը, ծավալներն ու ժամկետները
- Նյութական պահուստի նյութական արժեքների անվանացանկը, ծավալը, կուտակման նորմերն և ամբարման ժամկետները, ինչպես նաև այդ անվանացանկի և նորմերի մշակման և հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
2.Պետական պահուստում նյութական արժեքների կուտակման ամենամյա ծավալը պլանավորվում է պետական գնումների կազմում՝ այդ նպատակով ընթացիք տարվա պետական բյուջեով նախատեսված միջոցների շրջանակներում:
- Ռազմավարական պաշարների պահուստի յուրաքանչյուր անվանման կուտակման ծավալները սահմանվում են այդ ապրանքները ներմուծող բոլոր կազմակերպությունների համար՝ նախորդ տարում դրանց կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծված համապատասխան ապրանքի կամ նյութի ծավալի 8%-ի չափով, և յուրաքանչյուր տարի վերահաշվարկվում են մինչև ապրիլի 10-ը՝ մաքսային կարգավորման հանրապետական գործադիր մարմնի կողմից մինչև մարտի 15-ը լիազորված մարմնին տրամադրված այդ կազմակերպությունների նախորդ տարվա ներմուծման տվյալների հիման վրա:
4.Սույն մասի դրույթները չեն տարածվում այն կազմակերպությունների վրա, որոնց ներմուծված ապրանքների ծավալները չեն գերազանցում ՀՀ կառավարության կողմից սահմանվող նվազագույն ծավալը:
5.Ռազմավարական պաշարների պահուստի մեջ չեն հաշվառվում`
1) բեռնափոխադրման ընթացքում (խողովակաշարերում, երկաթուղային ցիստեռներում) կամ բենզալցակայաններում գտնվող դիզելային վառելիքը և ավտոմոբիլային բենզինը.
2) պահեստարաններում դիզելային վառելիքի, և ավտոմոբիլային բենզինի այն մնացորդը, որի դուրս հանումը անհնար է տեխնիկական կամ որևէ այլ պատճառով:
- Ռազմավարական պաշարների կուտակման ժամանակացույցը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Հոդված 7. Նյութական պահուստի չնվազող պաշարը
- Նյութական պահուստի չնվազող պաշարում պահպանման ենթակա նյութական արժեքների անվանացանկը, ծավալը, ինչպես նաև օգտագործման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
- Նյութական պահուստի չնվազող պաշարում եղած նյութական արժեքները փոխառնման ենթակա չեն:
Հոդված 8. Նյութական պահուստի համակարգի ֆինանսավորումը
- Պետական պահուստի համակարգի պահպանման, սպասարկման և զարգացման ծախսերի ֆինանսավորումը, պետական պահուստի նյութական արժեքներով գործառնությունների կատարումն իրականացվում է պետական բյուջեի,պետական պահուստի նյութական արժեքներով գործառնություններից ստացվող միջոցների, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին:
- Պետական պահուստի նյութական արժեքներով գործառնություններից ստացվող միջոցները Հայաստանի Հանրապետության կառավարութjունը սահմանված կարգով ուղղում է բացառապես պետական պահուստի ձևավորմանն ու պետական պահուստի համակարգի զարգացմանը:
- Զորահավաքային պահուստի կուտակման և զարգացման ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է զորահավաքային առաջադրանք ունեցող կազմակերպությունների ֆինանսական միջոցներով, և հատուցվում է պետական բյուջեի միջոցների հաշվին՝ զորահավաքային պահուստի կուտակումից մինչև ապաամրագրում ընկած ողջ ժամանակահատվածում կատարված և լիազորված մարմնի հետ փոխհամաձայնեցված ծախսերի գումարի բանկային տոկոսի հաշվարկային դրույքի չափով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով:
- Պետական պահուստի ձևավորման, պետական պահուստի համակարգի պահպանման և զարգացման ծախսերը, ինչպես նաև զորահավաքային պահուստի պահպանումն իրականացնող կազմակերպությունների ծախսերի հատուցման միջոցները առանձին հոդվածով արտացոլվում են «Պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:
- Պետության կողմից կարգավորվող բնագավառներում (հանրային ծառայությունների բնագավառի պետական լիազորված մարմնի կարգավորման ոլորտում գործող կազմակերպությունների) զորահավաքային պահուստի ձևավորման և պահպանման ծախսերը հատուցվում են սակագնի հաշվարկում ներառված շրջանառու միջոցների ծախսերի հաշվին:
Հոդված 9. Նյութականպահուստի նյութական արժեքների մատակարարման կազմակերպումը
- Պետական պահուստի նյութական արժեքների մատակարարման պետական պատվիրատուն լիազորված մարմինն է:
- Պետական պահուստի նյութական արժեքների մատակարարման կազմակերպումը պայմանագրերի հիման վրա իրականացվում է գնումների մասին օրենսդրությամբ սահմանված կարգով:
- Ապրանքային շուկայում մենաշնորհային դիրք զբաղեցնող կազմակերպությունները չեն կարող անհիմն պատճառներով հրաժարվել լիազորված մարմնի հետ նյութական արժեքների մատակարարման մասին պայմանագրեր կնքելուց:
- Ռազմավարական պաշարների պահուստի կուտակման նպատակով ներմուծվող նյութական արժեքները ազատվում են ավելացված արժեքի և ակցիզային հարկերից:
Հոդված 10. Նյութական պահուստի նյութական արժեքների տեղաբաշխումը
- Պետական պահուստի նյութական արժեքների տեղաբաշխումը դրանց պատասխանատու պահպանումն իրականացնող կազմակերպություններում կատարում է լիազորված մարմինը, համաձայնեցնելով համապատասխան ոլորտները կարգավորող պետական կառավարչական մարմինների հետ:
- Պետական պահուստի նյութական արժեքները կարող են պատասխանատու պահպանման հանձնվել պաշտպանական, արդյունաբերական, գյուղատնտեսական, տրանսպորտային և այլ կազմակերպությունների` անկախ դրանց կազմակերպաիրավական ձևից:
- Պետական պահուստի պատասխանատու պահպանման հանձնվող նյութական արժեքների անվանացանկը, ծավալը, որակը, գինը, պահպանման ժամկետները և պատասխանատու պահպանման ծառայության դիմաց վճարման կարգը սահմանվում են լիազորված մարմնի և պատասխանատու պահպանումն իրականացնող կազմակերպության միջև կնքված պայմանագրով:
- Պետական պահուստի պատասխանատու պահպանումն իրականացնող կազմակերպությունները`
1) իրավունք ունեն լիազորված մարմնից պահանջելու պատասխանատու պահպանման հանձնվող նյութական արժեքները բնութագրող փաստաթղթեր.
2) իրավունք չունեն երրորդ անձի հետ ինքնուրույն կնքելու պատասխանատու պահպանման հանձնված նյութական արժեքների օտարման, փոխանակման կամ որևէ այլ գործարք.
3) պատասխանատվություն են կրում պատասխանատու պահպանման հանձնված նյութական արժեքների անձեռնմխելիության, դրանց քանակական և որակական պահպանության, հաշվառման և հաշվետվության կազմակերպման համար:
- Պետական պահուստի նյութական արժեքների պահպանումն իրականացնող կազմակերպությունների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` զորահավաքային և պետականայլ ծրագրերի համաձայն:
- Արագ արձգանքման պաշարի նյութական արժեքները պահպանվում են պետական պահուստի մյուս նյութական արժեքներից առանձին:
- Զորահավաքային և ռազմավարական պաշարների պահուստների նյութական արժեքները պահպանում են այդ նյութական արժեքների սեփականատեր հանդիսացող կազմակերպությունները՝ իրենց պատկանող պահեստարաններում կամ բազաներում՝ տեղաբաշխման մասին տեղեկացնելով լիազորված մարմնին:
- Ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքները չեն կարող պահպանվել այլ կազմակերպությունների պահեստարաններում կամ բազաներում, բացառությամբ լիազորված մարմնի համակարգի կազմակերպությունների պահեստարանների կամ բազաների:
Հոդված 11. Նյութական պահուստի նյութական արժեքների պահպանման առանձնահատկությունները
- Նյութական պահուստ մատակարարվող նյութական արժեքները, որոնց նկատմամբ սահմանվում են կյանքի անվտանգության, սպառողների առողջության և շրջակա միջավայրի պահպանման ապահովման պահանջներ, պետք է ունենան համապատասխանության հավաստագրեր (սերտիֆիկատներ):
Հոդված 12. Նյութական պահուստից նյութական արժեքների բաց թողնելու հիմքերը և կարգը
- Նյութականպահուստից նյութական արժեքների բացթողումը իրականացվում է հետևյալ դեպքերում`
1) թարմացման և փոխարինման.
2) փոխառնման.
3)ապաամրագրման:
- Պետական պահուստի նյութական արժեքների բացթողումը թարմացման և փոխարինման նպատակով իրականացվում է լիազորված մարմնի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
- Պետական պահուստից նյութական արժեքների փոխառնումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Պետական պահուստից նյութական արժեքների բացթողումը փոխառնման կարգով կատարվում է պայմանագրով, որը կնքվում է լիազորված մարմնի և ստացողի միջև: Պայմանագրում նշվում են ստացողի տվյալները, պետական պահուստից նյութական արժեքները բաց թողնելու պայմանները և ժամկետները, դրանց վերադարձման ժամկետներն ու կարգը: Պետական պահուստից նյութական արժեքների փոխառնման համար նախատեսվում է վճար, որի չափը որոշում է լիազորված մարմինը` ելնելով փոխառնված նյութական արժեքների ընդհանուր արժեքից, փոխառնման ժամկետից: Նախատեսված վճարը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի չափը:
- Զորահավաքային և ռազմավարական պաշարների պահուստից նյութական արժեքների փոխառնումն իրականացվում է պահուստի նյութական արժեքների սեփականատեր հանդիսացող կազմակերպությունների կարիքների համար՝ համապատասխան ոլորտը կարգավորող պետական կառավարչական մարմնի և լիազորված մարմնի համաձայնությանբ, ոչ ավել քան երեք ամիս ժամկետով:
- Նյութականպահուստից նյութական արժեքների բացթողումը ապաամրագրման կարգով կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման հիման վրա, բացառությամբ արագ արձագանքման պաշարի ապրանքների:
- Արագ արձագանքման պաշարից նյութական արժեքներ բացթողումը կատարվում է Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ` արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառի լիազորված մարմնի ղեկավարի հրամանի հիման վրա: Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնեցմանը ներկայացված համապատասխան գրության մեջ պետք է մանրամասն շարադրված լինեն արագ արձագանքման պաշարից բաց թողնվող նյութական արժեքների տեսակները, ընդհանուր քանակը և արժեքը:
- Պետական պահուստի արագ արձագանքման պաշարը ձևավորելու, պահպանելու, բաց թողնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
- Զորահավաքային և ռազմավարական պաշարների պահուստների նյութական արժեքների բացթողումը թարմացման նպատակով իրականացվում է այդ պահուստի սեփականատեր հանդիսացող կազմակերպության որոշմամբ՝ տեղեկացնելով լիազորված մարմնին:
- Զորահավաքային և ռազմավարական պաշարների պահուստների նյութական արժեքների բացթողումը փոխարինման նպատակով իրականացվում է այդ պահուստի սեփականատեր կազմակերպության որոշմամբ՝ համապատասխան բնագավառի պետական կառավարման մարմնի համաձայնությամբ, տեղեկացնելով լիազորված մարմնին:
- Թարմացման և փոխարինման նպատակով նյութական արժեքների բացթողումը զորահավաքային և ռազմավարական պաշարների պահուստներից իրականացվում է թարմացված (կամ փոխարինված) նյութական արժեքների ամբարման հետ միաժամանակ:
- Զորահավաքային և ռազմավարական պաշարների պահուստից նյութական արժեքների փոխառնումն իրականացվում է պահուստի նյութական արժեքների սեփականատեր հանդիսացող կազմակերպությունների կարիքների համար՝ համապատասխան ոլորտը կարգավորող պետական կառավարչական մարմնի և լիազորված մարմնի համաձայնությանբ, ոչ ավել, քան երեք ամիս ժամկետով:
Հոդված 13. |
Նյութական պահուստի պաշարների օգտագործման կարգը |
- Զորահավաքային նախապատրաստության շրջանակներում նյութական պահուստի պաշարների օգտագործումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով:
- Արտակարգ իրավիճակների կանխման կամ դրանց առաջացման դեպքում հնարավոր հետևանքները նվազեցնելու ու վերացնելու, փրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքներ ու քաղաքացիական պաշտպանության միջոցառումներ իրականացնելու, աղետից տուժած բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով արագ արձագանքման պաշարից նյութական արժեքների օգտագործումը կատարվում է արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառի լիազորված մարմնի ղեկավարի հրամանով` Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ: Այն դեպքերում, երբ պահանջվող նյութական արժեքների քանակը գերազանցում է արագ արձագանքման պաշարում եղած նյութական արժեքների քանակը, կամ պահանջվող նյութական արժեքներն արագ արձագանքման պաշարում բացակայում են, պետական պահուստից նյութական արժեքների օգտագործման թույլտվությունը տալիս է Հայաստանի Հանրապետության կառավարությունը` արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառի պետական կառավարման մարմնի ներկայացրած հայտի հիման վրա:
- Պարենային ճգնաժամի սպառնալիքի, հումքային և վառելիքաէներգետիկ պաշարների, ինչպես նաև առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարման ժամանակավոր խափանումների ժամանակ ներքին շուկայում առաջարկի և պահանջարկի միջև անհամամասնության, ինչպես նաև տնտեսության կայունությանը խոչընդոտող այլ իրավիճակների առաջացման դեպքում երկրի պարենային անվտանգությունն ապահովելու, տնտեսության կայունացման և շուկայի վրա կարգավորող ազդեցություն ցուցաբերելու նպատակով պետական և ռազմավարական պաշարների պահուստների նյութական արժեքները կարող են օգտագործվել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
- Զորահավաքային պահուստի նյութական արժեքների օգտագործումը կատարվում է այդ նյութական արժեքների սեփականատեր հանդիսացող կազմակերպությունների կողմից, իրենց զորահավաքային առաջադրանքների կատարման նպատակով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ:
- Ռազմավարական պաշարների պահուստների նյութական արժեքները կարող են օգտագործվել ինչպես այդ նյութական արժեքների սեփականատեր հանդիսացող կազմակերպությունների, այնպես էլ այլ սպառողների կողմից՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ: Այլ սպառողներին ռազմավարական պաշարների պահուստների նյութական արժեքների տրամադրման դեպքում այդ ապրանքների արժեքը փոխհատուցվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված կարգով:
Հոդված 14. |
Լիազորված մարմնի գործառույթները նյութական պահուստի համակարգի կառավարման բնագավառում |
- Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով լիազորված մարմինը`
1) Հայաստանի Հանրապետության կառավարությանը առաջարկություններ է ներկայացնում նյութական պահուստի համակարգի զարգացման և կատարելագործման վերաբերյալ.
2) համապատասխան ոլորտներ կարգավորող պետական կառավարչական մարմինների առաջարկությունների հիման վրա մշակում է պետական և զորահավաքային պահուստների նյութական արժեքների անվանացանկը, ինչպես նաև դրանց կուտակման գիտականորեն հիմնավորված նորմերն ու չափորոշիչները և ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը.
3)մաքսային կարգավորման հանրապետական գործադիր մարմնի կողմից ներկայացվող տվյալների հիման վրա մշակում է ռազմավարական պաշարների պահուստի կուտակման ծավալները և ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը.
4) սահմանված կարգով մշակում ու Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում պետական պահուստի նյութական արժեքների կուտակման, ապա ամրագրման, թարմացման և փոխարինման հեռանկարային ու տարեկան ծրագրերի նախագծերը.
5) սահմանված կարգով մշակում ու Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում զորահավաքային և ռազմավարական պաշարների պահուստների նյութական արժեքների կուտակման, ապա ամրագրման հեռանկարային ու տարեկան ծրագրերի նախագծերը.
6)վերահսկողություն է իրականացնում նյութական պահուստի համակարգի կազմակերպություններում նյութական պահուստի պաշարների կուտակման, բաց թողման, թարմացման, փոխարինման, տեղաբաշխման ծրագրերի և առաջադրանքների կատարման նկատմամբ.
7)սահմանված կարգով ապահովում է նյութական պահուստի նյութական արժեքների միասնական հաշվառման կազմակերպումը, իրականացնում է դրանց առկայության ու շարժի ամփոփ հաշվառում, ինչպես նաև նյութական պահուստի նյութական արժեքների առկայության ու վիճակի մասին տալիս է ամփոփ հաշվետվություն և տեղեկատվություն ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարությանը.
8)վերահսկողություն է իրականացնում պետական պահուստի պահպանումն իրականացնող կազմակերպությունների` բյուջետային ֆինանսավորման նպատակային օգտագործման և այդ կազմակերպությունների սահմանած կարգով վճարովի ծառայությունների մատուցման նկատմամբ.
9) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ վերապահված այլ գործառույթներ:
Հոդված 15. |
Վեճերի լուծումը և պատասխանատվությունը նյութական պահուստի մասին օրենսդրությունը խախտելու դեպքում |
- Նյութական պահուստի մասին օրենսդրության կիրառման հետ կապված վեճերը լուծվում են նյութական պահուստի մասին օրենսդրությամբ սահմանված, ինչպես նաև դատական կարգով:
- Պետական պահուստի պահպանման պայմանագրի կնքումից խուսափելու համար ապրանքային կամ ծառայությունների շուկայում մենաշնորհային դիրք զբաղեցնող կազմակերպությունը վճարում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով, ինչպես նաև տույժ՝պայմանագրի գնի 0,15% չափով՝ պայմանագրի կնքումը ուշացնելու յուրաքանչյուր օրվա համար:
- Պետական պահուստի նյութական արժեքների պակասորդի կամ ինքնակամ օգտագործման համար պահպանող կազմակերպությունը վճարում է տուգանք՝ պակաս կամ ինքնակամ օգտագործված ապրանքների արժեքի 20%չափով, ինչպես նաև այդ ապրանքների արժեքի 0,15% չափով տույժ՝ պակասորդի կամ ինքնակամ օգտագործման հայտնաբերման պահից յուրաքանչյուր օրվա համար, մինչև խախտումը թույլտված կազմակերպության կողմից պակաս կամ ինքնակամ օգտագործված նյութական արժեքների լրիվ վերականգնումը պետական պահուստում:
- Պահպանող կազմակերպության մեղքով պետական պահուստի նյութական արժեքների փչացման համար կազմակերպությունը վճարում է այդ ապրանքների արժեքի 0,15% չափով տույժ՝ փչացած նյութական արժեքների հայտնաբերման պահից յուրաքանչյուր օրվա համար, մինչև փչացած նյութական արժեքների լրիվ փոխարինումը:
- Զորահավաքային կամ ռազմավարական պաշարների պահուստ ձևավորելու առաջադրանքը սահմանված ժամկետներում չկատարելու համար կազմակերպությունը վճարում է տուգանք՝ չկուտակված ապրանքների արժեքի 5% չափով, ինչպես նաև յուրաքանչյուր օրվա համար այդ ապրանքների արժեքի 0,15% չափով տույժ՝ մինչև առաջադրանքով նախատեսված նյութական արժեքների լրիվ կուտակումը զորահավաքային կամ ռազմավարական պաշարների պահուստում:
- Զորահավաքային կամ ռազմավարական պաշարների պահուստի նյութական արժեքների ինքնակամ օգտագործման կամ պակասորդի համար կազմակերպությունը վճարում է տւգանք՝ ինքնակամ օգտագործված կամ պակաս ապրանքների արժեքի 5% չափով, ինչպես նաև այդ ապրանքների արժեքի 0,15% չափով տույժ՝ ինքնակամ օգտագործման կամ պակասորդի հայտնաբերման պահից յուրաքանչյուր օրվա համար, մինչև ինքնակամ օգտագործված կամ պակաս նյութական արժեքների լրիվ վերականգնումը զորահավաքայինպահուստում:
- Զորահավաքային պահուստում հաստատված անվանացանկին, տեխնիկական պայմաններին և սահմանված որակական հատկանիշներին չհամապատասխանող ապրանքներ ամբարելու և (կամ) պահելու, ինչպես նաև ապրանքների պահպանման ժամկետները գերազանցելու համար կազմակերպությունը վճարում է տուգանք՝այն ապրանքների արժեքի 10% չափով, որոնց մասով թույլ են տրվել այդ խախտումները, ինչպես նաև այդ ապրանքների արժեքի 0,15% չափով տույժ՝ խախտումները հայտնաբերելու պահից յուրաքանչյուր օրվա համար, մինչև խախտումներիվերացումը:
- Սույն օրենքի 15-րդ հոդվածի 2–7 կետում նշված տուգանքները և տույժերը ենթակա են վճարման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե՝ խախտումն արձանագրելուց հետո մեկ ամսվա ընթացքում:
Հոդված 16. |
Սույն օրենքը ուժի մեջ մտնելը |
- Սույն օրենքն ուժի մեջ է պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ս. ՍԱՐԳՍՅԱՆ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 մայիսի 1997 թվական ՀՕ-118) 15-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 39-րդ կետով`
«39)Նյութական պահուստի ռազմավարական պաշարների կուտակման նպատակով պետական պահուստի ապրանքների և նյութերի ներմուծումը»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ակցիզային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (07 հուլիսի 2000 թվական ՀՕ-79) 6-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ Է) կետով`
«Է) <<Նյութական պահուստի մասին>> ՀՀ օրենքով սահմանված, նյութական պահուստի ռազմավարական պաշարների կուտակման նպատակով, ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների և նյութերի ներմուծումը»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:»:
-
Discussed
17.08.2017 - 14.09.2017
-
Type
Decision
-
Area
Emergency situations
-
Ministry
Ministry of Emergency Situations
Views 10136
Print